Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տասը պատուիրանքը։ 1Եւ Աստուած * այս բոլոր խօսքերը խօսեց …
Տասը պատուիրանքը։
1Եւ Աստուած * այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.
2* Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը * ծառայութեան տունիցը հանեցի։
3* Բացի ինձանից ուրիշ աստուածներ չþունենաս։ 4* Քեզ համար կուռք չþշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. 5* Նորանց երկրպագութիւն չþանես, եւ նորանց չþպաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը * նախանձոտ Աստուած եմ, որ * կþհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ 6Եւ * կþողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։
7* Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չþյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին * անպատիժ չի թողիլ։
8* Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ 9* Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. 10Բայց * եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. Ոչ մի գործ չþգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ * ոչ էլ քո դռան օտարականը։ 11Որովհետեւ * Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։
12* Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կþտայ քեզ։
13* Սպանութիւն մի անիր։
14* Շնութիւն մի անիր։
15* Գողութիւն մի անիր։
16* Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։
17* Մի ցանկանար քո դրացու տանը, * քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։
18Եւ * բոլոր ժողովուրդը * տեսնում էին որոտումները՝ եւ կայծակները՝ եւ փողի ձայնը եւ սարի * ծխելը։ Եւ ժողովուրդը տեսաւ, եւ ետ քաշուեցաւ ու հեռու կանգնեց. 19Եւ * ասեց Մովսէսին. Դու խօսիր մեզ հետ, եւ մենք կþլսենք. Բայց * Աստուած թող չþխօսէ մեզ հետ՝ որ չþմեռնենք։ 20Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. * Մի վախիք, * որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար է եկել, * այնպէս որ նորա վախը ձեր առաջին լինի, որ չþմեղանչէք։ 21Եւ ժողովուրդը հեռու կանգնեց, եւ Մովսէսը մօտեցաւ այն * թանձր խաւարին՝ ուր որ Աստուած էր։
22Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասես Իսրայէլի որդիներին. Դուք տեսաք որ * երկնքիցը խօսեցի ձեզ հետ։ 23* Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չþշինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար։ 24Ինձ համար հողի սեղան շինիր, եւ նորա վերայ մատուցրու քո ողջակէզները եւ քո խաղաղութեան զոհերը՝ * քո ոչխարները եւ քո արջառները. և ամեն տեղ ուր որ իմ անունը յիշել կþտամ, քեզ մօտ պիտի գամ, եւ * քեզ պիտի օրհնեմ։ 25Եւ * եթէ ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չþշինես. Որովհետեւ եթէ նորա վերայ երկաթի գործիքդ բարձրացրիր, կþպղծես նորան։ 26Եւ աստիճաններով վեր չþելնես իմ սեղանը, որ քո մերկութիւնը չþբացուի նորա վերայ։
*20.1 բ Օր. ե. 6-21։
*20.2 Ղև. իզ. 1, 13։ բ Օր. ե. 6։ Սաղ. ձա. 10։ Ովս. ժգ. 4։
*20.2 Գլ. ժգ. 3։
*20.3 բ Օր. զ. 14։ դ Թագ. ժէ. 35։ Եր. իե. 6։ լե. 15։
*20.4 Ղև. իզ. 1։ բ Օր. դ. 16։ ե. 8։ իէ. 15։ Սաղ. ղէ. 7։
*20.5 Գլ. իգ. 24։ Յես. իգ. 7։ դ Թագ. ժէ. 35։ Ես. խդ. 15, 19։
*20.5 Գլ. լդ. 14։ բ Օր. դ. 21։ զ. 15։ Յես. իդ. 19։ Նաու. ա. 2։
*20.5 Գլ. լդ. 7։ Ղև. ի. 5։ իզ. 39, 40։ Թու. ժդ. 18, 33։ գ Թագ. իա. 29։ Յոբ. ե. 4։ իա. 19։ Սաղ. հթ. 8։ ճթ. 14։ Ես. ժդ. 20, 21։ կե. 6, 7։ Եր. լբ. 18։
*20.6 Գլ. լդ. 7։ բ Օր. է. 9։ Սաղ. ձթ. 34։ Հռովմ. ժա. 28։
*20.7 Գլ. իգ. 1։ Ղև. ժթ. 12։ բ Օր. ե. 11։ Մատ. ե. 33։ (Տես Յակ. ե. 12։)
*20.7 Միք. զ. 11։
*20.8 Գլ. ժզ. 25, 26։ լա. 13-17։ Ղև. ժթ. 3, 30։ իզ. 2։ բ Օր. ե. 12։
*20.9 Գլ. իգ. 12։ լդ. 21։ լե. 2։ Ղև. իգ. 3։
*20.10 Ծն. բ. 2, 3։ Գլ. ժզ. 26։ լա. 15։ Ես. ծը. 13, 14։
*20.10 Նէեմ. ժգ. 16, 17, 18, 19։
*20.11 Ծն. բ. 2։ Գլ. լա. 17։ բ Օր. ե. 14։ Եբր. դ. 4։
*20.12 Գլ. իգ. 26։ Ղև. ժթ. 3։ բ Օր. ե. 16։ Երեմ. լե. 7, 18, 19։ Մատ. ժե. 4։ ժթ. 19։ Մար. է. 10։ ժ. 19։ Ղուկ. ժը. 20։ Եփ. զ. 2։
*20.13 բ Օր. ե. 17։ Մատ. ե. 27։
*20.14 բ Օր. ե. 18։ Մատ. ե. 27։
*20.15 Ղև. ժթ. 11։ բ Օր. ե. 19։ Մատ. ժթ. 18։ Հռով. ժգ. 9։ ա Թես. դ. 6։
*20.16 Գլ. իգ. 1։ բ Օր. ե. 20։ ժթ. 16։ Մատ. ժթ. 18։
*20.17 բ Օր. ե. 21։ Միք. բ. 2։ Ամբ. բ. 9։ Ղու. ժբ. 15։ Հռով. է. 7։ ժգ. 9։ Եփ. ե. 3, 5։ Եբր. ժգ. 5։
*20.17 Յոբ. լա. 9։ Առ. զ. 29։ Եր. ե. 8։ Մատ. ե. 28։
*20.18 Եբր. ժբ. 18։
*20.18 Յայտ. ա. 10, 12։
*20.18 Գլ. ժթ. 18։
*20.19 բ Օր. ե. 27։ ժը. 16։ Գաղ. գ. 19, 20։ Եբր. ժբ. 19։
*20.19 բ Օր. ե. 25։
*20.20 ա Թագ. ժբ. 20։ Ես. խա. 10, 13։
*20.20 Ծն. իբ. 1։ բ Օր. ժգ. 3։
*20.20 բ Օր. դ. 10։ զ. 2։ ժ. 12։ ժէ. 13, 19։ ժթ. 20։ իը. 58։ Առ. գ. 7։ ժզ. 6։ Ես. ը. 13։
*20.21 Գլ. ժթ. 16։ բ Օր. ե. 5։ գ Թագ. ը. 12։
*20.22 բ Օր. դ. 36։ Նէեմ. թ. 13։
*20.23 Գլ. լբ. 1, 2, 4։ դ Թագ. ժէ. 33։ Եզ. ի. 39։ Դան. ե. 4, 23։ Սոփ. ա. 5։
*20.24 բ Օր. ժբ. 5, 11, 21։ ժդ. 23։ ժզ. 6, 11։ իզ. 2։ գ Թագ. ը. 43։ թ. 3։ բ Մն. զ. 6։ է. 16։ ժբ. 13։ Եզր. զ. 12։ Նէեմ. ա. 9։ Սաղ. հգ. 7։ Եր. է. 10, 12։
*20.24 Ծն. ժբ. 2։ բ Օր. է. 13։
*20.25 բ Օր. իէ. 5։ Յես. ը. 31։