Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ով կարող է ուտել զոհիցը։ Զոհը պէտք է անարատ լինի։ 1Եւ Եհովան խօսեց…
Ով կարող է ուտել զոհիցը։ Զոհը պէտք է անարատ լինի։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ, որ Իսրայէլի որդկանց սուրբ բաներիցը * զգոյշ կենան, եւ * իմ սուրբ անունը չþպղծեն այն բաներով որ * ինձ համար սրբում են. Ես եմ Եհովան։ 3Ասիր նորանց. Ձեր բոլոր սերունդիցը ձեր ազգերի մէջ՝ ով որ * իր անմաքրութիւնը իր վերայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներին, որ Իսրայէլի որդիքը սրբում են Եհովայի համար, այն անձն իմ առաջիցը պիտի կորչէ. Ես եմ Եհովան։ 4Ով որ Ահարօնի ցեղիցը բորոտ լինի կամ * ծորում ունենայ, սուրբ բաներիցը պիտի չþուտէ՝ * մինչեւ որ մաքրուի. Եւ * ով որ մեռելից պղծուած մի բանի դպչէ, կամ * մի մարդ որի զուգաւորութեան սերմն իրանից ելած է, 5Կամ * ով որ դպչէ որ եւ իցէ սողունի, որով կարող է անմաքուր լինել, կամ * մի մարդի, որից նա կարող էր անմաքուր լինել, որ եւ իցէ անմաքրութիւն որ նա ունենայ. 6Սորանց դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սուրբ բաներիցը չþուտէ, այլ * իր մարմինը ջրով լուանայ. 7Եւ երբ արեգակը մար մտնէ, մաքուր լինի, եւ յետոյ սուրբ բաներիցն ուտէ, որովհետեւ * նա իր հացն է։ 8* Մեռածը կամ գազանաբեկը չþուտէ, որ նորանով չþպղծուի. Ես եմ Եհովան։ 9Եւ իմ կարգադրութիւնը պիտի պահեն, որ * նորա համար մեղք չþկրեն, եւ չþմեռնեն նորա համար որ պղծուել են. Ես եմ Եհովան որ նորանց սրբում եմ։
10Եւ * ոչ մի օտարական չþուտէ սուրբ բանիցը. Քահանայի հիւրը կամ վարձկանը սուրբ բանիցը չþուտէ։ 11Բայց քահանայի իր փողովը ծախու առած անձը եւ իր տանը ծնուածը նորանից ուտէ. * նորանք նորա կերակրիցը ուտեն։ 12Եթէ քահանայի աղջիկը մի օտարականի հետ ամուսնանայ, այն ամուսնացած աղջիկը նուիրուած սուրբ բաներիցը պիտի չþուտէ։ 13Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չþունենայ, եւ * ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ * իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. Սակայն ոչ մի օտարական նորանից չþուտէ։
14* Եւ եթէ մի մարդ սխալմամբ մի սուրբ բանից ուտէ, նորա հինգերորդ մասը վերան աւելացնէ, եւ սուրբ բանը քահանային տայ։ 15Եւ Իսրայէլի որդկանց Եհովային նուիրուած * սուրբ բաները չþպղծեն. 16Եւ իրանց վերայ յանցանքի անօրէնութիւն չþբերեն, նորանց սուրբ բաներն ուտելով. Որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորանց։
17Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 18Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. * Իսրայէլի տանից՝ կամ Իսրայէլի մէջ եղող օտարականներից՝ ամեն մէկը, որ իր պատարագը մատուցանում է իրանց որ եւ իցէ ուխտերիցը եւ որ եւ իցէ կամաւոր ընծաներիցը, որ մատուցանում են Եհովային իբրեւ զոհ. 19Որ ձեզ համար ընդունելի լինի, պիտի անարատ եւ արու լինի, * արջառներից՝ ոչխարներից՝ կամ այծերից։ 20* Ոչ մի արատ ունեցողը պիտի չþմատուցանէք, որովհետեւ ձեզ համար ընդունելի չի լինիլ։ 21Եւ * ով որ արջառներիցը կամ ոչխարներիցը Եհովային խաղաղութեան զոհ մատուցանելու լինի, ուխտ կատարելու համար՝ կամ կամաւոր ընծայի համար՝ անարատ պիտի լինի, որ ընդունուի. Ոչ մի արատ պիտի չþլինի նորա վերայ։ 22* Կոյրը՝ կամ կոտրածը՝ կամ վիրաւորուածը՝ կամ խաղաւարտ ունեցողը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը՝ * այսպէսիները Եհովային պիտի չþմատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ։ 23Բայց * ականջատ եւ կրճատ զուարակը՝ կամ ոչխարը կամաւոր ընծայի համար մատուցանես. Բայց ուխտի պատարագի համար ընդունելի չէ։ 24Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չþմատուցանէք Եհովային, եւ ձեր երկրումը չþանէք այս բաները։ 25* Եւ օտարականի ձեռքից էլ՝ այս ամենիցը * ձեր Աստուծոյն * պատարագ չþմատուցանէք, որովհետեւ * նորանց մէջ խեղութիւն եւ արատ կայ. Նորանք ձեզ համար ընդունելի չեն։
26Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 27* Երբոր զուարակ կամ ոչխար կամ այծ ծնուի, եօթն օր իր մօր տակը մնայ. Եւ ութերորդ օրը՝ եւ նորանից յետոյ Եհովային ընդունելի լինի պատարագի նուէրի համար։ 28Եւ կովը կամ ոչխարն * իր ձագովը մէկտեղ մէկ օրուայ մէջ չþմորթէք։
29Եւ երբոր * գոհութեան զոհ մատուցանէք Եհովային, այնպէս մատուցանէք որ ձեզ համար ընդունելի լինի։ 30Նոյն օրը ուտուի. * մինչեւ առաւօտ չþթողէք նորանից. Ես եմ Եհովան։
31* Եւ իմ պատուիրանքները պահէք եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։ 32* Եւ իմ սուրբ անունը չþպղծէք, որ * ես սրբուիմ Իսրայէլի որդկանց մէջ. Ես եմ Եհովան որ * ձեզ սրբում եմ. 33* Որ ձեզ համար Աստուած լինելու համար՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ես եմ Եհովան։
*22.2 Թու. զ. 3։
*22.2 Գլ. ժը. 22։
*22.2 Գլ. իը. 38։ Թու. ժը. 32։ բ Օր. ժե. 19։
*22.3 Գլ. է. 20։
*22.4 Գլ. ժե. 2։
*22.4 Գլ. ժդ. 2։ ժե. 13։
*22.4 Թու. ժթ. 11, 12։
*22.4 Գլ. ժե. 16։
*22.5 Գլ. ժա. 24, 43, 44։
*22.5 Գլ. ժե. 7, 19։
*22.6 Գլ. ժէ. 5։ Եբր. ժ. 22։
*22.7 Գլ. իա. 22։ Թու. ժը. 11, 13։
*22.8 Ել. իբ. 31։ Գլ. ժէ. 15։ Եզ. խդ. 31։
*22.9 Ել. իը. 43։ թու. ժը. 22, 32։
*22.10 Տես ա Թագ. իա. 6։
*22.11 Թու. ժը. 11, 13։
*22.13 Ծն. լը. 11։
*22.13 Գլ. ժ. 14։ Թու. ժը. 11, 19։
*22.14 Գլ. ե. 15, 16։
*22.15 Թու. ժը. 32։
*22.18 Գլ. ա. 2, 3, 10։ Թու. ժե. 14։
*22.19 Գլ. ա. 3։
*22.20 բ Օր. ժե. 21։ ժէ. 1։ Մաղ. ա. 8, 14։ ա Պետ. ա. 19։
*22.21 Գլ. գ. 1, 6։ է. 16։ Թու. ժե. 3, 8։ բ Օր. իգ. 21, 23։ Սաղ. կա. 8։ կե. 1։ Ժող. ե. 4, 5։
*22.22 Մաղ. ա. 8։
*22.22 Գլ. ա. 9, 13։ գ. 3, 5։
*22.23 Գլ. իա. 18։
*22.25 Թու. ժե. 15, 16։
*22.25 Գլ. իա. 6, 17։
*22.25 Եբր.՝ հաց։
*22.25 Մաղ ա. 14։
*22.27 Ել. իբ. 30։
*22.28 բ Օր. իբ. 6։
*22.29 Գլ. է. 12։ Սաղ. ժէ. 22։
*22.30 ճժզ. 17։ Ամով. դ. 5։ Գլ. է. 15։
*22.31 Գլ. ժթ. 37։ Թու. ժե. 40։
*22.32 բ Օր. դ. 40։ Գլ. ժը. 21։
*22.32 Գլ. ժ. 3։ Մատ. զ. 9։ Ղու. ժա. 2։
*22.32 Գլ. ի. 8։
*22.33 Ել. զ. 7։ Գլ. ժա. 45։ ժթ. 36։ իե. 38։ Թու. ժե. 41։