Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նեղուած թագաւորի աղօթքը։ Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի…

Նեղուած թագաւորի աղօթքը։

Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։

1Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. Մտիկ արա իմ աղօթքին։

2Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. Առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։

3Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, * զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։

4* Ես քո խորանումը կþբնակուիմ յաւիտեաններով * քո թեւերի ծածկոյթի տակ կþապաւինիմ։ (Սէլա։)

5Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. Եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։

6* Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. Եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։

7Նա յաւիտեան կþմնայ Աստուծոյ առաջին. * ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։

8Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կþասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։

*61.3 Առակ. ժը. 10։

*61.4 Սաղ. իէ. 4։

*61.4 Սաղ. ժէ. 8։ ծէ. 1։ ղա. 4։

*61.6 Սաղ. իա. 4։

*61.7 Սաղ. խ. 11։ Առակ. ի. 28։