Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը գանգատում է, որ Աստուած իր արարածին այսպէս դառն տանջում է։ 1Հ…

Յոբը գանգատում է, որ Աստուած իր արարածին այսպէս դառն տանջում է։

1Հոգիս կեանքիցս * զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ * հոգուս դառնութեան ժամանակին.

2Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։

3Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես * քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։

4Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ * մարդի տեսածի՞ն պէս կþտեսնես.

5Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.

6Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։

7* Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չþկայ։

8* Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։

9Մէկ յիշիր որ ինձ * կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։

10* Դու չþթափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։

11Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։

12Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։

13Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.

14Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չþարդարացնես։

15Եթէ ամբարշտութիւն անեմ, * վա՜յ ինձ. * արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ * տես թշուառութիւնս։

16Բարձրանայ էլ, * առիւծի պէս ինձ կþորսաս, եւ դարձեալ կþյաղթահարես ինձ.

17Վկաներդ կþնորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կþշատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։

18Ուրեմն * ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չþտեսնէր,

19Որ չþեղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։

20* Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ * ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։

21Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, * խաւարի եւ * մահուան ստուերի երկիրը.

22Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չþկայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։

*10.1 Գլ. է. 16։ Յովն. դ. 3, 8։

*10.1 Գլ. է. 11։

*10.3 Սաղ. ճլը. 8։ Ես. կդ. 8։

*10.4 ա Թագ. ժզ. 7։

*10.7 Սաղ. ճլթ. 1, 2։

*10.8 Սաղ. ճժթ. 73։

*10.9 Ծն. գ. 19։ Ես. կդ. 8։

*10.10 Սաղ. ճլթ. 14-16։

*10.15 Ես. գ. 11։

*10.15 Գլ. թ. 12, 15, 20, 21։

*10.15 Սաղ. իե. 18։

*10.16 Գլ. դ. 10։ Ես. լը. 13։ Ողբ. գ. 10։

*10.18 Գլ. գ. 11։

*10.20 Տես Գլ. է. 6, 16։ ը. 9։

*10.20 Գլ. է. 16, 19։

*10.21 Սաղ. ձը. 12։

*10.21 Սաղ. իգ. 4։