Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսի երգը։ Աստուած պատրաստում է նորան մեռնելու։ 1* Ականջ դ…
Մովսէսի երգը։ Աստուած պատրաստում է նորան մեռնելու։
1* Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ.
Եւ երկիր լսէ իմ բերանի խօսքերը։
2* Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը.
Ղօղի պէս իջնէ իմ խօսքը՝
* Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ,
Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ։
3Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը.
* Պատիւ տուէք մեր Աստուծուն։
4* Աստուծոյ գործը * կատարեալ է.
Որովհետեւ նորա ամեն * ճանապարհները իրաւունք են.
* Աստուած հաւատարիմ է եւ * անիրաւութիւն չþունի.
Արդար եւ ուղիղ է նա։
5* Ապականուեցան նորա դէմ. Նորա որդիքը չեն. Իրանցն է արատը
Մէկ * խոտորուած եւ ծռած ազգ է։
6* Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը,
Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։
Նա չէ՝ քո * հայրը, քեզ * ստացողը.
Նա քեզ * ստեղծեց եւ քեզ հաստատեց։
7Յիշիր հին օրերը,
Մտածիր անցած դարերի տարիները.
Քո * հօրդ հարցրու, եւ նա քեզ կþպատմէ.
Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կþասեն.
8Երբոր Բարձրեալը * ազգերին ժառանգութիւն բաժանեց,
Եւ * տարածեց Ադամի որդիները,
Ազգերի սահմանները դրաւ
Իսրայէլի որդկանց թիւովը.
9Որովհետեւ * Եհովայի բաժինը իր ժողովուրդն է,
Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է։
10* Նորան ամայի երկրի մէջ գտաւ,
Վայրի ոռնացող անապատումը.
Նորան շրջապատեց, * նորան խրատեց,
Նորան պահպանեց * իր աչքի բիբին պէս։
11* Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը,
Շուռ է գալիս իր ձագերի վերայ,
Տարածում է թեւերը, վեր առնում նորանց,
Տանում նորանց իր թեւերի վերայ,
12Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան,
Եւ նորա հետ օտար աստուած չþկար։
13* Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը,
Որ ուտէ արտերի պտուղը.
Եւ նորան * վէմից մեղր ծծել տուաւ,
Եւ ապառաժ ժայռից՝ * իւղ.
14Կովերի իւղ եւ ոչխարների կաթ,
Գառների եւ Բասանի խոյերի եւ նոխազների ճարպով,
Եւ * ցորենի երիկամունքի ճարպովը.
* Եւ խաղողի արիւնը՝ խմեցիր գինի։
15Եւ գիրացաւ Յեսուրունը եւ * քացի տուաւ.
* (Գիրացա՜ր, հաստացա՜ր, իւղ կապեցի՜ր.)
Եւ * թողեց * իր Արարիչ Աստուծուն,
Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը։
16Օտար աստուածներով նորան * նախանձեցրին,
Գարշելի բաներով նորան բարկացրին։
17* Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն,
Աստուածների, որ չէին ճանաչում.
նորեր՝ որ մօտերից եկան.
Որոնցից ձեր հայրերը չþվախեցան.
18* Դու քեզ ծնող Վէմը թողեցիր,
Եւ * քեզ ստեղծող Աստուծուն մոռացար։
19Եւ * Եհովան տեսաւ եւ զզուեց,
* Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից.
20Եւ ասեց * Երեսս ծածկեմ նորանցից,
Տեսնեմ նորանց վերջը ինչ կþլինի.
Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են,
* Որդիք՝ որոնց մէջ հաւատ չþկայ։
21* Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով
* Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը.
Եւ * ես էլ կþգրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով,
Մի անմիտ ազգով կþբարկացնեմ նորանց.
22Որովհետեւ * կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը,
Եւ կþայրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը.
Եւ կþուտէ երկիրը եւ նորա արմտիքը,
Եւ կþորբոքեցնէ սարերի հիմունքը։
23* Նորանց վերայ չարիքներ կþդիզեմ,
* Իմ նետերը կþվերջացնեմ նետելով նորանց վերայ։
24Նորանք կþմաշուին սովով,
Եւ * կþսպառուին տենդով ե լեղի ժանտախտով,
Եւ * գազանների ժանիք կþուղարկեմ նորանց վերայ
Գետնի վերայ սողացողների թոյնի հետ։
25* Դրսիցը սուրը անորդի կþանէ եւ սենեակներից՝ երկիւղը.
Երիտասարդներին եւ կոյս աղջիկներին,
Կաթնկերին ալեւոր ծերի հետ։
26Ես * ասեցի՝ Ցրուեմ նորանց,
Նորանց յիշատակը մարդկանց միջիցը վերացնեմ,
27Միայն թէ թշնամիի բարկութիւնից վախեցայ.
Մի գուցէ նորանց հակառակորդներն ուրանան.
Մի գուցէ ասեն՝ * Մեր բարձր ձեռքն է,
Եւ ոչ թէ Եհովան որ արաւ այս բոլոր բաները։
28Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս ազգ են,
* Եւ իմաստութիւն չþկայ նորանց մէջ։
29* Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային,
* Իրանց վախճանը մտածէին։
30* Մէկ մարդն ի՞նչպէս կþհալածէր հազարին.
Եւ երկու մարդը ի՞նչպէս կþփախցնէր տասը հազարին,
Եթէ նորանց Վէմը * նորանց չþծախէր,
Եւ Եհովան նորանց չþմատնէր։
31Որովհետեւ * մեր Վէմի պէս չէ նորանց վէմը.
Եւ * մեր թշնամիները թող դատաւոր լինեն։
32Որովհետեւ * Սոդոմի որթիցն է նորանց որթը,
Եւ գոմորի արտիցը.
Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են,
Նորանց ողկոյզները դառն են.
33Նորանց գինին * վիշապների թոյն է
Եւ * իժերին սատակող մահադեղն է։
34* Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ,
Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը։
35* Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը.
Ժամանակին կþգլորուի նորանց ոտքը,
Որովհետեւ * մօտ է նորանց կորուստի օրը։
Եւ շտապում է նորանց համար պատրաստուածը։
36* Որովհետեւ Եհովան կþդատէ իր ժողովրդին,
Եւ * կþգթայ իր ծառաների վերայ,
Որովհետեւ կþտեսնէ որ նորանց ձեռքը տկար է,
Եւ * չþկայ կապուածը եւ ազատը.
37Եւ կþասէ. * Ո՞ւր են նորանց աստուածները.
Այն վէմը, որի վերայ յոյս էին դրել,
38Որոնք նորանց զոհերի ճարպն ուտում էին,
Խմում էին նորանց թափելու նուէրների գինին.
Թող վեր կենան եւ ձեզ օգնեն,
Ձեզ վերայ պաշտպան լինեն։
39Հիմա նայեցէք, որ * Ես ԵՍ ԵՄ,
Եւ * Ինձ հետ միասին է՛լ աստուած չþկայ.
* Ես կþմեռցնեմ եւ կþապրեցնեմ.
Եւ ես կþզարկեմ եւ կþբժշկեմ,
Եւ իմ ձեռքիցն ազատող չþկայ։
40Որովհետեւ * իմ ձեռքը դէպի երկինքն եմ բարձրացնում
Եւ ասում՝ Ես յաւիտեան կենդանի եմ,
41Եթէ * կայծակի սուրս սրեմ,
Եւ * ձեռքս դատաստանը բռնէ,
Իմ թշնամիներին վրէժխնդրութիւն կþանեմ,
Եւ ինձ ատողներին հատուցում կþանեմ։
42* Իմ նետերն արիւնով կþարբեցնեմ,
Եւ իմ սուրը միս կþուտէ,
Սպանուածների եւ գերիների արիւնիցը,
* Թշնամիների իշխանների գլխիցը։
43* * Ուրախացէք, ով ազգեր, նորա ժողովուրդը.
Որովհետեւ * իր ծառաների արիւնի վրէժը խնդրում է.
Եւ իր թշնամիներից վրէժ է առնում,
Եւ * քաւում է իր երկիրը ու իր ժողովուրդը։
44Եւ Մովսէսն եկաւ, եւ այս երգի բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսեց, եւ Նաւէի որդի յեսուն էլ։ 45Եւ երբոր Մովսէսն այս ամեն խօսքերը բոլոր Իսրայէլի հետ խօսեց վերջացրեց, 46Նորանց ասեց. * Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն։ 47Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. * որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կþլինէք այն երկրի վերայ, որի համար յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար։
48Եւ * Եհովան նոյն օրը խօսեց Մովսէսի հետ ասելով. 49Վեր ելիր այդ * Աբարիմ սարը՝ Նաբաւ սարը որ Մովաբի երկրումն է Երիքովի դիմացին, եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցն իբրև կալուածք. 50Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ * քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ. 51Որովհետեւ * ինձ դէմ անհնազանդ եղաք * Իսրայէլի որդկանց մէջ՝ Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չþսրբեցիք։ 52Ուրեմն * այն երկիրը հեռուից կþտեսնես, բայց այնտեղ չես մտնիլ, այն երկիրը որ ես իսրայէլի որդկանցը կþտամ։
*32.1 Գլ. դ. 26։ Սաղ. ծ. 4։ Ես. ա. 2։ Երեմ. բ. 12։ զ. 19։
*32.2 Ես. ծե. 10, 11։ ա Կոր. գ. 6-8։
*32.2 Սաղ. հբ. 6։ Միք. ե. 7։
*32.3 ա Մն. իթ. 11։
*32.4 Վէմի. Տես Հմր. 15, 18, 30, 31, 37։ բ Թագ. իբ. 3, 32, 47։ իգ. 3։ Սաղ. ժը. 2, 31, 46։ ղբ. 15։ Ամբ. ա. 12։
*32.4 բ Թագ. իբ. 31։
*32.4 Դան. դ. 37։ Յայտ. ժե. 3։
*32.4 Սաղ. լա. 5։ Երեմ. ժ. 10։
*32.4 Յոբ. լդ. 10։
*32.5 Գլ. լա. 29։
*32.5 Մատ. ժէ. 16։ Ղու. թ. 41։ Փիլ. բ. 15։
*32.6 Սաղ. ճժզ. 12։
*32.6 Ես. կգ. 16։ կդ. 8։
*32.6 Սաղ. հդ. 2։
*32.6 Ես. իէ. 11։ խդ. 2։
*32.7 Ել. ժգ. 14։ Սաղ. խդ. 1։հը. 3, 4։
*32.8 Զաք. թ. 2։ Գոր. ժէ. 26։
*32.8 Ծն. ժա. 8։
*32.9 Ել. ժե. 16։ ժթ. 5։ ա Թագ. ժ. 1։ Սաղ. հը. 71։
*32.10 Գլ. ը. 15։ Երեմ. բ. 6։ Ովս. ժգ. 5։
*32.10 բ Օր. դ. 36։
*32.10 Սաղ. ժէ. 8։ Առակ. է. 2։ Զաք. բ. 8։
*32.11 Ել. ժթ. 4։ Գլ. ա. 31։ Ես. լա. 5։ խզ. 4։ կգ. 9։ Ովս. ժա. 3։
*32.13 Գլ. լգ. 29։ Ես. ծը. 14։ Եզեկ. լզ. 2։
*32.13 Յոբ. ի. 17։ Սաղ. ձա. 16։
*32.13 Գլ. լգ. 24։ Յոբ. իթ. 6։
*32.14 Սաղ. ձա. 16։ ճխէ. 14։
*32.14 Ծն. խթ. 11։
*32.15 Տես ա Թագ. բ. 29։
*32.15 Գլ. լա. 20։ Նէեմ. թ. 25։ Սաղ. ժէ. 10։ Երեմ. բ. 7։ ե. 7, 28։ Ովս. ժգ. 6։
*32.15 Գլ. լա. 16։ Ես. ա. 4։
*32.15 Ես. ծա. 13։ բ Թագ. իբ. 47։ Սաղ. ձթ. 26։ ղե. 1։
*32.16 գ Թագ. ժդ. 22։ ա Կոր. ժ. 22։
*32.17 Ղև. ժէ. 7։ Սաղ. ճզ. 37։ ա Կոր. ժ. 20։ Յայտ. թ. 20։
*32.18 Ես. ժէ. 10։
*32.18 Երեմ. բ. 32։
*32.19 Դատ. բ. 14։
*32.19 Ես. ա. 2։
*32.20 Գլ. լա. 17։
*32.20 Ես. լ. 9։ Մատ. ժէ. 17։
*32.21 Սաղ. հը. 58։
*32.21 ա Թագ. ժբ. 21։ գ Թագ. ժզ. 13, 26։ Սաղ. լա. 6։ Երեմ. ը. 19։ ժ. 8։ ժդ. 22։ Յովն. բ. 8։ Գոր. ժդ. 15։
*32.21 Ովս. ա. 9, 10։ Հռովմ. ժ. 19։
*32.22 Երեմ. ժե. 14։ ժէ. 4։ Ողբ. գ. 11։
*32.23 Ես. իզ. 15։
*32.23 Սաղ. է. 12, 13։ Եզեկ. ե. 16։
*32.24 Ամբ. գ. 5։
*32.24 Ղև. իզ. 22։
*32.25 Ողբ. ա. 20։ Եզեկ. է. 15։
*32.26 Եզեկ. ի. 13, 14, 23։
*32.27 Սաղ. ճխ. 8։
*32.28 Ես. իէ. 11։ Երեմ. դ. 22։
*32.29 Գլ. ե. 29։ Սաղ. ձա. 13։ ճէ. 43։ Ղու. ժթ. 42։
*32.29 Ես. խէ. 7։ Ողբ. ա. 9։
*32.30 Ղև. իզ. 8։ Ես. լ. 17։
*32.30 Սաղ. խդ. 12։ Ես. ծ. 1։ ծբ. 3։
*32.31 ա Թագ. բ. 2։
*32.31 ա Թագ. դ. 8։ Երեմ. խ. 3։
*32.32 Ես. ա. 10։
*32.33 Սաղ. ծը. 4։
*32.33 Սաղ. ճխ. 3։ Հռով. գ. 13։
*32.34 Յոբ ժդ. 17։ Երեմ. բ. 22։ Ովս. ժգ. 12։ Հռով. բ. 5։
*32.35 Սաղ. ղդ. 1։ Հռով. ժբ. 19։ Եբր. ժ. 30։ Տես Ես. ա. 24։ ծթ. 18։ Նաւ. ա. 2։
*32.35 բ Պետ. բ. 3։
*32.36 Սաղ. ճլե. 14։ Եբր. ժ. 30։
*32.36 Դատ. բ. 18։ Սաղ. ճզ. 45։ Երեմ. լա. 20։
*32.36 գ Թագ. ժդ. 10։ իա. 21։ դ. Թագ. թ. 8։ ժդ. 26։
*32.37 Դատ. ժ. 14։ գ Թագ. ժը. 27։ Երեմ. բ. 28։
*32.39 Սաղ. ճբ. 27։ Ես. խա. 4։ խը. 12։
*32.39 Գլ. դ. 35։ Ես. խե. 5, 18, 22։
*32.39 ա Թագ. բ. 6։ դ Թագ. ե. 7։ Յոբ. ե. 18։ Սաղ. կը. 20։ Ովս. զ. 1։
*32.40 Ծն. ժդ. 22։ Ել. զ. 8։ Թու. ժդ. 30։
*32.41 Ես. իէ. 1։ լդ. 5։ կզ. 16։ Եզեկ. իա. 9, 10, 14, 20։
*32.41 Ես. ա. 24։
*32.42 Երեմ. խզ. 10։
*32.42 Դատ. ե. 2։ Յոբ. ժգ. 24։ Երեմ. լ. 14։ Ողբ բ. 5։
*32.43 Կամ՝ Ով ազգեր, նորա ժողովրդին ուրախակից եղէք.
*32.43 Հռով. ժե. 10։
*32.43 Յայտ. զ. 10։ ժթ. 2։
*32.43 Սաղ. ձե. 1։
*32.46 Գլ. զ. 6։ ժա. 18։
*32.47 Գլ. լ. 19։ Ղև. ժը. 5։ Հռով. ժ. 5։
*32.48 Թու. իէ. 12, 13։
*32.49 Թու. լդ. 47, 48։
*32.50 Թու. ի. 25, 28։
*32.51 Թու. ի. 11-13։ իէ. 14։
*Տես Ղև. ժ. 3։
*32.52 Թու. իէ. 12։ Գլ. լդ. 4։