Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոյսը ամօթով չի թողիլ։ Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 1Ով …

Յոյսը ամօթով չի թողիլ։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։

1Ով Տէր, ես * քեզ եմ յուսացած, թող չþամաչեմ յաւիտեան. * քո արդարութիւնովը փրկիր ինձ։

2Խոնարհեցրու * քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։

3* Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ * քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։

4Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. Որովհետեւ դու ես իմ զօրութիւնը։

5* Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։

6* Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. Բայց ես Տիրոջն եմ յուսացած։

7Կþցնծամ եւ ուրախ կþլինիմ քո ողորմութիւնովը. Որ իմ խեղճութիւնը տեսար եւ * իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.

8Եւ ինձ * թշնամիի ձեռքը չþմատնեցիր. Բայց * իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր։

9Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. Տրտմութիւնով * մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը.

10Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. Իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ * իմ ոսկորները մաշուեցան։

11Իմ ամեն թշնամիների առաջին շատ * նախատինք եղայ, * մանաւանդ իմ դրացիների առաջին. Եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. * փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝

12* Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. Կորած ամանի նման եմ դառել։

13* Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. * իմ չորս կողմովը ահ կայ. Իրար հետ ժողովուելիս * ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն։

14Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. Ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը։

15Իմ ժամանակը քո ձեռքին է. Փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։

16* Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. Փրկիր ինձ քո ողորմութիւնովը։

17Տէր * թող չþամաչեմ. Որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. Թող ամբարիշտներն ամաչեն եւ * լռեն * գերեզմանումը.

18* Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում * գոռոզութիւնով եւ անարգութիւնով։

19* Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. Մարդկանց որդկանց առաջին։

20* Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. Դու թագցնում ես նորանց քո * խորանի մէջ լեզուների հակառակութիւնից։

21Օրհնեալ է Տէրը, որ * փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի * ամուր քաղաքի մէջ։

22Իսկ ես * իմ շփոթութեան մէջ ասեցի թէ * Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. Բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի։

23* Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. Եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։

24* Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։

*31.1 Սաղ. իբ. 4, 5։ իզ. 1։ իը. 7։ լբ. 10։ լէ. 3։ խ. 3։ ծե. 23։ ծզ. 4, 11։ ձդ. 12։ ղա. 2։ ճժբ. 7։ ճժե. 9-11։ ճիե. 1։ ճխգ. 8։ Ես. խթ. 23։

*31.1 Սաղ. ճխգ. 1։

*31.2 Սաղ. հա. 2։

*31.3 Սաղ. ժը. 1, 2։

*31.3 Սաղ. իգ. 3։ իե. 11։

*31.5 Ղուկ. իգ. 46։ Գոր. է. 58։

*31.6 Յովն. բ. 8։

*31.7 Յովհ. ժ. 27։

*31.8 բ Օր. լբ. 30։ ա Թագ. ժէ. 46։ իդ. 19։

*31.8 Սաղ. դ. 1։ ժը. 19։

*31.9 Սաղ. զ. 7։

*31.10 Սաղ. լբ. 3։ ճբ. 3։

*31.11 Սաղ. խա. 8։ Ես. ծգ. 4։

*31.11 Յոբ. ժթ. 13։ Սաղ. լը. 11։ ձը. 8, 18։

*31.11 Սաղ. կդ. 8։

*31.12 Սաղ. ձը. 4, 5։

*31.13 Երեմ. ի. 10։

*31.13 Երեմ. զ. 25։ ի. 3։ Ողբ. բ. 22։

*31.13 Մատ. իէ. 1։

*31.16 Թու. զ. 25, 26։ Սաղ. դ. 6։ կէ. 1։

*31.17 Սաղ. իե. 2։

*31.17 Սաղ. ճժե. 17։

*31.17 Կամ՝ դժոխքումը.

*31.18 Սաղ. ժբ. 3։

*31.18 ա Թագ. բ. 3։ Սաղ. ղդ. 4։ Յուդ. 15։

*31.19 Ես. կդ. 4։ ա կոր. բ. 9։

*31.20 Սաղ. իէ. 5։ լբ. 7։

*31.20 Յոբ. ե. 21։

*31.21 Սաղ. ժէ. 7։

*31.21 ա Թագ. իգ. 7։

*31.22 ա Թագ. իգ. 26։ Սաղ. ճժզ. 11։

*31.22 Ես. լը. 11, 12։ Ողբ. գ. 54։ Յովն. բ. 4։

*31.23 Սաղ. լդ. 9։

*31.24 Սաղ. իէ. 14։