Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած մեր ապաւէնն է։ Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. *&…
Աստուած մեր ապաւէնն է։
Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. * Ալամօթով երգ։
1Աստուած մեզ համար * ապաւէն է եւ զօրութիւն՝ * նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։
2Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին։
3* Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. Թող սարերը դողդողան նորա ուռենալովը։ (Սէլա։)
4Բայց * գետն իր առուներովը կþուրախացնէ * Աստուծոյ քաղաքը՝ բարձրելոյն սուրբ բնակարանները։
5Աստուած * նորա մէջ է. Նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կþանէ նորան առաւօտանց կանուխ։
6* Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. Նա իր ձայնը տուաւ եւ * երկիրը հալուեցաւ։
7* Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է։ (Սէլա։)
8* Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ,
9Որ դադարեցնում է * պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. Փշրում է * աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով։
10* Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. * բարձր կþլինիմ հեթանոսների մէջ. Բարձր կþլինիմ երկրի վերայ։
11Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համր ապաստան է։ (Սէլա։)
*Սաղ. խզ ա Մն. ժե. 20։
*46.1 Սաղ. ժդ. 6։ կբ. 7, 8։ ղա. 2։ ճխբ. 5։
*46.1 բ Օր. դ. 7։ Սաղ. ճխե. 18։
*46.3 Սաղ. ղգ. 3, 4։ Երեմ. ե. 22։ Մատ. է. 25։
*46.4 տես Ես. ը. 7։
*46.4 Սաղ. խը. 1, 8։ Ես. կ. 14։
*46.5 բ Օր. իգ. 14։ Ես. ժբ. 6։ Ովս. ժա. 9։ Յովել. բ. 27։ Սոփ. գ. 15։ Զաք. բ. 5, 10։ ը. 3։
*46.6 Սաղ. բ. 1։
*46.6 Յես. բ. 9, 24։
*46.7 Հմր. 11։ Թու. ժդ. 9։ բ. Մն ժգ. 12։
*46.8 Սաղ. կզ. 5։
*46.9 Ես. բ. 4։
*46.9 Սաղ. հզ. 3։
*46.10 (Տես Սաղ. հե. 2։)
*46.10 Ես. բ. 11, 17։