Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը պատերազմում էլ վստահ է Աստուծոյ վերայ։ Դաւիթի (Սաղմոս)։ …
Դաւիթը պատերազմում էլ վստահ է Աստուծոյ վերայ։
Դաւիթի (Սաղմոս)։
1Տէրն է * իմ լոյսը եւ * իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. * Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։
2Չարերն ինձ վերայ են գալիս * որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։
3* Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կþյուսամ։
4* Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կþփափաքէի, որ * Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ * Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
5Որովհետեւ չար օրումը՝ * նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ * բարձրացնում է ինձ վէմի վերայ։
6Եւ հիմա * իմ գլուխը կþբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կþմատուցանեմ, կþերգեմ եւ սաղմոս կþասեմ Տիրոջը։
7Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։
8Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ * թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
9* Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. Դու ես իմ օգնութիւնը. Մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։
10Թէեւ հայրս ու * մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
11* Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ * առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։
12* Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. Որովհետեւ * սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։
13Իսկ թէ որ ես հաստատ չþհաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կþտեսնեմ * կենդանեաց երկրումը։ …
14* Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը։
*27.1 Սաղ. ձդ. 11։ Ես. կ. 19, 20։ Միք. է. 8։
*27.1 Ել. ժե. 2։
*27.1 Սաղ. կբ. 2, 6։ ճժը. 14, 21։ Ես ժբ. 2։
*27.2 Սաղ. ժդ. 4։
*27.3 Սաղ. գ. 6։
*27.4 Սաղ. իզ. 8։ ձդ. 1։ Ղուկ. ժ. 42։
*27.4 Սաղ. լզ. 8։ կե. 4։ Ղուկ. բ. 37։
*27.4 Սաղ. ղ. 17։ Տես զաք. ժա. 7, 10։
*27.5 Սաղ. լա. 20։ ձգ. 3։
*27.5 Սաղ. խ. 2։
*27.6 Սաղ. գ. 3։
*27.8 Սաղ. իդ. 6։ ճե. 4։
*27.9 Սաղ. կթ. 17։ ճբ. 2։ ճխգ. 7։
*27.10 Ես. խթ. 15։
*27.11 Սաղ. իե. 4։ ձզ. 11։ ճժթ. 3, 37։
*27.11 Սաղ. իզ. 12։
*27.12 Սաղ. լե. 25։
*27.12 ա Թագ. իբ. 9։ բ Թագ. ժզ. 7, 8։ Մատ. իզ. 60։
*27.13 Սաղ. ծզ. 13։ ճժզ. 9։ ճխբ. 5։ Ես. լը. 11։ Երեմ. ժա. 19։ եզեկ. իզ. 20։ լբ. 23, 27, 32։
*27.14 Սաղ. լէ. 34։ խ. 1։ ճլ. 5։ Ես. իե. 9։ Ամբ. բ. 3։