Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաջինեկների նուիրումը։ Բաղարջի պատուէրը։ Ամպի ու կրակի սիւնը։ 1Եւ…
Առաջինեկների նուիրումը։ Բաղարջի պատուէրը։ Ամպի ու կրակի սիւնը։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2* Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. Այն իմն է։ 3Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. * Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք. Որովհետեւ Եհովան ձեզ այս տեղից * զօրաւոր ձեռքով հանեց. Եւ * խմորեալ չþուտուի։ 4* Դուք այսօր էք դուրս եկել, Ապիպ ամսումը։ 5Եւ կþլինի որ երբ Եհովան քեզ * տանելու լինի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ որ քեզ տալու համար քո * հայրերին երդում արաւ, այն կաթ ու մեղր բղխող երկիրը, * այս ամսումը պիտի կատարես այս պաշտօնը։ 6* Եօթը օր բաղարջ պիտի ուտես, եւ եօթներորդ օրը տօն լինի Եհովայի համար։ 7Այն եօթը օրերումը բաղարջ պիտի ուտուի, եւ քեզ մօտ * խմորեալ հաց պիտի չþտեսնուի. Ոչ էլ քեզ մօտ խմոր պիտի տեսնուի քո բոլոր սահմաններումը։ 8Եւ * այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. Այս նորա համար է որ Եհովան արաւ ինձ՝ ես Եգիպտոսիցը դուրս գալիս։ 9Եւ սա քեզ համար * նշան պիտի լինի ձեռքիդ վերայ, եւ յիշատակ՝ աչքերիդ մէջ տեղը, որ Եհովայի օրէնքը քո բերանումը լինի, որովհետեւ Եհովան քեզ զօրաւոր ձեռքով հանեց Եգիպտոսիցը։ 10Եւ * դու այս կանոնը տարուց տարի իր ժամանակին պիտի պահես։ 11Եւ կþլինի որ՝ երբ Եհովան քեզ Քանանացիների երկիրը տանէ, ինչպէս որ քեզ եւ քո հայրերին երդում արաւ, որ նորան քեզ տայ։ 12Եւ * այն ամենը որ արգանդ կþբանայ, Եհովային ներկայացրու. Եւ քո ունեցած անասնի ամեն առաջինեկ արուները Եհովայինը լինի։ 13Եւ * էշի ամեն առաջինեկը մի ոչխարով փրկես, եւ եթէ չþփրկես, նորա վիզը կոտրիր. Եւ * քո որդիների մէջ մարդի ամեն առաջինեկը պիտի փրկես։ 14Եւ * կþլինի որ քո որդին էգուց քեզ կþհարցնէ ասելով. Սա ի՞նչ է. Նորան պիտի ասես թէ՝ * Եհովան մեզ Եգիպտոսիցը ծառայութեան տունիցը * զօրաւոր ձեռքով հանեց. 15Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը խստացաւ և մեզ արձակել չþուզեց, * Եհովան Եգիպտոսի երկրումն ամեն առաջինեկը՝ մարդի առաջինեկից մինչեւ անասունի առաջինեկը մեռցրեց. Նորա համար ես ամեն արգանդ բացող արուն զոհում եմ Եհովային, եւ իմ որդիների ամեն առաջինեկը փրկում եմ։ 16Եւ սա քո ձեռքի վերայ նշան եւ աչքերիդ մէջտեղը ճակատանոց լինի, որովհետեւ Եհովան մեզ Եգիպտոսիցը զօրաւոր ձեռքով հանեց։
17Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստուած նորանց Փղշտացիների երկրի ճանապարհովը չþտարաւ, թէեւ նա մօտ էր, որովհետեւ Աստուած ասեց. Մի գուցէ ժողովուրդը պատերազմը տեսնելիս * զղջայ եւ * ետ դառնայ Եգիպտոս։ 18Այլ Աստուած * ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհովը պտոյտ անել տուաւ եւ իսրայէլի որդիքը գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։ 19Եւ Մովսէսը՝ Յովսէփի ոսկորներն իր հետ առաւ. Որովհետեւ Իսրայէլի որդկանցը հաստատ երդում էր անել տուել ասելով. * Անպատճառ Աստուած ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այս տեղիցը ձեզ հետ հանեցէք։
20Եւ * Սոկքովթիցը չուեցին եւ Ոթոմի մէջ անապատի ծայրումը իջեւան արին։ 21Եւ * Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։ 22Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չþպակասեցրեց։
*13.2 Հմր. 12, 13, 15։ Գլ. իբ. 29, 30։ լդ. 19։ Ղև. իէ. 26։ Թու. գ. 13։ ը. 16, 17։ ժը. 15, 17։ բ Օր. ժե. 19։ Եզեկ. խդ. 30։ Ղուկ. բ. 23։
*13.3 Գլ. ժբ. 42։ բ Օր. ժզ. 3։
*13.3 Գլ. զ. 1։
*13.3 Գլ. ժբ. 8։
*13.4 Գլ. իգ. 15։ լդ. 18։ բ Օր. ժզ. 1։
*13.5 Գլ. գ. 8։
*13.5 Գլ. զ. 8։
*13.5 Գլ. ժբ. 25, 26։
*13.6 Գլ. ժբ. 15, 16։
*13.7 Գլ. ժբ. 19։
*13.8 Հմր. 14։ Գլ. ժբ. 26։
*13.9 Տես հմր. 16։ Գլ. ժբ. 14։ Թու. ժե. 39։ բ Օր. զ. 8։ ժա. 18։ Առ. ա. 9։ ես. խթ. 16։ Եր. իբ. 24։ Մատ. իգ. 5։
*13.10 Գլ. ժբ. 14, 24, 43։
*13.12 Հմր. 2։ գլ. իբ. 29։ լդ. 19։ Ղև. իէ. 26։ Թու. ը. 17։ բ Օր. ժե. 19։ Եզ. խդ. 30։
*13.13 Գլ. լդ. 20։ Թու. ժը. 15։
*13.13 Թու. գ. 46, 47։ ժը. 15, 16։
*13.14 Գլ. ժբ. 26։ բ Օր. զ. 20։ Յես. դ. 6, 21։
*13.14 Հմր. 3։
*13.14 Հմր. 3, 16։
*13.15 Գլ. ժբ. 29։
*13.17 Գլ. ժդ. 11, 12։ թու. ժդ. 1-4։
*13.17 բ Օր. ժէ. 16։
*13.18 Գլ. ժդ. 2։ Թու. լգ. 6 ևլն։
*13.19 Ծն. ծ. 25։ Յես. իդ. 32։ Գոր. է. 16։
*13.20 Գլ. ժբ. 37։ թու. լգ. 6։
*13.21 Գլ. ժդ. 19, 24։ խ. 38։ Թու. թ. 15։ ժ. 34։ ժգ. 14։ բ Օր. ա. 33։ Նէեմ. թ. 12, 19։ Սաղ. հը. 14։ ղթ. 7։ ճե. 39։ Ես. դ. 5։ ա Կոր. ժ. 1։