Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ դատաստանը չարերի դէմ, և նորա օրհնութիւնը բարիների վերայ։ …
Աստուծոյ դատաստանը չարերի դէմ, և նորա օրհնութիւնը բարիների վերայ։
1Որովհետեւ ահա * գալիս է այն օրը, որ վառուած է թոնիրի պէս, եւ * բոլոր գոռոզներն ու չարագործները * յարդի պէս են լինելու. Եւ նորանց պէտք է այրէ այն եկող օրը, ասում է Զօրաց Տէրը, որ նորանց համար * արմատ եւ ոստ պիտի չþթողէ։ 2Բայց ձեզ համար, * որ իմ անունից վախենում էք, * պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ, եւ դուք դուրս պիտի գաք ու ոստնէք գոմի պարարտ որթերի պէս։ 3* Եւ պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ այն օրը, որ ես կþանեմ, ասում է Զօրաց Տէրը։
4Յիշեցէք իմ ծառայ * Մովսէսի օրէնքը, որ նորան պատուիրեցի * Քորեբի վերայ բոլոր Իսրայէլի մասին, * կանոններ եւ իրաւունքներ։ 5Ահա ես կþուղարկեմ ձեզ համար * Եղիա մարգարէն, * Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ. 6Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. Որ մի գուցէ ես գամ եւ երկիրը * զարկեմ * անէծքով։
*4.1 Յովէլ բ. 31։ Գլ. գ. 2։ բ Պետ. գ. 7։
*4.1 Տես Գլ. գ. 18։
*4.1 Աբդ. 18։
*4.1 Ամովս բ. 9։
*4.2 Գլ. գ. 16։
*4.2 Տես Ղուկ. ա. 78։ Եփես. ե. 14։ բ Պետ. ա. 19։ Յայտ. բ. 28։
*4.3 բ Թագ. իբ. 43։ Միք. է. 10։ Զաք. ժ. 5։
*4.4 Ել. ի. 3 ևլն։
*4.4 բ Օր. դ. 10։
*4.4 Սաղ. ճխէ. 19։
*4.5 Մատ. ժա. 14։ ժէ. 11։ Մար. թ. 11։ Ղուկ. ա. 17։
*4.5 Յովէլ բ. 31։
*4.6 Զաք. ժդ. 12։
*4.6 Զաք. ե. 3։