Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծուն ճշմարտապէս ճանաչելը նորա պատուիրանքը պահելու, մեր եղբայրներ…

Աստուծուն ճշմարտապէս ճանաչելը նորա պատուիրանքը պահելու, մեր եղբայրներին սիրելու և աշխարհքը չ’սիրելու մէջն է։ Հեռու պէտք է կենալ մոլորեցնողներից։

1Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չþմեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, * բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ 2* Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների * բայց բոլոր աշխարհքի էլ։

3Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։ 4* Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, * ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։ 5* Բայց ով որ նորա խօսքը պահէ, * իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. * սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։ 6* Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, * պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։

7Եղբայրներ, * ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, * այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը։ 8Դարձեալ * նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. * որ խաւարն անցնում է, եւ * ճշմարիտ լոյսն արդէն երեւում է։ 9* Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։ 10* Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, * եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։ 11Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, * եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։

12Գրում եմ ձեզ, որդեակներ, * որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։ 13Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան * որ սկզբիցն է. Գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին։ 14Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. Գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրեցի ձեզ, երիտասարդներ, * որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։ 15* Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ 16* Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, * աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ 17* Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։

18* Որդեակներ, * վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ * Նեռը գալիս է, * եւ այժմ շատ նեռեր են եղել, որ * սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։ 19* Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. * որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. * բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։ 20* Եւ դուք օծութիւն ունիք * այն սուրբիցը * եւ ամեն բան գիտէք։ 21Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։ 22* Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։ 23* Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. * նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։ 24* Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. Եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, * դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ։ 25* Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։ 26* Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։ 27Եւ * այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ * դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. * այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։

28Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. * որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ * չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։ 29* Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ * ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։

*2.1 Հռովմ. ը. 34։ ա Տիմ. բ. 5։ Եբր. է. 25։ թ. 24։

*2.2 Հռովմ. գ. 25։ բ Կոր. ե. 18։ Գլ. ա. 7։ դ. 10։

*2.2 Յովհ. ա. 29։ դ. 42։ ժա. 51, 52։ Գլ. դ. 14։

*2.4 Գլ. ա. 6։ դ. 20։

*2.4 Գլ. ա. 8։

*2.5 Յովհ. ժդ. 21, 23։

*2.5 Գլ. դ. 12։

*2.5 Գլ. դ. 13։

*2.6 Յովհ. ժե. 4, 5։

*2.6 Մատ. ժա. 29։ Յովհ. ժգ. 15։ ա Պետ. բ. 21։

*2.7 բ Յովհ. 5։

*2.7 Գլ. գ. 11։ բ Յովհ. 5։

*2.8 Յովհ. ժգ. 34։ ժե. 12։

*2.8 Հռովմ. ժգ. 12։ Եփես. ե. 8։ ա Թես. ե. 5, 8։

*2.8 Յովհ. ա. 9։ ը. 12։ ժբ. 35։

*2.9 ա Կոր. ժգ. 2։ բ Պետ. ա. 9։ Գլ. գ. 14, 15։

*2.10 Գլ. գ. 14։

*2.10 բ Պետ. ա. 10։

*2.11 Յովհ. ժբ. 35։

*2.12 Ղուկ. իդ. 47։ Գոր. դ. 12։ ժ. 43։ ժգ. 38։ Գլ. ա. 7։

*2.13 Գլ. ա. 1։

*2.14 Եփես. զ. 10։

*2.15 Հռովմ. ժբ. 2։

*2.16 Մատ. զ. 24։ Գաղ. ա. 10։ Յակ. դ. 4։

*2.16 Ծն. գ. 6։ Ժող. ե. 11։

*2.17 ա Կոր. է. 31։ Յակ. ա. 10։ դ. 15։ աՊետ. ա. 24։

*2.18 Յովհ. իա. 5։

*2.18 Եբր. ա. 2։

*2.18 բ Թես. բ. 3 ևլն։ բ Պետ. բ. 1։ Գլ. դ. 3։

*2.18 Մատ. իդ. 5, 24։ բ Յովհ. 7։

*2.18 ա Տիմ. դ. 1։ բ Տիմ. գ. 1։

*2.19 բ Օր. ժգ. 13։ Սաղ. խա. 9։ Գոր. ի. 30։

*2.19 Մատ. իդ. 24։ Յովհ. զ. 37։ ժ. 28, 29։ բ Տիմ. բ. 19։

*2.19 ա Կոր. ժա. 19։

*2.20 բ Կոր. ա. 21։ Եբր. ա. 9։ Հմր. 27։

*2.20 Մար. ա. 24։ Գոր. գ. 14։

*2.20 Յովհ. ժ. 4, 5։ ժդ. 26։ ժզ. 13։ Հմր. 27։

*2.22 Գլ. դ. 3։ բ Յովհ. 7։

*2.23 Յովհ. ժե. 23։ բ Յովհ. 9։

*2.23 Յովհ. ժդ. 7, 9, 10։ Գլ. դ. 15։

*2.24 բ Յովհ. 6։

*2.24 Յովհ. ժդ. 23։ Գլ. ա. 3։

*2.25 Յովհ. ժէ. 3։ Գլ. ա. 2։ ե. 11։

*2.26 Գլ. գ. 7։ բ Յովհ. 7։

*2.27 Հմր. 20։

*2.27 Երեմ. լա. 33, 34։ Եբր. ը. 10, 11։

*2.27 Յովհ. ժդ. 26։ ժզ. 13։ Հմր. 20։

*2.28 Գլ. գ. 2։

*2.28 Գլ. դ. 17։

*2.29 Գոր. իբ. 14։

*2.29 Գլ. գ. 7, 10։