Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մի հրեշտակ նոր տեսիլք է ցոյց տալիս։ 1Պարսից Կիւրոս թագաւորի երրորդ…
Մի հրեշտակ նոր տեսիլք է ցոյց տալիս։
1Պարսից Կիւրոս թագաւորի երրորդ տարին խօսք յայտնուեցաւ Դանիէլին, * որի անունը Բաղդասասար էր կոչվում, եւ * խօսքը ճշմարիտ էր եւ զօրքը մեծ. Եւ * նա հասկացաւ խօսքը եւ տեղեկութիւն ունէր տեսիլքի համար։ 2Այն օրերը ես Դանիէլս սուգի մէջ էի երեք եօթնեակ օրեր. 3Ախորժելի հաց չþկերայ եւ միս ու գինի չþմտաւ բերանս, եւ * բնաւ չþօծուեցայ մինչեւ որ երեք եօթնեակ օրերը լրացան։
4Եւ առաջի ամսուայ քսանեւչորսերորդ օրը ես մեծ գետի՝ այսինքն * Տիգրիսի եզերքին էի. 5Եւ * աչքերս բարձրացրի ու տեսայ, եւ * ահա մէկ մարդ՝ կտաւ հագած եւ մէջքը * գօտի կապած * Ոփազի ոսկիից. 6Եւ նորա մարմինը * ոսկեքարի նման էր, եւ նորա դէմքը * կայծակի երեւոյթին պէս եւ * աչքերը կրակի բոցերի պէս եւ նորա բազուկներն ու * ոտները փայլուն պղնձի տեսքի նման, եւ * նորա խօսքերի ձայնը ամբոխի ձայնի պէս։ 7Եւ * մինակ ես Դանիէլս էի տեսնում այս տեսիլքը, եւ այն մարդիկը՝ որոնք ինձ հետ էին, տեսիլքը չէին տեսնում, այլ մեծ երկիւղ ընկաւ նորանց վերայ եւ փախան թաքուստը։ 8Եւ ես մինակ մնացի եւ տեսայ այս մեծ տեսիլքը, * եւ ինձանում զօրութիւն չþմնաց, եւ * իմ վայելչութիւնը փոխուեցաւ ապականութեան, եւ ես էլ ոյժ չþունեցայ։ 9Եւ լսեցի նորա խօսքերի ձայնը, եւ * երբոր նորա խօսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղայ ընկայ երեսիս վերայ, եւ երեսս գետինն էր։
10* Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկերիս եւ ձեռքերիս թաթերի վերայ, 11Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ * ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մօտ ուղարկուեցայ. Եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։ 12Եւ նա ինձ ասեց. * Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, * քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։ 13* Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա * Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։ 14Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին * վերջի օրերումը, * որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։ 15Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես * երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։
16Եւ ահա * մարդի որդկանց նմանութիւնով մէկը դպաւ * շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ, այս տեսիլքովը * ետ դառան դէպի ինձ իմ ցաւերը, եւ ես էլ ոյժ չþունեցայ։ 17Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. Որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չþկայ, եւ ինձանում շունչ չþմնաց։ 18Եւ կրկին դպաւ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց. 19* Եւ ասեց. * Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. Եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։
20Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ * Պարսից իշխանի հետ պատերազմելու. Եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։ 21Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չþկայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ * բացի ձեր իշխան Միքայէլիցը։
*10.1 Գլ. ա. 7։
*10.1 Գլ. ը. 26։ յայտ. ժթ. 9։
*10.1 Գլ. ա. 17։ ը. 16։
*10.3 Տես Մատ. զ. 17։
*10.4 Ծն. բ. 14։
*10.5 Տես յես. ե. 13։
*10.5 Գլ. ժբ. 6, 7։
*10.5 Յայտ. ա. 13, 14։
*10.5 Երեմ. ժ. 9։
*10.6 Եզեկ. ա. 16։
*10.6 եզեկ. ա. 14։
*10.6 Յայտ. ա. 14։ ժթ. 12։
*10.6 Եզեկ. ա. 7։ յայտ. ա. 15։
*10.6 Եզեկ. ա. 24։ յայտ. ա. 15։
*10.7 Տես դ Թագ. զ. 17։
*10.8 Գլ. ը. 27։
*10.8 Գլ. է. 28։
*10.9 Գլ. ը. 18։
*10.10 Երեմ. ա. 9։ Գլ. թ. 21։ յայտ. ա. 17։
*10.11 Գլ. թ. 53։
*10.12 Յայտ. ա. 17։
*10.12 Գլ. թ. 3, 4, 22, 23։ Գոր. ժ. 4։
*10.13 Հմր. 20։
*10.13 Հմր. 21։ Գլ. ժբ. 1։ Յուդ. 9։ Յայտ. ժբ. 7։
*10.14 Ծն. խթ. 1։ Գլ. բ. 28։
*10.14 Գլ. ը. 26։ Ամբ. բ. 3։
*10.15 Հմր. 9։ Գլ. ը. 18։
*10.16 Գլ. ը. 15։
*10.16 Հմր. 10։ Երեմ. ա. 9։
*10.16 Հմր. 8։
*10.19 Հմր. 11։
*10.19 Դատ. զ. 23։
*10.20 Հմր. 13։
*10.21 Հմր. 13։ Յուդ. 9։ Յայտ. ժբ. 7։