Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ազգերի ազգաբանութիւնը։ 1Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յա…
Ազգերի ազգաբանութիւնը։
1Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը։ Եւ ջրհեղեղից յետոյ նորանց * որդիներ ծնուեցան։ 2* Յաբէթի որդիքը * Գոմեր, Մագոգ, * Մադայ, Յաւան, Թոբէլ, * Մեսեք ու Թիրաս։ 3Եւ Գոմերի որդիքը՝ * Ասքանաս, Րիփաթ եւ * Թորգոմա։ 4Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, * Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք։ 5Սորանցից բաժանուեցան * ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը։
6Եւ * Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ 7Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ * Եւիլա եւ * Ռիգմա եւ Սեբեթաքա։ Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան։ 8Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. Սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։ 9Սա * Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. Նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին։ 10Եւ * նորա թագաւորութեան սկիզբը * Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ * Քաղանէն էր՝ * Սէնաար երկրումը։ 11Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց * Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը։ 12Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. Սա մեծ քաղաքն է։ 13Եւ * Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին, 14Եւ * Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ * Փղշտացիք դուրս եկան) եւ * Կափթորացիներին։ 15Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ * Սիդոնին, նաեւ * Քետին. 16Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն, 17* Խեւացուն, Արկեցուն, Սենացուն, 18Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան * Քանանացիների ցեղերը։ 19Եւ Քանանացիների սահմանն էր * Սիդոնից Գերարով մինչեւ * Գազա, անցնելով * Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան։ 20Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ուազգերումը։
21Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ * Յաբէթի մեծ եղբայրն էր։ 22* Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։ 23Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ գաթեր եւ Մաշ։ 24Եւ * Արփաքսադը ծնեց Սաղային եւ * Սաղան ծնեց Եբերին։ 25Եւ * Եբերին երկու որդիք ծնուեցան. Մէկի անունը Փաղէկ. Ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. Իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր։
26Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին, Սաղափին, Ասարմօթին, Յարաքին, 27Ադորամին, Ուզալին, Դիկղային, 28Գեբաղին, Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին Եւիլային եւ Յոբաբին։ 29Սորանք ամենը Յեկտանի որդիքն են։ 30Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը։ 31Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը։ 32Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ * սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։
*10.1 Գլ. թ. 1, 7, 19։
*10.2 ա Մն. ա. 5 ևլն։
*10.2 Եզ. լը. 2, 6։
*10.2 Ես. իա. 2։
*10.2 Սաղ. ճի. 5։
*10.3 Եր. ծա. 27։
*10.3 Եզ. լը. 6։
*10.4 Սաղ. հբ. 10։ Եզ. լը. 13։ Յօն. ա. 3։
*10.5 Սաղ. հբ. 10։ Ես. ժա. 11։ Եր. բ. 10։ իե. 22։
*10.6 ա Մն. ա. 8-10։
*10.7 Գլ. բ. 11։
*10.7 Եզ. իէ. 22։
*10.9 Գլ. զ. 11։
*10.10 Միք. ե. 6։
*10.10 Գլ. ժա. 9։
*10.10 Ես. ժ. 9։
*10.10 Գլ. ժա. 2։
*10.11 Յօն. ա. 2։
*10.13 ա Մն. ա. 11-16։
*10.14 Եր. խդ. 1։
*10.14 Գլ. իա. 32, Եր. խէ. 4։ Ամո. թ. 7։
*10.14 բ Օր. բ. 23։ Եր. խէ. 4։
*10.15 Հմր. 19։
*10.15 Գլ. իգ. 3։
*10.17 Ել. գ. 8։
*10.18 Գլ. ժե. 19-21։
*10.19 Յես. ժա. 8։
*10.19 բ Օր. բ. 23։ Յես. ժ. 41։ ժա. 22։ ժգ. 3։ Դատ. ա. 18։ ժզ. 1, 21։ ա Թագ. զ. 17։ ա Մն. է. 28։ Երեմ. խէ. 1, 5։ Ամով. ա. 6, 7։ Սոփ. բ. 4։ Զաք. թ. 5։ Գոր. ը. 26։
*10.19 Գլ. ժգ. 10։ ժդ. 2։
*10.21 Գլ. ե. 22։
*10.22 ա Մն. ա 17-25։
*10.24 Գլ. ժա. 12։
*10.24 Գլ. ժա. 14։
*10.25 ա Մն. ա. 19։
*10.32 Գլ. թ. 19։