Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժայռիցը ջուր է բղխում։ Եդովմացիք արգելում են Իսրայէլացիներին իրանց եր…
Ժայռիցը ջուր է բղխում։ Եդովմացիք արգելում են Իսրայէլացիներին իրանց երկրովն անցնելը։ Մարիամի և Ահարօնի մահը։
1Եւ * Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սին անապատը եկան առաջին ամսումը, եւ ժողովուրդը Կադէսի մէջ բանակ տուաւ. Եւ * Մարիամը այնտեղ մեռաւ, եւ այնտեղ թաղուեցաւ։ 2Եւ * ժողովքը ջուր չ՛ունէր, եւ Մովսէսի եւ Ահարօնի վերայ հաւաքուեցան, 3Եւ ժողովուրդը * Մովսէսի հետ վիճելով խօսեցին եւ ասեցին. Երանի՜ թէ մենք էլ մեռնէինք, * երբ որ մեր եղբայրները մեռան Եհովայի առաջին. 4Եւ * ի՞նչու բերիք Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այս տեղ մեռնենք։ 5Եւ ի՞նչու մեզ Եգիպտոսիցը հանեցիք՝ մեզ այս վատ տեղը բերելու համար. Ոչ սերմի տեղ է, ոչ էլ թզենիների եւ այգիների եւ նռնենիների, եւ խմելու համար անգամ ջուր չþկայ։ 6Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովքի առաջիցը գնացին ժողովքի խորանի դուռը եւ * իրանց երեսի վերայ ընկան. Եւ * Եհովայի փառքը նորանց երեւեցաւ։
7Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 8Առ * գաւազանը, եւ ժողովքը ժողովիր, դու եւ քո եղբայր՝ Ահարօնը եւ խօսեցէք ապառաժին նորանց աչքերի առաջին, եւ նա կþտայ իր ջուրը, եւ * դու ապառաժիցը ջուր կþհանես նորանց համար եւ կþխմեցնես ժողովքին եւ անասուններին։ 9Եւ Մովսէսն * Եհովայի առաջիցը առաւ գաւազանը ինչպէս որ նա իրան պատուիրեց։ 10Եւ Մովսէսն ու Ահարօնը ժողովեցին ժողովքը ապառաժի առաջին, եւ ասեց նորանց. * Լսեցէք հիմա, ով ապստամբներ, այս ապառաժից ջուրհանե՞նք ձեզ համար։ 11Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացրեց, եւ գաւազանովը երկու անգամ ապառաժին զարկեց. Եւ * շատ ջուր դուրս ելաւ, եւ ժողովքը եւ նորանց անասունները խմեցին։
12Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ. Որովհետեւ * ինձ չþհաւատացիք՝ ինձ * Իսրայէլի որդկանց աչքերի առաջին * փառաւորելու, նորա համար դուք այս ժողովուրդը չէք տանիլ այն երկիրը՝ որ նորանց տուի։ 13* Մերիբայի ջուրը սա է, որի վերայ Իսրայէլի որդիքը Եհովայի դէմ վիճեցին, եւ Նա փառաւորուեցաւ նորանց մէջ։
14* Եւ Մովսէսը Կադեսից դեսպաններ ուղարկեց Եդովմի թագաւորի մօտ, թէ * Այսպէս է ասում քո եղբայր Իսրայէլը. Գիտես * մեզ պատահած բոլոր նեղութիւնը. 15* Որ մեր հայրերն իջան Եգիպտոս, * եւ մենք բնակուեցինք Եգիպտոսում շատ ժամանակ, եւ * Եգիպտացիները չարչարեցին մեզ եւ մեր հայրերին։ 16* Եւ մենք դէպի Եհովան աղաղակեցինք, եւ նա լսեց մեր ձայնը, եւ * հրեշտակ ուղարկեց, եւ մեզ Եգիպտոսից հանեց. Եւ ահա մենք քո սահմանի ծայրի Կադէս քաղաքումն ենք. 17Խնդրեմ թող * անցնենք քո երկրովը, մենք արտով եւ այգիներով չենք անցնիլ, եւ հորերից ջուր չենք խմիլ. Արքունի ճանապարհովը կþգնանք, աջ կամ ձախ կողմը չենք խոտորիլ մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։ 18Եւ Եդովմն ասեց նորան. Իմ միջովը չես անցնիլ, եթէ ոչ՝ սրով քեզ դէմ կþգամ։ 19Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորան. Մենք * մեծ ճանապարհովը կþանցնենք, եւ եթէ ես եւ իմ անասունները քո ջրիցը խմենք, * նորա գինը կþհատուցանեմ. Առանց մի որ եւ է բանի՝ իմ ոտքերովը կþանցնեմ։ 20Եւ նա ասեց. * Չես անցնիլ. Եւ Եդովմը մեծ բազմութիւնով եւ հզօր ձեռքով նորանց դէմ դուրս եկաւ։ 21* Այսպէս Եդովմն արգիլեց իր սահմանից Իսրայէլին ճանապարհ տալ. Եւ Իսրայէլը * դարձաւ նորանից։
22Եւ * Կադեսից չուեցին, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը եկան Հովր սարը։ 23Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ Հովր սարումը Եդովմի երկրի սահմանի մօտ ասելով. 24Ահարօնն * իր ժողովրդի վերայ աւելանայ. Որովհետեւ նա չի մտնելու այն երկիրը որ Իսրայէլի որդկանց տուի՝ Մերիբայի ջրի մօտ իմ հրամանի դէմ ձեր ապստամբութիւն անելու համար։ 25Վեր առ * Ահարօնին եւ նորա որդի Եղիազարին եւ վեր հանիր նորանց Հովր սարը. 26Եւ Ահարօնին իր զգեստներիցը մերկացրու եւ նորա որդի Եղիազարին հագցրու նորանց. Եւ Ահարօնն իր ժողովրդի վերայ կþաւելանայ, եւ այնտեղ կþմեռնէ։ 27Եւ Մովսէսը Եհովայի պատուիրածին պէս արաւ. Եւ բոլոր ժողովքի աչքի առաջին վեր ելաւ Հովր սարը։ 28* Եւ Մովսէսը մերկացրեց Ահարօնին նորա զգեստներիցը, եւ նորա որդի Եղիազարին հագցրեց նորանց. Եւ Ահարօնը մեռաւ այնտեղ * սարին գլխին. Եւ Մովսէսը եւ Եղիազարը սարիցն իջան։ 29Եւ երբ բոլոր ժողովքը տեսան, որ Ահարօնը մեռաւ, Իսրայէլի բոլոր տունը Ահարօնի համար * երեսուն օր լաց եղան։
*20.1 Գլ. լգ. 36։
*20.1 Ել. ժե. 20։ Գլ. ժբ. 1։ իզ. 59։
*20.2 Ել. ժէ. 1։
*20.3 Ել. ժէ. 2։ Գլ. ժդ. 2։
*20.3 Գլ. ժա. 1, 33։ ժդ. 37։ ժզ. 32, 35, 49։
*20.4 Ել. ժէ. 3։
*20.6 Գլ. ժդ. 5։ ժզ. 4, 22, 45։
*20.6 Գլ. ժդ. 10։
*20.8 Ել. ժէ. 5։
*20.8 Նէեմ. թ. 15։ Սաղ. հը. 15, 16։ ճը. 41։ Ես. խգ. 20։ խը. 21։
*20.9 Գլ. ժէ. 10։
*20.10 Սաղ. ճզ. 33։
*20.11 Ել. ժէ. 6։ բ Օր. ը. 15։ ա Կոր. ժ. 4։
*20.12 Գլ. իէ. 14։ բ Օր. ա. 37։ գ. 26։ լբ. 51։
*20.12 Եզեկ. ի. 41։ լզ. 23։ լը. 16։
*20.12 Եբր.՝ սրբելու
*20.13 բ Օր. լգ. 8։ Սաղ. ղե. 8։ ճզ. 32 ևլն։
*20.14 Դատ. ժա. 16, 17։
*20.14 բ Օր. բ. 4 ևլն։ իգ. 7։ Աբդ. 10, 12։
*20.14 Ել. ժը. 8։
*20.15 Ծն. խզ. 6։ Գոր. է. 15։
*20.15 Ել. ժբ. 40։
*20.15 Ել. ա. 11 ևլն։ բ Օր. իզ. 6։ Գոր. է. 19։
*20.16 Ել. բ. 23։ գ. 7։
*20.16 Ել. գ. 2։ ժդ. 19։ իգ. 20։ լգ. 2։
*20.17 Տես Գլ. իա. 22։ բ Օր. 27։
*20.19 բ Թագ. ի. 12, 13։ Ես. ժա. 16։ ժթ. 23։
*20.19 բ Օր. բ. 6, 28։
*20.20 Դատ. ժա. 17, 18։
*20.21 Տես բ Օր. բ. 29։
*20.21 բ Օր. բ. 4, 5, 8։ Դատ. ժա. 18։
*20.22 Գլ. իա. 4։ լգ. 37։
*20.24 Ծն. իե. 8։ Գլ. իէ. 13։ լա. 2։ բ Օր. լբ. 50։
*20.25 Գլ. լգ. 38։ բ Օր. լբ. 50։
*20.28 Ել. իթ. 29, 30։
*20.28 Տես բ Օր. ժ. 6։ լբ. 50։
*20.29 բ Օր. լդ. 8։ Տես Ծն. ծ. 3։