Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստունի և յիմարի վարքը։ 1Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յա…
Իմաստունի և յիմարի վարքը։
1Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։
2* Բարին Տէրիցը շնորհք կþստանայ, բայց նենգաւոր մարդին նա կþդատապարտէ։
3Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ * արդարների արմատը չի սասանիլ։
4* Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց * նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։
5Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։
6* Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, * բայց ուղիղների բերանն իրանց կþազատէ։
7* Ամբարիշտները կþկործանուին ու կþչքանան. Բայց արդարների տունը կþմնայ։
8Իր խոհեմութեան չափ կþգովուի մարդս. * բայց ծուռ սիրտ ունեցողը կþանարգուի։
9* Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։
10* Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։
11* Իր երկիրը գործողը կþկշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը * պակասամիտ է։
12Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կþտայ։
13* Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. * բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։
14* Մարդս իր բերանի պտուղներիցը կþկշտանայ բարիքներով, եւ * մարդի ձեռքի արարքը ետ կþդառնայ իրան։
15* Յիմարի ճանապարհնուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։
16* Յիմարի բարկութիւնը նոյն օրը կþիմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։
17* Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կþյայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։
18* Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։
19Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կþմնայ. * բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։
20Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։
21Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։
22* Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։
23* Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կþհրատարակէ։
24* Աշխատասէրների ձեռքը կþիշխէ, բայց ծոյլը հարկատու կþլինի։
25* Մարդիս սրտին վիշտը կþճնշէ նորան, բայց * բարի խօսքը նորան կþուրախացնէ։
26Արդարը * ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կþմոլորեցնէ։
27Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։
28Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չþկայ։
*12.2 Գլ. ը. 35։
*12.3 Գլ. ժ. 25։
*12.4 Գլ. լա. 23։ ա կոր. ժա. 7։
*12.4 Գլ. ժդ. 30։
*12.6 Գլ. ա. 11, 18։
*12.6 Գլ. ժդ. 3։
*12.7 Սաղ. լէ. 36, 37։ Գլ. ժա. 21։ Մատ. է. 24-27։
*12.8 ա Թագ. իե. 17։
*12.9 Գլ. ժգ. 7։
*12.10 բ Օր. իե. 4։
*12.11 Ծն. գ. 19։ Գլ. իը. 19։
*12.11 Գլ. զ. 32։
*12.13 Գլ. ժը. 7։
*12.13 բ Պետ. բ. 9։
*12.14 Գլ. ժգ. 2։ ժը. 20։
*12.14 Ես. գ. 10, 11։
*12.15 Գլ. գ. 7։ Ղուկ. ժը. 11։
*12.16 Գլ. իթ. 11։
*12.17 Գլ. ժդ. 5։
*12.18 Սաղ. ծէ. 4։ ծթ. 7։ կդ. 3։
*12.19 Սաղ. ծբ. 5։ Գլ. ժթ. 9։
*12.22 Գլ. զ. 17։ ժա. 20։ Յայտ. իբ. 15։
*12.23 Գլ. ժգ. 16։ ժե. 2։
*12.24 Գլ. ժ. 4։
*12.25 Գլ. ժե. 13։
*12.25 Ես. ծ. 4։
*12.26 Կամ՝ գերազանց է իր ընկերից։