Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խնդրում է Աստուծոյ շնորհքը ծերանալու ժամանակին։ 1Ով Տէր, *&nb…

Խնդրում է Աստուծոյ շնորհքը ծերանալու ժամանակին։

1Ով Տէր, * ես քեզ եմ յուսացած՝ թող չþամաչեմ յաւիտեան։

2* Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. Խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։

3* Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. Դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։

4* Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։

5Որովհետեւ դու ես * իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։

6* Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ աօրհնութիւնը միշտ քեզ համար է։

7* Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. Բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։

8Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. Ամեն օր քո փառաբանութիւնովը։

9Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. Զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։

10Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. Եւ իմ անձին սպասողները * իրար հետ խորհուրդ են անում.

11Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. Որովհետեւ ոչ ով չþկայ, որ փրկէ նորան։

12* Ով Աստուած, մի հեռանար ինձանից. Ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։

13* Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. Թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։

14Բայց ես միշտ կþսպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կþաւելացնեմ։

15* Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, * որովհետեւ ես չþգիտեմ նորանց համրանքը։

16Ես կþգամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. Ես կþյիշեմ մինակ քո արդարութիւնը։

17Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։

18Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։

19Եւ * քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է * որ դու մեծամեծ բաներ արիր. Ով Աստուած, * ո՞վ է քեզ նման։

20* Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. * դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։

21Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։

22Ես կþգոհանամ քեզանից, ով Աստուած, * նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կþասեմ քեզ քնարով, * Ով Իսրայէլի Սուրբդ։

23Իմ շրթունքները կþցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ * իմ անձը՝ որ դու փրկեցիր։

24Եւ * իմ լեզուն էլ ամեն օր կþխօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։

*71.1 Սաղ. իե. 2, 3։ լա. 1։

*71.2 Սաղ. լա. 1։

*71.3 Սաղ. լա. 2, 3։

*71.4 Սաղ. ճխ. 1, 4։

*71.5 Երեմ. ժդ. 8։ ժէ. 7, 13, 17։ ծ. 7։ ա Տիմ. ա. 1։

*71.6 Սաղ. իբ. 9, 10։ Ես. խզ. 3։

*71.7 Ես. ը. 18։ Զաք. գ. 8։ ա Կոր. դ. 9։

*71.10 բ Թագ. ժէ. 1։ Մատ. իէ. 1։

*71.12 Սաղ. իբ. 11, 19։ լե. 22։

*71.13 Սաղ. լե. 4, 26։ խ. 14։ հ. 2։

*71.15 Սաղ. լե. 28։

*71.15 Սաղ. խ. 5։ ճլթ. 17, 18։

*71.19 Սաղ. լզ. 5։ ծէ. 10։

*71.19 Սաղ. ճիզ. 2։ Ղուկ. ա. 49։

*71.19 Ել. ժե. 11։ Սաղ. լե. 10։ ձզ. 8։ ձթ. 6, 8։

*71.20 Սաղ. կ. 3։

*71.20 Սաղ. ձ. 18։ ճլը. 7։ ճխգ. 11։ Ովս. զ. 2։ Տես Ամբ. գ. 2։

*71.22 Սաղ. լգ. 2։ ձա. 2։ ղբ. 3։ ճխդ. 9։ ճխթ. 3։ ճծ. 3։

*71.22 դ Թագ. ժթ. 22։ Սաղ. հը. 41։ ձթ. 18։ Ես. կ. 9։

*71.23 Սաղ. լդ. 22։ ճգ. 4։

*71.24 Սաղ. լե. 28։ Հմր. 8, 15։