Հին Կտակարան
Նոր Կտակարան
Զանազան պատուէրներ՝ մանաւանդ իր եղբօրը զաւակ տալու, պակաս չափ ու կշիռ…
Զանազան պատուէրներ՝ մանաւանդ իր եղբօրը զաւակ տալու, պակաս չափ ու կշիռ չþունենալու և Ամաղէկացիները բնաջինջ անելու համար։
1Երբոր մարդկանց մէջ * վէճ լինի եւ դատաստանի գնան. Նորանց դատեն՝ * արդարին արդարացնեն եւ յանցաւորին յանցաւոր հանեն։ 2Եւ եթէ յանցաւորը * ծեծի արժանի է, դատաւորը նորան վայր գցել տայ, եւ նորա յանցանքի համեմատ * իր առաջին նորան թուով ծեծել տայ. 3* Քառասուն անգամ զարկէ եւ չþաւելացնէ, մի գուցէ սորանից աւելի ծեծելով եղբայրդ * քո աչքի առաջին անարգուի։
4* Եզի դունչը չþկապես կալ կասելիս։
5* Երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չþգնայ. * նորա տագրը նորան մօտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ. 6Եւ այն առաջինեկը, որ նա ծնէ, * նորա մեռնող եղբօր անունովը կանգնէ, եւ * նորա անունը Իսրայէլից չþջնջուի։ 7Եւ * եթէ այն մարդը չþհաճէ իր հարսին առնել, այն ժամանակ նորա հարսը դուրս գայ դուռը ծերերի մօտ եւ ասէ. Իմ տագրը հրաժարվում է Իսրայէլի մէջ իր եղբօր անունը հաստատելուց. Տագրութեան պարտաւորութիւնը չէ ուզում ինձ հատուցանել։ 8Այն ժամանակ նորա քաղաքի ծերերը նորան կանչեն, եւ նորա հետ խօսեն. Եւ եթէ նա կանգնէ եւ ասէ. * Ես չեմ ուզում նորան առնել, 9Այն ժամանակ հարսը նորա մօտ գայ ծերերի առաջ, եւ նորա ոտքիցը կօշիկը հանէ, եւ նորա երեսին թքէ, եւ պատասխանելով ասէ. * Այսպէս անուի այն մարդին որ իր եղբօր տունը չէ շինում։ 10Եւ նորա անունը Իսրայէլի մէջ՝ «Կօշիկը հանուած մարդի տունը» ասուի։
11Երբոր մարդիկ իրար հետ կռուեն, եւ մէկի կինը մօտենայ իր մարդին ազատելու նորան զարկողի ձեռքիցը, եւ ձեռքը երկարացնելով նորա ամօթոյքը բռնէ, 12Այն ժամանակ նորա ձեռքը կտրես, եւ * աչքդ բնաւ չþխնայէ։
13* Մախաղումդ * տեսակ տեսակ քարեր չþլինի՝ մեծ եւ պզտիկ։ 14Տանդ տեսակ տեսակ արդուներ չþլինի՝ մեծ եւ պզտիկ։ 15Կշիռքիդ քարը կատարեալ եւ արդար լինի, արդուդ կատարեալ եւ արդար լինի. * որ օրերդ երկար լինեն այն երկրի վերայ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ։ 16Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է * ամեն այս բաներն անողը ամեն անիրաւութիւն անողը։
17* Յիշիր թէ ինչ արաւ քեզ Ամաղէկը * ճանապարհին երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել. 18Որ ճանապարհին քեզ դիմաւորեց, եւ * քո ետեւիցը եկող բոլոր տկարներին կոտորեց, * երբոր դու յոգնած եւ աշխատած էիր, եւ Աստուածանից չþվախեցաւ։ 19Եւ * երբոր քո Եհովայ Աստուածը քո բոլոր շրջակայ թշնամիներիցը քեզ հանգստացնէ այն երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կþտայ իբրև ժառանգութիւն, որ նորան տիրես, այն ժամանակ * ջնջես Ամաղէկի յիշատակը երկնքի տակիցը. Չþմոռանաս։
*25.1 Գլ. ժթ. 17։
*25.1 Առակ. ժէ. 15։
*25.2 Ղու. ժբ. 48։
*25.2 Մատ. ժ. 17։
*25.3 բ Կոր. ժա. 24։
*25.3 Յոբ. ժը. 3։
*25.4 Առակ. ժբ. 10։ ա Կոր. թ. 9։ ա Տիմ. ե. 18։
*25.5 Մատ. իբ. 24։ Մար. ժբ. 19։ Ղու. ի. 28։
*25.5 Ծն. լը. 8։ Հռութ. ա. 12, 13։ գ. 9։
*25.6 Ծն. լը. 9։
*25.6 Հռութ. դ. 10։
*25.7 Հռութ. դ. 1, 2։
*25.8 Հռութ. գ. 6։
*25.9 Հռութ. դ. 7։
*25.12 Գլ. է. 16։ ժթ. 13։
*25.13 Առակ. ժզ. 11։ Միք. զ. 11։
*25.13 Ղև. ժթ. 36։ Առ. ժա. 1։ Եզեկ. խե. 10։
*25.15 Ել. ի. 12։ Գլ. դ. 40։
*25.16 Առ. ժա. 1։
*25.17 Ել. ժէ. 8։
*25.17 Գլ. իդ. 9։
*25.18 Յես. ժ. 19։
*25.18 բ Թագ. ժէ. 2։
*25.19 ա Թագ. ժե. 2, 3։
*25.19 Ել. ժէ. 14։