Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած խրատում է որ ապաշխարեն։ 1Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ&…
Աստուած խրատում է որ ապաշխարեն։
1Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ * նա պատառեց, եւ * նա էլ կþբժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կþպատէ մեզ։ 2Նա մեզ կþկենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կþկանգնեցնէ, եւ մենք կþապրենք նորա առաջը։ 3* Եւ կþճանաչենք, եւ էլ կþհետեւենք ճանաչելու Տիրոջը, * արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ * նա պիտի գայ մեզ համար * անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։
4* Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը * առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։ 5Նորա համար տաշեցի * մարգարէներովը, * նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կþգայ իբրեւ լոյս։ 6Որովհետեւ * ողորմութիւն եմ ուզում եւ * ոչ թէ զոհ, եւ * Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։ 7Բայց նորանք * Ադամի պէս * ուխտը զանց են անում, այնտեղ * ինձ անհաւատարմութիւն արին։ 8* Գաղաադը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։ 9Աւազակները մարդի ետեւից դարան մտնելու պէս * քահանաների խումբը Սիւքեմի ճանապարհումը մարդիկ են սպանում, եւ եղեռնագործութիւն անում։ 10Իսրայէլի տանը * սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է * Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։ 11Քեզ համար էլ, ով Յուդա, * մի հունձք կայ, * երբոր ես ետ կþդարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։
*6.1 բ Օր. լբ. 39։ ա Թագ. բ. 6։ Յոբ ե. 18։ Գլ. ե. 14։
*6.1 Երեմ. լ. 17։
*6.3 Ես. ծդ. 13։
*6.3 բ Թագ. իգ. 4։
*6.3 Սաղ. հբ. 6։
*6.3 Յոբ իթ. 23։
*6.4 Գլ. ժա. 8։
*6.4 Գլ. ժգ. 3։
*6.5 Երեմ. ա. 10։ ե. 14։
*6.5 Երեմ. իգ. 29։ Եբր. դ. 12։
*6.6 ա Թագ. ժե. 22։ Ժող. ե. 1։ Միք. զ. 8։ Մատ. թ. 13։ ժբ. 7։
*6.6 Սաղ. ծ. 8, 9։ Առակ. իա. 3։ Ես. ա. 17։
*6.6 Երեմ. իբ. 16։ Յովհ. ժէ. 3։
*6.7 Յոբ լա. 33։
*6.7 Գլ. ը. 1։
*6.7 Գլ. ե. 7։
*6.8 Գլ. ժբ. 11։
*6.9 Երեմ. ժա. 9։ Եզեկ. իբ. 25։ Գլ. ե. 1, 2։
*6.10 Երեմ. ե. 30։
*6.10 Գլ. դ. 12, 13, 17։
*6.11 Երեմ. ծա. 33։ Յովել. գ. 13։ Յայտ. ժդ. 15։
*6.11 Սաղ. ճիզ. 1։