Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ ծառայի փոխարէնաբար չարչարուիլը և փառաւորուիլը։ 1* Ո՞…
Աստուծոյ ծառայի փոխարէնաբար չարչարուիլը և փառաւորուիլը։
1* Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ * Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 2Որովհետեւ * նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. * ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չþկար, որ նորան ախորժէինք։ 3* Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ * ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ * մենք նորան ոչինչ էինք համարում։ 4* Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5Բայց նա * մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ * նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ 6* Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց * իր բերանը չþբացաւ, * ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չþբացաւ։ 8Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ * նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։ 9Եւ * ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ * խաբէութիւն չþկար նորա բերանումը։ 10Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա * * հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ * օրերը երկրացնէ. Եւ * Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։ 11Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. * իր գիտութեամբը * պիտի արդարացնէ * իմ արդար * ծառան * շատերին, * որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։ 12* Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա * հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը * մատնեց մահուան, եւ * յանցաւորների հետ հաշուեցաւ. Եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ * յանցաւորների համար միջնորդեց։
*53.1 Յովհ. ժբ. 38։ Հռովմ. ժ. 16։
*53.1 Գլ. ծա. 9։ Հռովմ. ա. 16։ ա կոր. ա. 18։
*53.2 Գլ. ժա. 1։
*53.2 Գլ. ծբ. 14։ Մարկ. թ. 11։
*53.3 Սաղ. իբ. 6։ Գլ. խթ. 7։
*53.3 Եբր. դ. 15։
*53.3 Յովհ. ա. 10, 11։
*53.4 Մատ. ը. 17։ Եբր. թ. 28։ ա Պետ. բ. 24։
*53.5 Հռովմ. դ. 25։ ա Կոր. ժե. 3։ ա Պետ. գ. 18։
*53.5 ա Պետ. բ. 24։
*53.6 Սաղ. ճժթ. 176։ ա Պետ. բ. 25։
*53.7 Մատ. իզ. 63։ իէ. 12, 14։ Մար. ժդ. 61։ ժե. 5։ ա Պետ. բ. 23։
*53.7 Գոր. ը. 32։
*53.8 Դան. թ. 26։
*53.9 Մատ. իէ. 57, 58, 60։
*53.9 ա Պետ. բ. 22։ ա Յովհ. գ. 5։
*53.10 Կամ՝ անձը
*53.10 բ Կոր. ե. 21։ ա Պետ. բ. 24։
*53.10 Հռովմ. զ. 9։
*53.10 Եփես. ա. 5, 9։ բ Թես. ա. 11։
*53.11 Յովհ. ժէ. 3։ բ Պետ. ա. 3։
*53.11 գոր. ժգ. 39։ Հռովմ. ե. 18, 19։
*53.11 ա Յովհ. բ. 1։
*53.11 Գլ. խբ. 1։ խթ. 3։
*53.11 Հռովմ. ե. 18, 19։
*53.11 Հմր. 4, 5։
*53.12 Սաղ. բ. 8։ Փիլ. բ. 9։
*53.12 Կող. բ. 15։
*53.12 Եբր.՝ թափեց
*53.12 Մարկ. ժե. 28։ Ղուկ. իբ. 37։
*53.12 Ղուկ. իգ. 34։ Հռովմ. ը. 34։ Եբր. է. 25։ թ. 24։ ա Յովհ. բ. 1։