Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմի դէմ սպառնալիք։ Մխիթարում է գերեդարձութեան լուրովը։ 1Վա՜…

Երուսաղէմի դէմ սպառնալիք։ Մխիթարում է գերեդարձութեան լուրովը։

1Վա՜յ ապստամբին եւ պիղծին, հարստահարող քաղաքին։ 2* Չþլսեց ձայնին, * խրատ չþընդունեց, Տիրոջը չþապաւինեց, իր Աստուծուն չþմօտեցաւ։ 3* Նորա իշխանները նորա մէջ մռնչող առիւծներ են, նորա դատաւորները * երեկոյեան գայլեր են, որոնք մի բան չեն թողում առաւօտուայ համար։ 4Նորա * մարգարէքը սնապարծ՝ խարդախ մարդիկ են, նորա քահանայքը պղծում են սրբարանը, * բռնաբարում են օրէնքը։ 5* Տէրը արդար է * նորա մէջ, նա անօրէնութիւն չէ անում, առաւօտ առաւօտ նա ի լոյս է հանում իր իրաւունքը անխոնջ, բայց * անիրաւը ամօթ չþգիտէ։ 6Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նորանց աշտարակները, անապատացրել եմ նորանց փողոցները, որ անցնող չþկայ, աւերակ են դառել նորանց քաղաքները անմարդ եւ անբնակ։ 7* Ասեցի. Միայն վախենայիր ինձանից՝ խրատ ընդունէիր. Եւ նորա բնակարանը բնաջինջ չի դառնալ, որքան էլ որ նորան պատժելու լինեմ։ Սակայն նորանք կանուխ վեր կացան եւ * ապականեցին իրանց բոլոր արարքը։

8Ուրեմն * ինձ սպասեցէք, ասում է Տէրը, մինչեւ իմ որսի վեր կենալու օրը. Որովհետեւ իմ իրաւունքն է * ազգերը ժողովել, թագաւորութիւնները հաւաքել, որ նորանց վերայ թափեմ իմ ցասումը՝ իմ բարկութեան բոլոր բորբոքումը. Որովհետեւ * իմ նախանձի կրակովը պիտի սպառուի բոլոր երկիրը։

9Որովհետեւ այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար ծառայելու համար։ 10* Եթէովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները՝ իմ ցրուածների ողջիկը ինձ ընծայ բերեն։ 11Այն օրը պիտի չþամաչես քո բոլոր գործերիցը, որոնցով ինձ դէմ յանցանք արիր, որովհետեւ այն ժամանակ կþհեռացնեմ քո միջից * քո հպարտութեան զուարճութիւնները, եւ այլ եւս չես հպարտանալ միւսանգամ իմ սուրբ սարի վերայ։ 12Եւ քո միջումը պիտի մնացորդ թողեմ մի * խոնարհ եւ աղքատ ժողովուրդ, եւ նորանք պիտի յուսան Տիրոջ անուանը։ 13Իսրայէլի * մնացորդը * անօրէնութիւն չեն անելու, * եւ սուտ չեն խօսելու, եւ նորանց բերանումը խաբեբայութեան լեզու չի գտնուելու, որովհետեւ * նորանք պիտի արածեն եւ մակաղեն, եւ վախեցնող չի լինիլ։

14* Ցնծա, ով Սիօնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայէլ. Ուրախացիր ու զուարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղէմի աղջիկ։ 15Տէրը վեր առաւ քո դատաստանները. Նա վռնտել է քո թշնամիին, * Իսրայէլի թագաւորը՝ Տէրը * քո միջումն է, այլ եւս չարիք չես տեսնելու։

16Այն օրը * Երուսաղէմին պիտի ասուի. Մի վախենար. Ով Սիօն, * ձեռքերդ չþթուլանան։ 17Քո Տէր Աստուածը * քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, * նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ, նա պիտի լռէ իր սիրովը, եւ պիտի ցնծայ քեզ վերայ խնդալով։ 18* Հանդիսաւոր տօների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նորանք քեզանից են. Նորանց վերայ բեռ է նախատինքը։ 19Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, եւ * կաղին պիտի ազատեմ, եւ աքսորուածին պիտի ժողովեմ, եւ նորանց գովասանք եւ անուանի պիտի անեմ, նորանց նախատինքի բոլոր երկրումը։ 20Այն ժամանակ * ձեզ պիտի բերեմ, եւ այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ. Որովհետեւ ձեզ անուանի եւ գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբոր ետ կþդարձնեմ ձեր գերութիւնը ձեր աչքի առաջին, ասում է Տէրը։

*3.2 Երեմ. իբ. 21։

*3.2 Երեմ. ե. 3։

*3.3 Եզեկ. իբ. 27։ Միք. գ. 9-11։

*3.3 Ամբ. ա. 8։

*3.4 Երեմ. իգ. 11, 32։ Ողբ բ. 14։ Ովս. թ. 7։

*3.4 Եզեկ. իբ. 26։

*3.5 բ Օր. լբ. 4։

*3.5 Հմր. 15, 17։ Տես Միք. գ. 11։

*3.5 Երեմ. գ. 3։ զ. 15։ ը. 12։

*3.7 Երեմ. ը. 6։

*3.7 Ծն. զ. 12։

*3.8 Սաղ. իէ. 14։ լէ. 34։ Առակ. իէ. 14։ լէ. 34։ Առակ. ի. 22։

*3.8 Յովել գ. 2։

*3.8 Գլ. ա. 18։

*3.10 Տես Սաղ. կը. 31։ Ես. ժը. 1, 7։ կ. 4 ևլն։ Մաղ. ա. 11։ Գոր. ը. 27։

*3.11 Երեմ. է. 4։ Միք. գ. 11։ Մատ. գ. 9։

*3.12 Ես. ժդ. 32։ Զաք. ժա. 11։ Մատ. ե. 3։ ա Կոր. ա. 27, 28։ Յակ. բ. 5։

*3.13 Միք. դ. 7։ Գլ. բ. 7։

*3.13 Ես. կ. 21։

*3.13 Ես. կգ. 8։ Յայտ. ժդ. 5։

*3.13 Եզեկ. լդ. 28։ Միք. դ. 4։ է. 14։

*3.14 Ես. ժբ. 6։ ծդ. 1։ Զաք. բ. 10։ թ. 9։

*3.15 Յովհ. ա. 49։

*3.15 Հմր. 5, 17։ Եզեկ. խը. 35։ Յայտ. է. 15։ իա. 3, 4։

*3.16 Ես. լե. 3, 4։

*3.16 Եբր. ժբ. 12։

*3.17 Հմր. 15։

*3.17 բ Օր. լ. 9։ Ես. կբ. 5։ կե. 19։ Երեմ. լբ. 41։

*3.18 Ողբ բ. 6։

*3.19 Եզեկ. լգ. 16։ Միք. դ. 6, 7։

*3.20 Ես. ժա. 12։ իէ. 12։ ծզ. 8։ Եզեկ. իը. 25։ լդ. 13։ լէ. 21։ Ամովս թ. 14։