Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եգիպտոսի ունայն օգնութիւնը։ Աստուծոյ յաղթութիւնը Ասորիների դէմ։ 1Վ…
Եգիպտոսի ունայն օգնութիւնը։ Աստուծոյ յաղթութիւնը Ասորիների դէմ։
1Վա՜յ նորանց, * որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ * ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ * Տիրոջը չեն խնդրում։ 2Բայց նա էլ իմասուն է, եւ չարիք է բերում, եւ * իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։ 3Եւ Եգիպտացիք * մարդ են, եւ ոչ թէ Աստուած. Եւ նորանց ձիանքը մարմին են եւ ոչ թէ հոգի. Բայց Տէրը կþմեկնէ իր ձեռքը, կþսահէ օգնողը ու վայր կþընկնի օգնուողը, եւ ամենքը միասին կþփչանան։ 4Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը. * Ինչպէս մռնչում է առիւծը եւ կորիւնը՝ իր որսի համար, որի դէմ մէկտեղ կþկանչուին հովիւների մի մեծ բազմութիւն, որ նա նորանց ձայնիցը չի զարհուրիլ, եւ նորանց աղմուկիցը չի ընկճուիլ. * նոյնպէս էլ իջնելու է Զօրաց Տէրը պատերազմելու՝ Սիօն սարի եւ նորա բլուրի համար։ 5* Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, * պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։
6Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը * շատ խոր ապստամբուեցին։ 7Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ * զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար * մեղք անելով։ 8Եւ * վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։ 9* Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։
*31.1 Գլ. լ. 2։ լզ. 6։ Եզեկ. ժէ. 15։
*31.1 Սաղ. ի. 7։ Գլ. լզ. 9։
*31.1 Դան. թ. 13։ Ովս. է. 7։
*31.2 Թու. իգ. 19։
*31.3 Սաղ. ճխզ. 3, 5։
*31.4 Ովս. ժա. 10։ Ամով. գ. 8։
*31.4 Գլ. խբ. 13։
*31.5 բ Օր. լբ. 11։ Սաղ. ղա. 4։
*31.5 Սաղ. լէ. 40։
*31.6 Ովս. թ. 9։
*31.7 Գլ. բ. 20։ լ. 22։
*31.7 գ Թագ. ժբ. 30։
*31.8 Տես դ Թագ. ժթ. 35, 36։ Գլ. լէ. 36։
*31.9 Գլ. լէ. 37։