Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անասնական աշխարհի սքանչելիքը ցոյց են տալիս Աստուծոյ իմաստութիւնը։ Յոբ…

Անասնական աշխարհի սքանչելիքը ցոյց են տալիս Աստուծոյ իմաստութիւնը։ Յոբը խոնարհվում է Աստուծոյ առաջին։

1Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, * եղնիկների ծնելը դիտե՞լ ես։

2Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,

3Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։

4Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։

5Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,

6* Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.

7Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.

8Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։

9* Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամթէ կþօթեւանէ՞ քո մսուրի մօտ.

10Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կþտափանէ՞ խորտ ու բորտերը։

11Կþվստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կþյանձնե՞ս։

12Կþհաւատա՞ս նորան թէ քո ցանածը կþբերէ, եւ քո կալը կþժողովէ։

13Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։

14Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։

15Եւ մոռանում է որ մի ոտք կþկոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կþանեն։

16Նա * անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չþունի։

17Որովհետեւ Աստուած * զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։

18Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։

19Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։

20Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։

21Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. * նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։

22Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։

23Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։

24Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։

25Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։

26Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։

27Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու * բարձրերումը դնում իր բոյնը։

28Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։

29Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։

30Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ * ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։

*39.1 Սաղ. իթ. 9։

*39.6 Գլ. իդ. 5։ Երեմ. բ. 24։ Ովս. ը. 9։

*39.9 Թու. իգ. 22։ բ Օր. լգ. 17։

*39.16 Ողբ. դ. 3։

*39.17 Գլ. ժա. 6։ լե. 11։

*39.21 Երեմ. ը. 6։

*39.27 Երեմ. խթ. 16։ Աբդ. 4։

*39.30 Մատ. իդ. 28։ Ղուկ. ժէ. 37։