Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փափաքում է Աստուծուն նորա սրբարանումը։ Դաւիթի Սաղմոս. * …
Փափաքում է Աստուծուն նորա սրբարանումը։
Դաւիթի Սաղմոս. * երբոր նա Յուդայի անապատումն էր։
1Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. * հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չþկայ։
2Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ * քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։
3* Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։
4Այսպէս կþօրհնեմ քեզ * իմ կեանքումը. Քո անունովը կþբարձրացնեմ իմ ձեռքերը։
5Իմ կեանքը կþկշտանայ ինչպէս * ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կþօրհնէ քեզ ուրախ շրթունքներով։
6Երբոր * քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
7Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ * կþցնծամ։
8Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
9Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կþընկնեն երկրի խորերի մէջ.
10* Սրի ձեռը կþմատնուին. Չագալների բաժին կþլինին։
11Բայց թագաւորն Աստուծով կþուրախանայ. Կþպարծենան բոլոր * նորանով երդում անողները, որովհետեւ * կþխփուի սուտ խօսողների բերանը։
*Սաղ. կգ ա Թագ. իբ. 5։ իգ. 14-16։
*63.1 Սաղ. խբ. 2։ ձդ. 2։
*63.2 ա Մն. ժզ. 11։ Սաղ. իէ. 4։ հը. 61։ ճե. 4։ ճլբ. 8։
*63.3 Սաղ. լ. 5։
*63.4 Սաղ. ճդ. 33։ ճխզ. 2։
*63.5 Սաղ. լզ. 8։
*63.6 Սաղ. խբ. 8։ հէ. 2, 6։ ճժթ. 55։ ճլ. 6։ ճխթ. 5։
*63.7 Սաղ. կա. 4։
*63.10 Եզեկ. լե. 5։
*63.11 բ Օր. զ. 13։ Ես. խե. 23։ կե. 16։ Սոփ. ա. 5։
*63.11 Յոբ ե. 16։ սաղ. ճէ. 42։ Հռովմ. գ. 19։