Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դաւիթը՝ նեղուած իր թշնամիներից՝ յոյսը դնում է Տիրոջ վերայ։ Երգողնե…

Դաւիթը՝ նեղուած իր թշնամիներից՝ յոյսը դնում է Տիրոջ վերայ։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի (Սաղմոս)։

1* Տիրոջը յուսացայ, * էլ ի՞նչպէս էք ասում իմ անձին՝ թէ Փախիր ձեր սարերը ինչպէս թռչուն։

2Որովհետեւ ահա * ամբարիշտներն աղեղ են լարում, և * իրանց նետերը պատրաստում են չուանի վերայ, որ խաւարումը գցեն նորանց որ ուղիղ են սրտով։

3* Թէ որ հիմունքը քանդուին, արդարն ի՞նչ անէ։

4* Տէրն իր սուրբ տաճարումն է. Տիրոջ * աթոռը երկնքումն է. * նորա աչքերը տեսնում են. Նորա արտեւանունքները քննում են մարդկանց որդիներին։

5Տէրը * քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն սիրողին ատում է նորա անձը։

6* Նա ամբարիշտների վերայ որոգայթներ՝ կրակ եւ ծծումբ կþտեղայ, եւ * նորանց բաժակի բաժինը այրող մրրիկ կþլինի։

7Որովհետեւ Տէրն արդար է և * արդարութիւն է սիրում. * ուղիղները կþտեսնեն նորա երեսը։

*11.1 Սաղ. ծզ. 11։

*11.1 Տես ա Թագ. իզ. 19, 20։

*11.2 Սաղ. է. 12։ կդ. 4։

*11.2 Սաղ. իա. 12։

*11.3 Սաղ. ձբ. 5։

*11.4 Ամբ. բ. 20։

*11.4 Սաղ. բ. 4։ Ես. կզ. 1։ Մատ. ե. 34։ իգ. 22։ Գոր. է. 49։ Յայտ. դ. 2։

*11.4 Սաղ. լգ. 13։ լդ. 15, 16։ կզ. 7։

*11.5 Ծն. իբ. 1։ Յակ. ա. 12։

*11.6 Ծն. ժթ. 24։ Եզեկ. լը. 22։

*11.6 Տես Ծն. խգ. 34։ ա Թագ. ա. 4։ թ. 23։ Սաղ. հե. 8։

*11.7 Սաղ. խե. 7։ ճխզ. 8։

*11.7 Յոբ լզ. 7։ Սաղ. լգ. 18։ լդ. 15։ ա Պետ. գ. 12։