Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլը և Յուդան պղծութիւն են անում կռապաշտների հետ։ Աստուծոյ դէմ ան…
Իսրայէլը և Յուդան պղծութիւն են անում կռապաշտների հետ։ Աստուծոյ դէմ անհաւատարիմների պատիժը։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, * երկու կանայք կային՝ մէկ մօր աղջկերք, 3Եւ * նորանք պոռնկութիւն արին Եգիպտոսումը, * իրանց մանկութիւնումը պոռնկութիւն արին, այնտեղ ճմլուեցան նորանց ծիծերը, եւ այնտեղ շօշափեցին նորանց կուսութեան ստինքները։ 4Եւ նորանց անունները՝ մեծինը Ոողայ, եւ նորա քրոջինը Ոողիբայ էր. Եւ * նորանք իմն էին, եւ տղերք ու աղջկերք ծնեցին. Եւ նորանց անունները՝ Սամարիան Ոողայ է, եւ Երուսաղէմը Ոողիբայ։
5Եւ Ոողան՝ իմը լինելովը պոռնկութիւն արաւ եւ սիրահարուեցաւ իր սիրականների վերայ. Այսինքն իր դրացի * Ասորեստանցիների վերայ, 6Կապուտակ հագնող կուսակալների եւ նախարարների վերայ, բոլորը շնորհալի երիտասարդներ, ձիաւորներ՝ ձիանք հեծած։ 7Եւ նա իր պոռնկութիւնը նորանց ընծայեց՝ Ասորեստանի ընտիր որդկանցը ամենին. Եւ այն ամենովը, որոնց վերայ սիրահարուել էր՝ նորանց բոլոր կուռքերովը պղծուեցաւ։ 8Եւ իր * Եգիպտոսից բերած պոռնկութիւնները չþձգեց, որովհետեւ նորա հետ պառկել էին նորա մանկութեան ժամանակին, եւ նորանք շօշափել էին նորա կուսական ստինքները. Եւ իրանց պոռնկութիւնը թափել էին նորա վերայ։ 9Դորա համար ես նորան յանձնեցի իր սիրականների ձեռքը * Ասորեստանի որդկանց ձեռքը որոնց վերայ նա սիրահարուել էր։ 10Նորանք * բաց արին նորա ամօթոյքը, առան նորա տղերքն ու աղջկերքը, եւ իրան էլ սրով սպանեցին. Եւ նա անուանի եղաւ կանանց մէջ, եւ դատաստաններ գործադրեցին նորա վերայ։
11Եւ * նորա Ոողիբայ քոյրը տեսաւ, եւ * նորանից աւելի ապականութիւն արաւ իր տռփանքովը, եւ իր պոռնկութիւնները իր քրոջ պոռնկութիւններիցն աւելի. 12* Ասորեստանի որդկանցը սիրահարուեցաւ՝ * կուսակալներին եւ նախարարներին իր դրացիներին, որոնք հագուած էին շքեղութիւնով՝ ձիաւորներ՝ ձիանք հեծած, բոլորը շնորհալի երիտասարդներ։ 13Եւ տեսայ որ պղծուեցաւ, երկուսին էլ ճանապարհը մէկ էր։ 14Եւ իր պոռնկութիւնները աւելացրեց. Երբոր մարդիկ տեսաւ պատի վերայ փորագրուած՝ Քաղդէացիների պատկերները կարմիր ներկերով նկարուած. 15Իրանց մէջքերը գօտի կապած, գոյնզգոյն խոյրեր իրանց գլուխներին, ամենքը իշխանների կերպարանքով իրանց ծննդեան երկրի՝ Քաղդէացիների Բաբիլոնի որդկանց նմանութիւնովը. 16* Այն ժամանակ դորանց սիրահարուեցաւ՝ աչքերը տեսածին պէս, եւ դեսպաններ ուղարկեց նորանց մօտ Քաղդէացիների երկիրը։ 17Եւ Բաբիլոնի որդիքը նորա մօտ մտան տռփանքի անկողինը եւ նորան պղծեցին իրանց պոռնկութիւններովը. Եւ նա պղծուեցաւ նորանցով. Եւ * նորանցից բաժանուեցաւ նորա հոգին։ 18Եւ նա բաց արաւ իր պոռնկութիւնները եւ բաց արաւ իր ամօթոյքը. Եւ * իմ հոգին էլ բաժանուեցաւ նորանից ինչպէս որ հոգիս բաժանուել էր նորա քրոջից։ 19Եւ նա շատացրեց իր պոռնկութիւնները յիշելով իր մանկութեան օրերը, որ պոռնկացել էր * Եգիպտոսի երկրումը. 20Եւ նա սիրահարուեցաւ իր տարփածուների վերայ, * որոնց մարմինը էշերի մարմին է, եւ ցանկութիւնը ձիերի ցանկութիւն։ 21Եւ դու մտիկ տուիր քո մանկութեան եղեռնագործութեանը՝ Եգիպտացիները քո ստինքները շօշափեցին քո մատաղութեան ծծերի պատճառով։
22Սորա համար, ով Ոողիբայ, այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես քո սիրականներին վեր եմ կացնելու քեզ վերայ, որոնցից քո հոգին բաժանուել է, եւ նորանց քեզ վերայ եմ բերելու ամեն կողմից, 23Բաբիլոնի որդիներին, եւ բոլոր Քաղդէացիներին, * Փակուդին, Սուէին եւ Կուէին, Ասորեստանի բոլոր որդիքը նորանց հետ, * բոլորը շնորհալի երիտասարդներ, կուսակալներ եւ նախարարներ, ամենքը զօրագլուխներ եւ անուանիներ՝ ձի հեծնողներ։ 24Եւ նորանք պիտի գան քեզ վերայ զէնքերով, կառքերով ու անիւներով եւ ժողովուրդների բազմութիւնով, եւ վահան ու ասպար եւ սաղաւարտ պիտի դնեն քեզ դէմ շուրջանակի, եւ նորանց առաջին պիտի դնեմ դատաստանը, որ նորանք քեզ դատեն իրանց դատաստաններովը։ 25Եւ ես իմ նախանձը պիտի քեզ դէմ ուղղեմ, եւ նորանք քեզ հետ բարկութեամբ պիտի վարուին. Քիթդ ու ականջներդ պիտի վեր առնեն, եւ մնացորդդ սրով պիտի ընկնէ. Նորանք պիտի առնեն քո տղերքն եւ աղջկերքը, եւ մնացորդդ կրակով պիտի այրուի։ 26* Եւ քեզանից պիտի հանեն քո հանդերձները եւ պիտի առնեն քո զարդարանքի բաները. 27Եւ * ես պիտի դադարեցնեմ քո պղծագործութիւնները քեզանից եւ * Եգիպտոսի երկրից բերած պոռնկութիւններդ. Եւ աչքերդ պիտի չþբարձրացնես դէպի նորանց, եւ միւս անգամ չես յիշիլ Եգիպտոսը
28Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ մատնեցի նորանց ձեռքը * որոնց դու ատում ես, * որոնցից բաժանուել է քո հոգին։ 29Եւ նորանք քեզ հետ ատելութիւնով պիտի վարուին, եւ պիտի առնեն քո բոլոր վաստակը, եւ * քեզ մերկ ու տկլոր պիտի ձգեն, եւ պիտի բացուի քո պոռնկութեան ամօթոյքը եւ քո պղծագործութիւնն ու քո պոռնկութիւնները։ 30* Սորանք պէտք է կատարուին քեզ վերայ, որովհետեւ դու ազգերին հետեւելով պոռնկութիւն արիր, նորա համար որ դու պղծուեցար նորանց կուռքերովը։ 31Դու քո քրոջ ճանապարհովը գնացիր, ես էլ նորա * բաժակը քո ձեռքին դրի։ 32Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու պիտի քո քրոջ խոր եւ լայն բաժակը խմես, դու պիտի * ծաղր ու ծանակ լինես. Նա շատ կþպարունակէ։ 33Արբեցութիւնով ու տրտմութիւնով պիտի լցուիս. Ապշութեան ու հիացութեան բաժակ է քո քրոջ Սամարիայի բաժակը։ 34Եւ * դու պիտի խմես նորան եւ քամես եւ նորա կտորները պիտի լիզես. Եւ պիտի ստինքներդ նորանցով պատառոտես, որովհետեւ ես եմ խօսել, ասում է Տէր Եհովան։ 35Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ * դու ինձ մոռացար եւ * ինձ քո մէջքի քամակը գցեցիր, ուրեմն դու էլ կրիր քո պղծագործութիւններն ու պոռնկութիւնները։
36Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, * մի՞թէ դու դատելու ես Ոողային եւ Ոողիբային. Ապա նորանց պատմիր * իրանց պղծութիւնները։ 37Որովհետեւ նորանք շնութիւն են արել, եւ * արիւն կայ նորանց ձեռքերին, եւ իրանց կուռքերովը շնացել են. Եւ * իրանց որդկանցն էլ, որոնց ծնել էին ինձ համար, կրակով անցկացրին նորանց համար որ կերակուր լինեն։ 38Դեռ սա էլ արին ինձ. Իմ սրբարանը աղտոտեցին այն օրը, եւ * իմ շաբաթները պղծեցին. 39Որովհետեւ իրանց որդկանցը մորթեցին իրանց կուռքերի համար եւ միեւնոյն օրը մտան իմ սրբարանը որ նորան պղծեն. Եւ * ահա այսպէս արին իմ տան մէջ։ 40Եւ մինչեւ անգամ լուր ուղարկեցիք հեռուից եկող մարդկանցը, * Ես. Ծէ. 9։որոնց մօտ պատգամաւորը գնալուն պէս, նորանք ահա իսկոյն եկան, որոնց համար դու * լուացուեցար, * աչքերիդ ծարոյր դրիր եւ զարդերով զարդարուեցար։ 41Եւ * պատուական բազմոցի վերայ նստեցիր, եւ պատրաստուած սեղան կար նորա առաջին, եւ * իմ խունկն ու իւղը դրիր նորա վերայ։ 42Եւ նորա հետ ուրախութիւն անող մի բազմութեան ձայն կար. Եւ ռամիկ մարդկանց հետ անապատից գինեմոլներ բերուեցան, եւ նորանք ապարանջաններ էին դնում նորանց ձեռքերին, եւ պարծանքի թագեր՝ նորանց գլխին. 43Եւ ես ասեցի շնութիւնների մէջ պառաւածին վերայ, Հիմա նորա պոռնկութիւնների հետ կþպոռնկանան։ 44Եւ նորա մօտ կþմտնեն պոռնիկ կնկայ մօտ մտնելու նման, նոյնպէս մտան Ոողայի եւ Ոողիբայի մօտ՝ այդ պղծագործ կանանց մօտ։ 45Եւ արդար մարդիկ իրանք պիտի դատեն նորանց * շնացող կանանց դատաստանովը եւ արիւնահեղների դատաստանովը, որ նորանք շնացողներ են եւ * արիւն կայ նորանց ձեռքին։
46Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. * Ես նորանց դէմ ժողովք պիտի կանգնեցնեմ եւ նորանց պիտի մատնեմ տանջանքի եւ յափշտակութեան։ 47Եւ ժողովքը պիտի նորանց քարկոծէ քարերով, եւ նորանց կտորէ իրանց սուրերովը, * նորանց տղերքն ու աղջկերքը սպանէ եւ նորանց տները կրակով այրէ։ 48Եւ * պիտի դադարեցնեմ պղծագործութիւնը երկրից, եւ * բոլոր կանայքը պիտի խրատուին, որ ձեր պղծագործութիւնների պէս չþանեն։ 49Եւ ձեր պղծագործութիւնը ձեզ վերայ պիտի դնեն, եւ * դուք ձեր կուռքերի մեղքերը պիտի կրէք եւ * գիտենաք որ ես եմ Տէր Եհովան։
*23.2 Երեմ. գ. 7, 8, 10։ Գլ. ժզ. 46։
*23.3 Ղև. ժէ. 7։ Յես. իդ. 14։ Գլ. ի. 8։
*23.3 Գլ. ժզ. 22։
*23.4 Գլ. ժզ. 8, 20։
*23.5 դ Թագ. ժե. 19։ ժզ. 7։ ժէ. 3։ Ովս. ը. 9։
*23.8 Հմր. 3։
*23.9 դ Թագ. ժէ. 3-6, 23։ ժը. 9-11։
*23.10 Գլ. ժզ. 37, 41։
*23.11 Երեմ. գ. 8։
*23.11 Երեմ. գ. 11։ Գլ. ժզ. 47, 51։
*23.12 դ Թագ. ժզ. 7, 10։ բ Մն. իը. 16-23։ Գլ. ժզ. 28։
*23.12 Հմր. 6, 23։
*23.16 դ Թագ. իդ. 1։ Գլ. ժզ. 29։
*23.17 Հմր. 22, 28։
*23.18 Երեմ. զ. 8։
*23.19 Հմր. 3։
*23.20 Գլ. ժզ. 26։
*23.22 Գլ. ժզ. 37։ Հմր. 28։
*23.23 Երեմ. ծ. 21։
*23.23 Հմր. 12։
*23.26 Գլ. ժզ. 39։
*23.27 Գլ. ժզ. 41։ իբ. 15։
*23.27 Հմր. 3, 19։
*23.28 Գլ. ժզ. 37։
*23.28 Հմր. 17։
*23.29 Գլ. ժզ. 39։ Հմր. 26։
*23.30 Գլ. զ. 9։
*23.31 Երեմ. իե. 15 ևլն։
*23.32 Գլ. իբ. 4, 5։
*23.34 Սաղ. հե. 8։ Ես. ծա. 17։
*23.35 Երեմ. բ. 32։ գ. 21։ ժգ. 25։ Գլ. իբ. 12։
*23.35 գ Թագ. ժդ. 9։ Նէեմ. թ. 26։
*23.36 Գլ. ի. 4։ իբ. 2։
*23.36 Ես. ծը. 1։
*23.37 Գլ. ժզ. 38։ Հմր. 45։
*23.37 Գլ. ժզ. 20, 21, 36, 45։ ի. 26, 31։
*23.38 Գլ. իբ. 8։
*23.39 դ Թագ. իա. 4։
*
*23.40 Հռութ. գ. 3։
*23.40 դ Թագ. թ. 30։ Երեմ. դ. 30։
*23.41 Եսթ. ա. 6։ Ես. ծէ. 7։
*23.41 Առակ. է. 17։ Գլ. ժզ. 18, 19։ Ովս. բ. 8։
*23.45 Գլ. ժզ. 38։
*23.45 Հմր. 37։
*23.46 Գլ. ժզ. 40։
*23.47 բ Մն. լզ. 17, 19։ Գլ. իդ. 21։
*23.48 Գլ. իբ. 15։ Հմր. 27։
*23.48 բ Օր. ժգ. 11։ բ Պետ. բ. 6։
*23.49 Հմր. 35։
*23.49 Գլ. ի. 38, 42, 44։ իե. 5։