Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսի հաւատարիմ պաշտօնէութիւնը։ Պղծութիւններից և չար ընկերութիւննե…

Քրիստոսի հաւատարիմ պաշտօնէութիւնը։ Պղծութիւններից և չար ընկերութիւններից ետ կենալու յորդոր։

1Եւ մենք * գործակից լինելով նաեւ * աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը * զուր տեղը չ’ընդունէք։ 2Որովհետեւ ասում է. * Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկութեան օր։ 3* Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի. 4Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս * Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում, 5* Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում, 6Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7* Ճշմարտութեան խօսքով, * Աստուծոյ զօրութիւնով, * արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից. 8Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ. 9Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց * լաւ ճանաչուածներ. Ինչպէս * մեռածներ, բայց ահա կենդանի ենք. Ինչպէս * պատժուածներ, բայց չ’սպանուածներ, 10Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ։ 11Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, * մեր սիրտը լայնացած է։ 12Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, * միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում։ 13Եւ մի եւ նոյն հատուցումը անելով, * (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք։ 14* Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. * որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ 15Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։ 16Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. * որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց * թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ 17* Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ 18Եւ ես կ’ընդունեմ ձեզ, * եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը։

*6.1 ա Կոր. գ. 9։

*6.1 Գլ. ե. 20։

*6.1 Եբր. ժբ. 15։

*6.2 Ես. խթ. 8։

*6.3 Հռովմ. ժդ. 13։ ա Կոր. թ. 12։ ժ. 32։

*6.4 ա Կոր. դ. 1։

*6.5 Գլ. ժա. 23 ևլն։

*6.7 Գլ. դ. 2։ է. 14։

*6.7 ա Կոր. բ. 4։

*6.7 Գլ. ժ. 4։ Եփես. զ. 11, 13։ բ Տիմ. դ. 7։

*6.9 Գլ. դ. 2։ ե. 11։ ժա. 6։

*6.9 ա Կոր. դ. 9։ Գլ. ա. 9։ դ. 10, 11։

*6.9 Սաղ. ճժը. 18։

*6.11 Գլ. է. 3։

*6.12 Գլ. ժբ. 15։

*6.13 ա Կոր. դ. 14։

*6.14 բ Օր. է. 2, 3։ ա Կոր. ե. 9։ է. 39։

*6.14 ա Թագ. ե. 2, 3։ դ Թագ. ժը. 21։ ա Կոր. ժ. 20, 21։ Եփես. ե. 7, 11։

*6.16 ա Կոր. գ. 16։ զ. 19։ Եփես. բ. 21, 22։ Եբր. գ. 6։

*6.16 Ել. իթ. 45։ Ղև. իզ. 12։ Երեմ. լա. 33։ լբ. 38։ Եզեկ. ժա. 20։ լզ. 28։ լէ. 26 ևլն։ Զաք. ը. 8։ ժգ. 9։

*6.17 Ես. ծբ. 11։ Գլ. է. 1։ Յայտ. ժը. 4։

*6.18 Երեմ. լա. 1, 9։ Յայտ. իա. 7։