Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ փառքը իր արարածների մէջ։ 1* Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ…

Աստուծոյ փառքը իր արարածների մէջ։

1* Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. * գեղեցկութիւն եւ փառք հագած ես։

2* Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. * երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։

3* Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, * ամպերը շինում է իրան կառք. * քամիի թեւերի վերայ է գնում։

4* Իր հրեշտակները քամիներ է շինում, * իր պաշտօնեաները այրող կրակ։

5* Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չþշարժուի բնաւ եւ յաւիտեան։

6* Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. Ջուրերը կանգնում են սարերի վերայ։

7* Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։

8* Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ * այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։

9* Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. * յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։

10Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. Սարերի միջովը գնում են նորանք։

11Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։

12Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. Ճիւղերի միջիցը ձայն են տալիս։

13* Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. * քո գործերի պտուղներովը * կշտացնում ես երկիրը։

14* Խոտ է բուսցնում անասունների համար. Եւ բանջար մարդի օգտի համար. * որ հաց հանես երկրիցը։

15Եւ * գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. Եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։

16Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, * որ նա տնկեց։

17Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։

18Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ * վէմերը՝ ճագարների։

19Նա շինեց լուսինը * ժամանակների համար, * արեգակը ճանաչում է իր մուտքը։

20* Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. Նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։

21* Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։

22Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։

23Մարդը դուրս է գնում * իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։

24* Ո՜րքան մեծ են քո գործերը, ով տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։

25Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։

26Այնտեղ նաւերը ման են գալիս. Այն * լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։

27* Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։

28Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։

29Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. * երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց * հողին են դառնում։

30* Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. Եւ դու նորոգում ես երկրի երեսը։

31Տիրոջ փառքը յաւիտեան լինի. * Տէրն ուրախ լինի իր գործերովը։

32Նա նայում է երկրի վերայ, եւ սա * դողում է. Նա դպչում է * սարերին, եւ նորանք ծխում են։

33Ես * կþօրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. Սաղմոս կþասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։

34Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. Ես ուրախ կþլինիմ տէրով։

35* Մեղաւորները կþպակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. * օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ * Ալէլուիա։

*104.1 Սաղ. ճգ. 1։ Հմր. 35։

*104.1 Սաղ. ղգ. 1։

*104.2 Դան. է. 9։

*104.2 Ես. խ. 22։ խե. 12։

*104.3 Ամով. թ. 6։

*104.3 Ես. ժթ. 1։

*104.3 Սաղ. ժը. 10։

*104.4 Եբր. ա. 7։

*104.4 Ծն. գ. 24։ դ Թագ. բ. 11։ զ. 17։

*104.5 Յոբ իզ. 7։ լը. 4, 6։ Սաղ. իդ. 2։ ճլզ. 6։ Ժող. ա. 4։

*104.6 Ծն. է. 19։

*104.7 Ծն. ը. 1։

*104.8 Ծն. ը. 5։

*104.8 Յոբ լը. 10, 11։

*104.9 Յոբ իզ. 10։ Սաղ. լգ. 7։ Երեմ. ե. 22։

*104.9 Ծն. թ. 11, 15։

*104.13 Սաղ. ճխէ. 8։

*104.13 Երեմ. ժ. 13։ ժդ. 22։

*104.13 Սաղ. կե. 9, 10։

*104.14 Ծն. ա. 29։ գ. 18։ թ. 3։ Սաղ. ճխէ. 8։

*104.14 Սաղ. ճլզ. 25։ ճխէ. 9։ Յոբ իը. 5։

*104.15 Դատ. թ. 13։ Սաղ. իգ. 5։ Առակ. լա. 6, 7։ Երեմ. լա. 12։

*104.16 Թու. իդ. 6։

*104.18 Առակ. լ. 26։

*104.19 Ծն. ա. 14։

*104.19 Յոբ լբ. 12։

*104.20 Ես. խե. 7։

*104.21 Յոբ լը. 39։ Յովել. ա. 20։

*104.23 Ծն. գ. 19։

*104.24 Առակ. գ. 19։

*104.26 Ծն. ա. 21։ Յոբ խա. 1։

*104.27 Սաղ. ճլզ. 25։ ճխե. 15։ ճխէ. 9։

*104.29 յոբ լդ. 14, 15։ Սաղ. ճխզ. 4։ Ժող. ժբ. 7։

*104.29 Ծն. գ. 19։

*104.30 Ես. լբ. 15։ Եզեկ. լէ. 9։

*104.31 Ծն. ա. 31։

*104.32 Ամբ. գ. 10։

*104.32 Սաղ. ճխդ. 5։

*104.33 Սաղ. կգ. 4։ ճխզ. 2։

*104.35 Սաղ. լէ. 38։ Առակ. բ. 22։

*104.35 Հմր. 1։

*104.35 Այսինքն՝ Օրհնեցէք Տիրոջը։