Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գոգի փչանալու նախագուշակութիւնը։ 1Եւ * դու, մարդի որդի, …
Գոգի փչանալու նախագուշակութիւնը։
1Եւ * դու, մարդի որդի, մարգարէացիր Գոգի դէմ եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։ 2Եւ ես քեզ ետ պիտի դարձնեմ եւ քեզ պիտի տանեմ եւ քեզ վեր հանեմ * հիւսիսի ծայրերիցը եւ քեզ պիտի բերեմ Իսրայէլի սարերի վերայ։ 3Եւ պիտի զարկեմ քո աղեղը ձախ ձեռքիցդ եւ նետդ վայր պիտի գցեմ աջ ձեռքիցդ։ 4* Իսրայէլի սարերի վերայ պիտի ընկնես դու ինքդ եւ քո գունդերը եւ քեզ հետ եղող ազգերը. * ամեն տեսակ թեւաւոր գիշատիչ թռչնի եւ դաշտի գազանի կերակուր եմ արել քեզ։ 5Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետեւ ես ասեցի, ասում է Տէր Եհովան։ 6Եւ կրակ պիտի ուղարկեմ * Մագոգի վերայ եւ * կղզիների ապահով բնակողների վերայ, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը։ 7* Եւ իմ սուրբ անունը պիտի ճանաչել տամ իմ Իսրայէլ ժողովրդի մէջ, եւ * իմ սուրբ անունը այլ եւս պղծել չեմ տալ. Եւ * ազգերը կþիմանան որ ես եմ Իսրայէլումը սուրբ եղող Տէրը։ 8* Ահա գալիս է, եւ կþկատարուի, ասում է Տէր Եհովան. * սա այն օրն է որ ես ասեցի։ 9Եւ Իսրայէլի քաղաքների բնակիչները դուրս կþգան եւ կրակ կþվառեն, եւ կþայրեն զէնքերը. Եւ ասպարներով ու վահաններով, աղեղներով ու նետերով, ձեռքի մահակներով եւ նիզակներով եօթը տարի կրակ կþանեն։ 10Եւ փայտ չեն կրիլ դաշտիցը, եւ փայտ էլ չեն անիլ անտառներիցը, որովհետեւ զէնքերով պիտի կրակ անեն, եւ * իրանցից յափշտակողներից պիտի յափշտակեն, եւ իրանցից կողոպտողներից պիտի կողոպտեն, ասում է Տէր Եհովան։
11Եւ այն օրը կþլինի որ ես այնտեղ Գոգին տեղ պիտի տամ իբրեւ գերեզման Իսրայէլի մէջ անցաւորների ձորը՝ ծովի արեւելքումը. Եւ նա արգիլելու է անցաւորներին, եւ այնտեղ պիտի թաղեն Գոգին եւ նորա բոլոր բազմութիւնը, եւ կþկոչեն Գոգի բազմութեան ձորը։ 12Եւ Իսրայէլի տունը պիտի թաղեն նորանց՝ * երկիրը մաքրելու համար եօթը ամիս։ 13Եւ երկրի բոլոր ժողովուրդը պիտի թաղէ, եւ սա նորանց համար համբաւ պիտի դառնայ այն օրը որ * ես կþփառաւորուիմ, ասում է Տէր Եհովան։ 14Եւ մարդիկ պիտի ջոկեն որ միշտ ման գան երկրումը, որոնք ման եկողների հետ թաղեն երկրի երեսի վերայ մնացածներին * նորան մաքրելու համար. Եօթն ամսից յետոյ պիտի որոնեն։ 15Եւ ման եկողները ման պիտի գան երկրումը, եւ երբոր մարդի ոսկորներ տեսան՝ նորա կշտին նշան պիտի շինեն մինչեւ որ թաղողները թաղեն նորան գոգի բազմութեան ձորումը։ 16Եւ քաղաքի անունն էլ * Համոնա պիտի լինի. Եւ * երկիրը պիտի մաքրեն։
17Իսկ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան. Ասիր * ամեն թեւաւոր թռչնին եւ դաշտի բոլոր գազաններին. * Ժողովուեցէք ու եկէք՝ հաւաքուեցէք շուրջանակի իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար՝ մեծ զոհ * Իսրայէլի սարերի վերայ, եւ միս կերէք ու արիւն խմեցէք։ 18* Զօրաւորների միս կերէք եւ երկրի իշխանների արիւնը խմեցէք՝ խոյերի, գառների նոխազների, զուարակների, որոնք ամենքը * Բասանի պարարտներ են։ 19Եւ ճարպ կերէք մինչեւ որ կշտանաք, եւ արիւն խմեցէք մինչեւ որ արբենաք այն զոհիցը որ ես զոհեցի ձեզ համար։ 20* Եւ կշտացէք իմ սեղանի վերայ ձիերով եւ կառքերով, * զօրաւորներով եւ ամեն պատերազմական մարդով, ասում է Տէր Եհովան։ 21Եւ * ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մէջ եւ ամեն ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ պիտի անեմ, եւ * իմ ձեռքը որ նորանց վերայ պիտի դնեմ։ 22Եւ * Իսրայէլի տունը պիտի իմանան, որ ես եմ նորանց Տէր Աստուածը այս օրից եւ յետոյ. 23* Եւ ազգերը պիտի իմանան, որ Իսրայէլի տունը իրանց անօրէնութիւնների համար գերի են գնացել, որովհետեւ ապստամբուել են ինձ դէմ, եւ * ես ծածկեցի իմ երեսը նորանցից, եւ * նորանց իրանց նեղիչների ձեռքը մատնեցի եւ ամենքը սրով ընկան։ 24* Նորանց պղծութիւնների եւ նորանց յանցանքների համեմատ արի նորանց, եւ իմ երեսը ծածկեցի նորանցից։
25Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. * Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ * Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։ 26Եւ նորանք պիտի կրեն * իրանց նախատինքը եւ իրանց բոլոր ապստամբութիւնը որ ապստամբեցին ինձ դէմ * երբոր ապահով բնակուել էին իրանց երկրումը եւ վախեցնող չþկար։ 27* Երբոր ես նորանց ետ կþբերեմ ազգերի միջից եւ նորանց կþժողովեմ իրանց թշնամիների երկիրներիցը, եւ * նորանցով կþսրբուիմ շատ ազգերի աչքի առաջին։ 28* Այն ժամանակ նորանք կþիմանան թէ ես եմ նորանց Տէր Աստուածը, երբոր նորանց գերի կþտանեմ ազգերի մօտ եւ կþհաւաքեմ նորանց իրանց երկիրը, եւ նորանցից այլ եւս այնտեղ չեմ թողիլ։ 29* Եւ այլ եւս չեմ ծածկիլ իմ երեսը նորանցից. Որովհետեւ * իմ հոգին թափած կþլինեմ Իսրայէլի տան վերայ, ասում է Տէր Եհովան։
*39.1 Գլ. լը. 2, 3։
*39.2 Գլ. լը. 15։
*39.4 Գլ. լը. 21։ Հմր. 17։
*39.4 Գլ. լգ. 27։
*39.6 Գլ. լը. 22։ Ամով. ա. 4։
*39.6 Սաղ. հբ. 10։
*39.7 Հմր. 22։
*39.7 Ղև. ժը. 21։ Գլ. ի. 39։
*39.7 Գլ. լը. 16, 23։
*39.8 Տես Յայտ. ժզ. 17։ իա. 6։
*39.8 Գլ. լը. 17։
*39.10 Ես. ժդ. 2։
*39.12 բ Օր. իա. 23։ Հմր. 14, 16։
*39.13 Գլ. իը. 22։
*39.14 Հմր. 12։
*39.16 Այսինքն՝ բազմութիւն
*39.16 Հմր. 12։
*39.17 յայտ. ժթ. 17։
*39.17 Ես. ժը. 6։ լդ. 6։ Երեմ. ժբ. 9։ Սոփ. ա. 7։
*39.17 Հմր. 4։
*39.18 Յայտ. ժթ. 18։
*39.18 բ Օր. լբ. 14։ Սաղ. իբ. 12։
*39.20 Սաղ. հզ. 6։ Գլ. լը. 4։
*39.20 Յայտ. ժթ. 18։
*39.21 Գլ. լը. 16, 23։
*39.21 Ել. է. 4։
*39.22 Հմր. 7, 28։
*39.23 Գլ. լզ. 18-20։ 23։
*39.23 բ Օր. լա. 17։ Ես. ծթ. 2։
*39.23 Ղև. իզ. 25։
*39.24 Գլ. լզ. 19։
*39.25 Երեմ. լ. 3, 18։ Գլ. լդ. 13։ լզ. 24 ևլն։
*39.25 Գլ. ի. 40։ Ովս. ա. 11։
*39.26 Դան. թ. 16։
*39.26 Ղև. իզ. 5, 6։
*39.27 Գլ. իը. 25, 26։
*39.27 Գլ. լզ. 23, 24։ լը. 16։
*39.28 Գլ. լդ. 30։ Հմր. 22։
*39.29 Ես. ծդ. 8։
*39.29 Յովել. բ. 28։ Զաք. ժբ. 10։ Գոր. բ. 17։