Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղէմի և Յուդայի կործանման մասին ողբ։ 1Ի՜նչպէս է Տէրըամպով պատ…
Երուսաղէմի և Յուդայի կործանման մասին ողբ։
1Ի՜նչպէս է Տէրըամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա * երկնքից գցեց երկրի վերայ * Իսրայէլի փառքը, եւ * չþյիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։
2Տէրը խորտակեց * առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց * թագաւորութիւնն ու նորա իշխանները։
3Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, * ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ * կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։
4* Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր * աչքի հաճելի բաները. Կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։
5Տէրը * թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, * կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։
6* Հարստահարեց այգիի պէս իր ցանգը, նորա ժողովատեղին փչացրեց, Տէրը * մոռացրեց Սիօնի մէջ տօնը եւ շաբաթը, եւ անարգեց իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։
7Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. * ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։
8Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, * քաշեց լարը, ետ չþդարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։
9Տափը մտան նորա դռները. Նա * փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա * թագաւորն ու նորա իշխանները ազգերի մէջ են. * օրէնք չþկայ. * նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։
10* Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. * փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, * քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։
11* Աչքերս մաշուեցան արտասուքով, * աղիքներս բորբոքուել են, * լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, * երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։
12Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։
13Քեզ ի՞նչ վկայեմ, * քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. Որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կþբժշկէ քեզ։
14* Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, * քո անօրէնութիւնը բաց չþարին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու * մոլորութիւններ տեսան։
15* Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր * ճանապարհով անցնողները, սուլում են եւ * իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ * Գեղեցկութեան կատարելութիւն, * Բոլոր երկրի ուրախութիւն։
16* Իրանց բերանը բաց արին քեզ վերայ քո բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. * Կուլ տուինք. Հէնց սա է մեր սպասած օրը. Գտանք, * տեսանք։
17Տէրը կատարեց * իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. * քանդեց եւ չþխնայեց, եւ * ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. Բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։
18Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. Ով Սիօնի աղջկայ * պարիսպ, գետի պէս * արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չþհանգստանայ։
19Վեր կաց * աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. * սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք * սովից նուաղում են * բոլոր փողոցների գլխին։
20Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. Մի՞թէ * կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. * Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։
21* Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. Իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, * մորթեցիր, չþխնայեցիր։
22* Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չþեղան պրծնող ու ազատուող, * ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։
*2.1 Մատ. ժա. 23։
*2.1 բ Թագ. ա. 19։
*2.1 ա Մն. իը. 2։ Սաղ. ղթ. 5։ ճլբ. 7։
*2.2 Հմր. 17, 21։ Գլ. գ. 43։
*2.2 Սաղ. ձթ. 39։
*2.3 Սաղ. հդ. 11։
*2.3 Սաղ. ձթ. 46։
*2.4 Ես. կգ. 10։ Հմր. 5։
*2.4 Եզեկ. իդ. 25։
*2.5 Հմր. 4։ Երեմ. լ. 14։
*2.5 դ Թագ. իե. 9։ Երեմ. ծբ. 13։
*2.6 Սաղ. ձ. 12։ ձթ. 40։ Ես. ե. 5։
*2.6 Գլ. ա. 4։ Սոփ. գ. 18։
*2.7 Սաղ. հդ. 4։
*2.8 դ Թագ. իա. 13։ Ես. լդ. 11։
*2.9 Երեմ. ծա. 30։
*2.9 բ Օր. իը. 36։ դ Թագ. իդ. 15։ իե. 7։ Գլ. ա. 3։ դ. 20։
*2.9 բ Մն. ժե. 3։
*2.9 Սաղ. հդ. 9։ Եզեկ. է. 26։
*2.10 Յոբ. բ. 13։ Ես. գ. 26։ Գլ. գ. 28։
*2.10 Յոբ բ. 12։
*2.10 Ես. ժե. 3։ Եզեկ. է. 18։ իէ. 31։
*2.11 Սաղ. ղ. 7։ Գլ. գ. 48 ևլն։
*2.11 Գլ. ա. 20։
*2.11 Յոբ ժզ. 13։ Սաղ. իբ. 14։
*2.11 Հմր. 19։ Գլ. դ. 4։
*2.13 Գլ. ա. 12։ Դան. թ. 12։
*2.14 Երեմ. բ. 8։ ե. 31։ ժդ. 14։ իգ. 16։ իէ. 14։ իթ. 8, 9։ Եզեկ. ժգ. 2։
*2.14 Ես. ծը. 1։
*2.14 Կամ՝ աքսորանքի պատճառներ
*2.15 Եզեկ. իե. 6։ Նաւ. գ. 19։
*2.15 գ Թագ. թ. 8։ Երեմ. ժը. 16։
*2.15 դ Թագ. ժթ. 21։ Սաղ. խդ. 14։
*2.15 Սաղ. ծ. 2։
*2.15 Սաղ. խը. 2։
*2.16 Յոբ ժզ. 9, 10։ Սաղ. իբ. 13։ Գլ. գ. 46։
*2.16 Սաղ. ծզ. 2։
*2.16 Սաղ. լե. 21։
*2.17 Ղև. իզ. 16 ևլն։ բ Օր. իը. 15 ևլն։
*2.17 Հմր. 2։
*2.17 Սաղ. լը. 16։ ձթ. 42։
*2.18 Հմր. 8։
*2.18 Երեմ. ժդ. 17։ Գլ. ա. 16։
*2.19 Սաղ. ճժթ. 147։
*2.19 Սաղ. կբ. 8։
*2.19 Հմր. 11։
*2.19 Ես. ծա. 20։ Գլ. դ. 1։ Նաւ. գ. 10։
*2.20 Ղև. իզ. 29։ բ Օր. իը. 53։ Երեմ. ժթ. 9։ Գլ. դ. 10։ Եզեկ. ե. 10։
*2.20 Գլ. դ. 13, 16։
*2.21 բ Մն. լզ. 17։
*2.21 Գլ. գ. 43։
*2.22 Սաղ. լա. 13։ Երեմ. զ. 25։ խզ. 5։
*2.22 Ովս. թ. 12, 13։