Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ճրագների եւ առաջաւորութեան հացերի կանոնները։ Մի հայհոյիչ է քարկոծվում…
Ճրագների եւ առաջաւորութեան հացերի կանոնները։ Մի հայհոյիչ է քարկոծվում։ Սպանութեան և վիրաւորելու պատիժները։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2* Պատուիրիր Իսրայէլի որդիներին՝ որ ծեծած մաքուր ձէթ բերեն քեզ մօտ լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։ 3Ժողովքի խորանի մէջ՝ վկայութեան վարագոյրից դուրս միշտ Ահարօնը պատրաստէ այն՝ իրիկուանից մինչեւ առաւօտ Եհովայի առաջին. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի։ 4Ճրագները * մաքուր աշտանակի վերայ Եհովայի առաջին միշտ պատրաստէ։
5Եւ բարակ ալիւր առնես, եւ նորանով տասնեւերկու * շօթ թխես. Ամեն մէկ շօթը երկու տասանորդից պիտի լինի։ 6Եւ նորանք դնես Եհովայի առաջին * մաքուր սեղանի վերայ՝ երկու կարգով դնես՝ կարգը վեց հատ։ 7Եւ ամեն մի կարգի վերայ զուտ կնդրուկ դնես, որ հացի վերայ պատարագի յիշատակ լինի Եհովայի համար։ 8* Ամեն շաբաթ օր նա պատրաստէ նորան միշտ Եհովայի առաջին Իսրայէլի որդիների կողմանէ յաւիտենական ուխտով։ 9Եւ * նա Ահարօնինը եւ նորա որդիներինը լինի, եւ * սուրբ տեղը ուտեն նորան. Որովհետեւ նա ամենասուրբ է նորա համար Եհովայի պատարագներից յաւիտենական կանոնով։
10Եւ մի Իսրայէլացի կնկան որդի դուրս գնաց, որի հայրը Եգիպտացի էր Իսրայէլի որդիների մէջ, եւ կռուեցին բանակումը այն Իսրայէլացի կնկան որդին եւ մի Իսրայէլացի մարդ։ 11Եւ այն Իսրայէլացի կնկան որդին հայհոյեց Եհովայի անուանը եւ * անիծեց. Եւ * Մովսէսի մօտ բերին նորան. Եւ նորա մօր անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղիցը՝ Դաբրիի աղջիկը։ 12Եւ * բանտարկեցին նորան, * մինչեւ որ Եհովայի հրամանը յայտնուի իրանց, 13Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 14Այն հայհոյողին բանակիցը դուրս հանիր, եւ բոլոր լսողներն * իրանց ձեռքերը դնեն նորա գլխին, եւ բոլոր ժողովքի քարկոծեն նորան։ 15Եւ Իսրայէլի որդկանց հետ խօսես ասելով. Ամեն ով որ իր Աստուծոյն անիծէ, նա * իրան մեղքը պիտի կրէ։ 16Եւ * Եհովայի անունը հայհոյողը անպատճառ պիտի մեռցնուի. Բոլոր ժողովքն անպատճառ քարկոծեն նորան. Ինչպէս օտարականը նոյնպէս եւ երկրացին, Եհովայի անունը հայհոյողը պիտի մեռցնուի։
17Եւ * այն մարդը, որ մարդ սպանէ, անպատճառ պիտի մեռցնուի։ 18Եւ նա որ անասուն սպանէ, պիտի հատուցանէ նոյնի տեղ նոյնը։ 19Եւ եթէ մի մարդ իր դրացուն մի խեղութիւն պատճառէ, * ինչպէս որ արել է՝ իրան էլ այնպէս անեն. 20Կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ինչպէս որ նա այն մարդին խեղութիւն է պատճառել, այնպէս էլ պիտի լինի իրան։ 21Եւ * անասուն սպանողը պիտի հատուցանէ այն. Բայց * մարդ սպանողը պիտի մեռցնուի։ 22* Օտարականին էլ երկրացու պէս՝ ձեր օրէնքը մէկ պիտի լինի. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
23Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց հետ. Եւ այն անիծող մարդին բանակիցը դուրս հանեցին եւ քարերով քարկոծեցին նորան. Եւ Իսրայէլի որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
*24.2 Ել. իէ. 20, 21։
*24.4 Ել. լա. 8։ լթ. 37։
*24.5 Ել. իե. 30։
*24.6 գ Թագ. է. 48։ բ Մն. դ. 19։ ժգ. 11։ Եբր. թ. 2։
*24.8 Թու. դ. 7։ ա Մն. թ. 32։ բ Մն. բ. 4։
*24.9 ա Թագ. իա. 6։ Մատ. ժբ. 4։ Մար. բ. 26։ Ղու. զ. 4։
*24.9 Ել. իթ. 33։ Գլ. ը. 3։ իա. 22։
*24.11 Յոբ. ա. 5, 11, 22։ բ. 5, 9, 10։ Ես. ը. 21։
*24.11 Ել. ժը. 22, 26։
*24.12 Թու. ժե. 34։
*24.12 Ել. ժը. 15, 16։ Թու. իէ. 5։ լզ. 5, 6։
*24.14 բ Օր. ժգ. 9։ ժէ. 7։
*24.15 Գլ. ե. 1։ ի. 17։ Թու. թ. 13։
*24.16 գ Թագ. իա. 10, 13։ Սաղ. հդ. 10, 18։ Մատ. ժբ. 31։ Մար. գ. 28։ Յակ. բ. 7։
*24.17 Ել. իա. 12։ Թու. լե. 31։ բ Օր. ժթ. 11, 12։
*24.19 Ել. իա. 24։ բ Օր. ժթ. 21։ Մատ. ե. 38։ է. 2։
*24.21 Ել. իա. 33։ Հմր. 18։
*24.21 Հմր. 17։
*24.22 Ել. ժբ. 49։ Գլ. ժթ. 34։ Թու. ժէ. 16։