Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օրհնում է Աստուծոյ ողորմութիւնը ամեն ազգերի վերայ։ Երգողների գլխաւ…

Օրհնում է Աստուծոյ ողորմութիւնը ամեն ազգերի վերայ։

Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. Երգ։

1Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. * նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)

2* Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ * քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։

3* Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։

4Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. * որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)

5Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։

6* Երկիրն իր պտուղը տուաւ. Թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։

7Թող օրհնէ մեզ Աստուած, եւ * նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։

*67.1 Թու. զ. 25։ Սաղ. դ. 6։ լա. 16։ ձ. 3, 7, 19։ ճժթ. 135։

*67.2 Գոր. ժը. 25։

*67.2 Ղուկ. բ. 30։ Տիտ. բ. 11։

*67.3 Հմր. 5։ Սաղ. կզ. 4։

*67.4 Սաղ. ծը. 11։

*67.6 Ղև. իզ. 4։ Սաղ. ձե. 12։

*67.7 Սաղ. իբ. 27։