Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլի և Յուդայի փրկուիլը և օծեալի գալը մարգարէացվում է։ 1Այն խօ…

Իսրայէլի և Յուդայի փրկուիլը և օծեալի գալը մարգարէացվում է։

1Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ ասելով. 2Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, թէ Գրիր քեզ համար մէկ գրքի մէջ այն բոլոր խօսքերը, որ քեզ հետ խօսել եմ. 3Որովհետեւ ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ետ պիտի դարձնեմ * իմ Իսրայէլ եւ Յուդա ժողովրդի գերութիւնը, ասում է Տէրը, եւ * նորանց ետ պիտի դարձնեմ այն երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին, եւ պիտի ժառանգեն նորան։

4Եւ սորանք են այն խօսքերը, որ Տէրը խօսել է Իսրայէլի եւ յուդայի մասին. 5Թէ այսպէս է ասում Տէրը՝ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կայ եւ խաղաղութիւն չþկայ։ 6Մէկ հարցրէք եւ տեսէք, թէ արուն կþծնի՞, ապա ի՞նչու եմ տեսնում ամեն մարդ ձեռքերը երանքին դրած * ծննդականի պէս, եւ ամեն երեսները փոխուած դեղնացած։ 7* Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. * նորա նմանը չþկայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից։ 8Եւ կþլինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կþկոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կþկոտրեմ. Որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։ 9Եւ նորանք կþծառայեն իրանց Տէր Աստուծուն, եւ իրանց * Դաւիթ թագաւորին, * որին ես կþյարուցանեմ նորանց համար։ 10Բայց դու * մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կþազատեմ հեռուից եւ քո սերունդին * իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը ետ կþդառնայ եւ հանդարտ ու հանգիստ կþլինի. Եւ վախեցնող չի լինիլ։ 11Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ * պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. * բայց քեզ պիտի չþվերջացնեմ, այլ * քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չþհամարեմ։ 12Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. * Յուսահատական է քո կոտրուածը, ցաւալի՝ քո հարուածը. 13Քո դատը դատող չþկայ, կապելու համար. * բժշկութիւն՝ սպեղանի չþկայ քեզ համար։ 14* Քո բոլոր հոմանիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում. Որովհետեւ * թշնամիի հարուածով հարուածեցի քեզ՝ * անգութի պատիժով, * քո անօրէնութիւնների շատութեան համար. Շատացել էին քո մեղքերը։ 15Ի՞նչ ես աղաղակում * քո կոտրուածի համար, յուսահատական է քո ցաւը. Քո անօրէնութիւնների շատութեան համար, որ շատացել էին քո մեղքերը, ես արի այս բաները քեզ։ 16Սորա համար բոլոր քեզ ուտողները * պիտի ուտուին, եւ բոլոր քեզ նեղողները՝ ամենքն էլ գերի պիտի գնան. Եւ քեզ յափշտակողները պիտի յափշտակուին. Եւ բոլոր քեզ կողոպտողներին պիտի տամ կողոպուտի։ 17* Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. Որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չþկայ։

18Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ * Յակոբի վրանների գերութիւնը. Եւ * նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։ 19Եւ * նորանցից պիտի դուրս գայ գովասանութիւն եւ ուրախացողների ձայն. Եւ * նորանց պիտի շատացնեմ, ու պիտի չþքիչանան նորանք. Եւ նորանց պիտի փառաւորեմ, եւ պիտի չþնուաստանան։ 20Եւ նորա որդիքը * առաջուայ պէս պիտի լինեն, եւ նորանց ժողովքը պիտի հաստատուի իմ առաջին, եւ ես պիտի այցելեմ նորա բոլոր հարստահարիչներին։ 21Եւ * նորա մեծաւորը պիտի իրանից լինի, եւ նորա իշխանն իր միջիցը պիտի դուրս գայ, եւ * ես պիտի մօտեցնեմ նորան, եւ նա պիտի մօտ լինի ինձ. Որովհետեւ ո՞վ է նա որ վստահանայ իր սրտովն ինձ մօտենալու, ասում է Տէրը։ 22Եւ * դուք կþլինէք ինձ համար ժողովուրդ, եւ ես կþլինեմ ձեզ համար՝ Աստուած։

23Ահա * Տիրոջ մրրիկը բարկութեամբ պիտի դուրս գայ. Շառաչող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։ 24Տիրոջ բարկութեան բորբոքումը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. * յետի օրերումը պիտի հասկանաք այս։

*30.3 Հմր. 18։ Գլ. լբ. 44։ Եզեկ. լթ. 25։ Ամով. թ. 14, 15։

*30.3 Գլ. ժզ. 15։

*30.6 Գլ. դ. 31։ զ. 24։

*30.7 Յովել. բ. 11, 31։ Ամով. ե. 18։ Սոփ. ա. 14 ևլն։

*30.7 Դան. ժբ. 1։

*30.9 Ես. ծե. 3, 4։ Եզեկ. լդ. 23։ լէ. 24։ Ովս. գ. 5։

*30.9 Ղուկ. ա. 69։ Գոր. բ. 30։ ժգ. 23։

*30.10 Ես. խա. 13։ խգ. 5։ խդ. 2։ Գլ. խզ. 27, 28։

*30.10 Գլ. գ. 18։

*30.11 Ամով. թ. 8։

*30.11 Գլ. դ. 27։

*30.11 Սաղ. զ. 1։ Ես. իէ. 8։ Գլ. ժ. 24։ խզ. 28։

*30.12 բ Մն. լզ. 16։ Գլ. ժե. 18։

*30.13 Գլ. ը. 22։

*30.14 Ողբ. ա. 2։

*30.14 Յոբ ժգ. 24։ ժզ. 9։ ժթ. 11։

*30.14 Յոբ լ. 21։

*30.14 Գլ. ե. 6։

*30.15 Գլ. ժե. 18։

*30.16 Ել. իգ. 22։ Ես. լգ. 1։ խա. 11։ Գլ. ժ. 25։

*30.17 Գլ. լգ. 6։

*30.18 Հմր. 3։ Գլ. լգ. 7, 11։

*30.18 Սաղ. ճբ. 13։

*30.19 Ես. լե. 10։ ծա. 11։ Գլ. լա. 4, 12, 13։ լգ. 10, 11։

*30.19 Զաք. ժ. 8։

*30.20 Ես. ա. 26։

*30.21 Ծն. խթ. 10։

*30.21 Թու. ժզ. 5։

*30.22 Գլ. իդ. 7։ լա. 1, 33։ լբ. 38։ Եզեկ. ժա. 20։ լզ. 28։ լէ. 27։

*30.23 Գլ. իգ. 19, 20։ իե. 32։

*30.24 Ծն. խթ. 1։