Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ժողովքումը գլուխը ծածկելու մասին։ Առաքեալը Տէրունական ընթրիքի սահմանա…

Ժողովքումը գլուխը ծածկելու մասին։ Առաքեալը Տէրունական ընթրիքի սահմանադրութիւնն է յիշեցնում։

1* Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի։ 2Արդ գովում եմ ձեզ, եղբարք, * որ իմ ամեն բաները յիշում էք, * եւ ինչպէս պատուիրեցի ձեզ, այն պատուէրները պահում էք։ 3Բայց կամենում եմ որ դուք գիտենաք, թէ * ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, եւ * կնկայ գլուխը՝ մարդը, * եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած։ 4Ամեն մարդ՝ երբոր աղօթք է անում կամ * մարգարէանում՝ եւ գլուխը ծածկած ունենայ, անպատիւ է անում իր գլուխը։ 5* Եւ ամեն կին՝ երբոր աղօթք է անում կամ մարգարէանում բաց գլխով, անպատիւ է անում իր գլուխը. Վասնզի մի եւ նոյնն է թէ * ածիլուած է։ 6Որովհետեւ եթէ կինը չ’ծածկուի, թող ուրեմն իր մազերն էլ կտրէ. * բայց եթէ կնկան ամօթ է մազերը կտրելը կամ ածիլելը, թող ծածկուի։ 7Սակայն մարդին պէտք չէ որ իր գլուխը ծածկէ, որովհետեւ * Աստուծոյ պատկերը եւ փառքն է. Բայց կինը մարդի փառքն է։ 8* Քանզի ոչ թէ մարդն է կնկանիցը, այլ կինն է մարդիցը։ 9Եւ որովհետեւ ոչ թէ մարդը կնկան համար ստեղծուեցաւ, այլ * կինը մարդի համար։ 10* Նորա համար պէտք է, որ կինը * շուք դնէ գլխի վերայ * հրեշտակների համար։ 11* Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը։ 12Որովհետեւ ինչպէս որ կինը մարդիցը եղաւ, այնպէս էլ մադը կնկայ միջոցովն է. * բայց ամենն Աստուածանից։ 13Դուք ինքներդ դատեցէք. Մի կնկայ վայելո՞ւմ է որ չ’ծածկուած աղօթք անէ Աստուծուն։ 14Կամ հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ մարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան։ 15Բայց եթէ կինն երկար մազեր ունի, այն փառք է նորան. Որովհետեւ երկար մազերը հագուստի տեղ է տրուած նորան։ 16* Բայց եթէ մէկը կամենում է հակառակել, մենք այնպիսի սովորութիւն չ’ունինք, * եւ ոչ էլ Աստուծոյ եկեղեցիները։

17Բայց այս էլ պատուիրելովս չեմ գովում, որ դուք ոչ թէ դէպի լաւագոյնն այլ դէպի վատթարն էք ժողովվում։ 18Որովհետեւ նախ եւ առաջ երբոր մէկտեղ էք ժողովվում եկեղեցու մէջ, * լսում եմ որ բաժանումներ կան ձեր մէջ, եւ մասամբ էլ հաւատում եմ։ 19* Որովհետեւ հերձուածներ էլ պէտք է լինին ձեր մէջ, * որ ընտիր լինողները յայտնի լինեն ձեզանում։ 20Արդ երբոր մէկտեղ էք ժողովվում, սա Տէրունական ընթրիքն ուտել չէ, 21Որ ամեն մէկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ, եւ մէկը սոված է, * եւ միւսը արբած։ 22Մի՞թէ տուն չ’ունիք ուտելու եւ խմելու. * կամ թէ Աստուծոյ եկեղեցին արհամարհո՞ւմ էք, եւ * չքաւորներին ամաչեցնում. Ձեզ ի՞նչ ասեմ. Գովե՞մ ձեզ. Այդ բանումը չեմ գովում։ 23* Որովհետեւ ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. * որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ, 24Եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. Այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. Այս արէք իմ յիշատակի համար։ 25Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. Այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար։ 26Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ * մինչեւ որ նա կ’գայ։ 27* Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կ’լինի Տիրոջ մարմնին եւ արիւնին։ 28Ուրեմն * թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բաժակիցը խմէ։ 29Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը։ 30Նորա համար էլ ձեր միջումը շատ հիւանդներ եւ ցաւագարներ կան. Եւ շատեր էլ ննջած են։ 31* Որովհետեւ եթէ մեր անձերը դատէինք, չէինք դատապարտուիլ։ 32Բայց դատուելով * Տէրիցը խրատվում ենք. Որ աշխարհքի հետ չ’դատապարտուինք։ 33Ուրեմն, եղբարքս, երբոր ժողովուիք ուտելու համար, իրար սպասեցէք։ 34* Ապա եթէ մէկը սոված է՝ * թող իր տանն ուտէ. Որ դատապարտութեան համար չ’ժողովուիք. Բայց ուրիշ բաներն՝ երբոր կ’գամ՝ այն ժամանակ * կ’պատուիրեմ։

*11.1 Գլ. գ. 16։ Եփես. ե. 1։ Փիլ. գ. 17։ ա Թես. ա. 6։ բ Թես. գ. 9։

*11.2 Գլ. դ. 17։

*11.2 Գլ. է. 17։ բ Թես. բ. 14։ գ. 6։

*11.3 Եփես. ե. 23։

*11.3 Ծն. գ. 16։ ա Տիմ. բ. 11, 12։ ա Պետ. գ. 1, 5, 6։

*11.3 Յովհ. ժդ. 28։ Գլ. գ. 23։ ժե. 27, 28։ Փիլ. բ. 7-9։

*11.4 Գլ. ժբ. 10, 28։ ժդ. 1 ևլն։

*11.5 Գոր. իա. 9։

*11.5 բ Օր. իա. 12։

*11.6 Թու. ե. 18։ բ Օր. իբ. 5։

*11.7 Ծն. ա. 26։ ե. 1։ թ. 6։ Եփես. դ. 24։

*11.8 Ծն. բ. 21, 22։

*11.9 Ծն. բ. 18, 21, 23։ ա Տիմ. բ. 13։

*11.10 Ծն. իդ. 65։

*11.10 Յուն. ՝ իշխանութիւն

*11.10 Ժող. ե. 6։

*11.11 Գաղ. գ. 28։

*11.12 Հռովմ. ժա. 36։

*11.16 ա Տիմ. զ. 4։

*11.16 Գլ. է. 17։ ժդ. 33։

*11.18 Գլ. ա. 10-12։ գ. 3։

*11.19 Մատ. ժը. 7։ Ղուկ. ժէ. 1։ Գոր. ի. 30։ ա Տիմ. դ. 1։ բ Պետ. բ. 1, 2։

*11.19 Ղուկ. բ. 35։ ա Յովհ. բ. 19։ Տես բ Օր. ժգ. 3։

*11.21 բ Պետ. բ. 13։ Յուդ. 12։

*11.22 Գլ. ժ. 32։

*11.22 Յակ. բ. 6։

*11.23 Գլ. ժե. 3։ Գաղ. ա. 1, 11, 12։

*11.23 Մատ. իզ. 26։ Մար. ժդ. 22։ Ղուկ. իբ. 19։

*11.26 Յովհ. ժդ. 3։ իա. 22։ Գոր. ա. 11։ Գլ. դ. 5։ ժե. 23։ ա Թես. դ. 15։ բ Թես. ա. 10։ Յուդ. 14։ Յայտ. ա. 7։

*11.27 Թու. թ. 10, 13։ Յովհ. զ. 51, 64, 65։ ժգ. 27։ Գլ. ժ. 21։

*11.28 բ Կոր. ժգ. 5։ Գաղ. զ. 4։ Տես Հռովմ. ժգ. 2։

*11.31 Սաղ. լբ. 5։ ա Յովհ. ա. 9։

*11.32 Սաղ. ղդ. 12, 13։ Եբր. ժբ. 5-11։

*11.34 Հմր. 21։

*11.34 Հմր. 22։

*11.34 Գլ. է. 17։ Տիտ. ա. 5։