Հին Կտակարան
Նոր Կտակարան
Շաբաթ օրուայ մասին։ Քրիստոսը բժշկութիւններ է գործում։ Սուրբ Հոգիի դէմ…
Շաբաթ օրուայ մասին։ Քրիստոսը բժշկութիւններ է գործում։ Սուրբ Հոգիի դէմ եղած մեղքը։
1Այն ժամանակ * Յիսուսը շաբաթ օրը գնաց արտերի միջովը, եւ նորա աշակերտները սովեցին, եւ * սկսեցին հասկ պոկել եւ ուտել։ 2Եւ երբոր Փարիսեցիները տեսան, նորան ասեցին. Ահա քո աշակերտներն անում են * ինչ որ արժան չէ շաբաթ օրն անել։ 3Նա էլ ասեց նորանց. Դուք չէ՞ք կարդացել, * թէ ինչ արաւ Դաւիթը, երբոր ինքը սովեց եւ նորա հետ լինողներն էլ. 4Ինչպէս Աստուծոյ տունը մտաւ եւ * առաջաւորութեան հացը կերաւ, որ օրինաւոր չէր նորան ուտել, եւ ոչ էլ նորա հետ լինողներին, * բայց միայն քահանաներին։ 5Կամ չէ՞ք կարդացել * օրէնքումը, որ քահանաները շաբաթ օրերումն տաճարի մէջ շաբաթը պղծում են, եւ անմեղ են։ 6Բայց ես ասում եմ ձեզ՝ * որ տաճարիցն էլ մեծն է այստեղ։ 7Բայց եթէ գիտէիք՝ ի՛նչ է * «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ.» դուք չէիք դատապարտիլ անմեղներին։ 8Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
9Եւ Յիսուսը այն տեղից գնաց՝ * եկաւ նորանց ժողովարանը։ 10Եւ ահա մի մարդ կար՝ ձեռքը չորացած. Նորան հարցրին եւ ասեցին թէ * Շաբաթ օրը արժա՞ն է բժշկութիւն անել, որ նորանից չարախօսեն։ 11Եւ նա ասեց նորանց. Ո՞վ կ’լինի ձեզանից այն մարդը, որ մէկ ոչխար ունենայ, եւ * եթէ նա շաբաթ օրը ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնիլ նորան եւ վեր հանիլ։ 12* Ապա ո՞րքան առաւել է մարդը ոչխարից. Ապա ուրեմն արժան է շաբաթ օրը բարիք գործել։ 13Այն ժամանակ ասեց այն մարդին. Ձեռքդ մեկնիր, նա էլ մեկնեց, եւ նա ողջ եղաւ ինչպէս միւսը։ 14Բայց * Փարիսեցիները դուրս գնացին եւ նորա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորցնեն նորան։
15Եւ Յիսուսն իմանալով՝ * հեռացաւ այն տեղից, եւ * շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց։ 16Եւ նորանց * սաստեց՝ որ նորան յայտնի չ’անեն. 17Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը որ ասում է. 18* Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին՝ * որին իմ անձը հաւանել է. Իմ Հոգին նորա վերայ կ’դնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կ’պատմէ։ 19Նա ոչ կ’հակառակէ, եւ ոչ կ’աղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կ’լսէ։ 20Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։ 21Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին։
22* Այն ժամանակը մի կոյր եւ համր դիւահար բերուեցաւ նորա մօտ, եւ նա նորան բժշկեց. Այնպէս որ կոյրը եւ համրը խօսեց էլ տեսաւ էլ։ 23Եւ բոլոր ժողովուրդները զարմացան եւ ասում էին. Մի՞թէ սա է Դաւիթի որդին. 24* Բայց Փարիսեցիները լսելով ասեցին. Դա դեւերն ուրիշ բանով չէ հանում, բայց միայն դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռովը։ 25* Եւ Յիսուսը նորանց խորհուրդներն իմանալով, ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն որ իր դէմ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ ամեն քաղաք կամ տուն որ իր դեմ բաժանուած է՝ չի մնալ։ 26Եւ թէ որ սատանան սատանային հանում է, իր դէմ բաժանուեցաւ. Էլ ի՞նչպէս նորա թագաւորութիւնը կ’կենայ։ 27Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերը, ձեր որդիքն ի՞նչով են հանում. Սորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։ 28Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովն եմ հանում դեւերը, ուրեմն * Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։ 29* Կամ ի՞նչպէս մէկը կարող է զօրաւոր մարդի տունը մտնել՝ եւ նորա կարասիները յափշտակել. Եթէ առաջ չ’կապէ այն զօրաւորին, եւ յետոյ նորա տունը կ’յափշտակէ։ 30Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. Եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։ 31Սորա համար ասում եմ ձեզ. * Ամեն մեղք եւ հայհոյանք կ’թողուի մարդկանց, * բայց Հոգիին դէմ հայհոյանքը չի թողուիլ մարդկանց։ 32Եւ ո՛վ որ * մարդի Որդիին դէմ բան ասէ՝ * կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ասէ, նորան չի թողուիլ ոչ այս աշխարհքումը եւ ոչ գալու աշխարհքումը։ 33Կամ ծառը բարի արէք՝ եւ * նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. Որովհետեւ ծառը պտղիցը կ’ճանաչուի։ 34* Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. Որովհետեւ * սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը։ 35Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարիքները կ’հանէ, եւ չար մարդը չար գանձիցը չար բաներ կ’հանէ։ 36Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ 37Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս։
38* Այն ժամանակ դպիրներիցը եւ Փարիսեցիներիցը ոմանք պատասխան տուին եւ ասեցին. Վարդապետ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել։ 39Նա էլ պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Չար եւ * շնացող ազգը նշան է ուզում, եւ նշան չի տրուիլ նորան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ 40Որովհետեւ * ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի։ 41* Նինուէացի մարդիկը վեր կ’կենան դատաստանումը այս ազգի հետ, եւ * կ’դատապարտեն սորան. * որ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցը մեծն է այստեղ։ 42* Հարաւի թագուհին վեր կ’կենայ դատաստանումը այս ազգի հետ, եւ կ’դատապարտէ սորան. Որ երկրի ծայրերից եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. Եւ ահա Սողոմոնիցն էլ մեծն է այստեղ։
43Եւ * երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, * անջուր տեղերում ման է գալիս հանգիստ խնդրելով, եւ չէ գտնում։ 44Այն ժամանակ ասում է, Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ, եւ գալիս է նորան գտնում է պարապ, սրբուած եւ յարդարուած։ 45Այն ժամանակ գնում է իրանից էլ աւելի չար եօթն ուրիշ ոգիներ է առնում իր հետ, եւ մտնում բնակվում է այնտեղ. Եւ * այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը. Այսպէս կ’լինի եւ այս չար ազգին։
46Եւ նա տակաւին ժողովուրդների հետ խօսելիս, * ահա նորա մայրը եւ * նորա եղբայրները դուրսը կանգնած՝ ուզում էին նորա հետ խօսել։ 47Եւ մէկն ասեց նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը կանգնած՝ ուզում են քեզ հետ խօսել։ 48Նա էլ պատասխան տուաւ իրան ասողին եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը, եւ ո՞վ են իմ եղբայրները։ 49Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները մեկնելով ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբայրները։ 50Որովհետեւ * ով որ իմ Հօր կամքը կատարէ որ երկնքումն է, նա է իմ եղբայրը, քոյրը եւ մայրը։
*12.1 Մար. բ. 23-28։ Ղուկ. զ. 1-5։
*12.1 բ Օր. իգ. 25։
*12.2 Տես Ել. ի. 9։
*12.3 ա Թագ. իա. 6։
*12.4 Ել. իե. 30։ Ղև. իդ. 5-8։
*12.4 Ղև. իդ. 9։ Տես Ել. իթ. 32, 33։ Ղև. ը. 31։
*12.5 Թու. իը. 9, 10։ Յովհ. է. 22։
*12.6 Տես Անգ. բ. 7, 9։ Մաղ. գ. 1։ Հմր. 41, 42։
*12.7 Ովս. զ. 6։ Միք. զ. 6։ Գլ. թ. 13։
*12.9 Մար. գ. 1-6։ Ղուկ. զ. 6-11։
*12.10 Ղուկ. ժգ. 14։ ժդ. 3։ Յովհ. թ. 16։
*12.11 Տես Ել. իգ. 4, 5։ բ Օր. իբ. 4։
*12.12 Տես Գլ. ժ. 31։
*12.14 Գլ. իէ. 1։ Մար. գ. 6։ Ղուկ. զ. 11։ Յովհ. ե. 18։ ժ. 39։ ժա. 53։
*12.15 Տես Գլ. ժ. 23։ Մար. գ. 7։
*12.15 Գլ. ժթ. 2։
*12.16 Գլ. թ. 30։ Մար. ա. 25։ գ. 12։ ը. 30։ Ղուկ. դ. 41։
*12.18 Ես խբ. 1-3։
*12.18 Գլ. գ. 17։ ժէ. 5։
*12.22 Հմր. 24։ Տես Գլ. թ. 32։ Ղուկ. ժա. 14, 15։
*12.24 Գլ. թ. 34։ Մար. գ. 22։ Ղուկ. ժա. 15։
*12.25 Գլ. թ. 4։ Յովհ. բ. 25։ Յայտ. բ. 23։
*12.28 Դան. բ. 44։ է. 14։ Ղուկ. ա. 33։ ժա. 20։ ժէ. 20, 21։
*12.29 Ես. խթ. 24։ Ղուկ. ժա. 21-23։
*12.31 Մար. գ. 28։ Ղուկ. ժբ. 10։ Եբր. զ. 4։ ժ. 26, 29։ ա Յովհ. ե. 16։
*12.31 Գոր. է. 51։
*12.32 Գլ. ժա. 19։ ժգ. 55։ Յովհ. է. 12, 52։
*12.32 ա Տիմ. ա. 13։
*12.33 Գլ. է. 16-20։ Ղուկ. զ. 43, 44։
*12.34 Գլ. գ. 7։ իգ. 33։
*12.34 Ղուկ. զ. 45։
*12.38 Գլ. ժզ. 1։ Մար. ը. 11։ Ղուկ. ժա. 16, 29։ Յովհ. բ. 18։ ա Կոր. ա. 22։
*12.39 Ես. ծէ. 3։ Գլ. ժզ. 4։ Մար. ը. 38։ Յովհ. դ. 48։
*12.40 Յովն. ա. 17։
*12.41 Ղուկ. ժա. 32։
*12.41 Տես Երեմ. գ. 11։ Եզեկ. ժզ. 51, 52։ Հռովմ. բ. 27։
*12.41 Յովն. գ. 5։
*12.42 գ Թագ. ժ. 1։ բ Մն. թ. 1։ Ղուկ. ժա. 31։
*12.43 Ղուկ. ժա. 24։
*12.43 Յոբ ա. 7։ ա Պետ. ե. 8։
*12.45 Եբր. զ. 4։ ժ. 26։ բ Պետ. բ. 20-22։
*12.46 Մար. գ. 31։ Ղուկ. ը. 19-21։
*12.46 Գլ. ժգ. 55։ Մար. զ. 3։ Յովհ. բ. 12։ է. 3, 5։ Գոր. ա. 14։ ա Կոր. թ. 5։ Գաղ. ա. 19։
*12.50 Տես Յովհ. ժե. 14։ Գաղ. ե. 6։ զ. 15։ Կող. գ. 11։ Եբր. բ. 11։