Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հանդարտ յոյս դէպի Աստուած։ Մարդկանց ոչնչութիւնը։ Երգողների գլխաւոր…
Հանդարտ յոյս դէպի Աստուած։ Մարդկանց ոչնչութիւնը։
Երգողների գլխաւորին։ * Իդիթունի վերայ. Դաւիթի Սաղմոս։
1Իրաւի որ * իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստուծուն, նորանից է իմ փրկութիւնը։
2Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ * խիստ չþշարժուիմ։
3Մինչեւ ե՞րբ էք յարձակվում մարդի վերայ, որ ամենքդ սպանէք նորան, ինչպէս * ծռուած պատ եւ խախուտ պարիսպ։
4Իրաւի խորհուրդ են անում՝ որ իր բարձրութիւնիցը վայր գցեն նորան. Հաւանում են ստութեան. * իրանց բերանովն օրհնում են, բայց իրանց սրտումն անիծում։ (Սէլա։)
5Ով իմ անձը, մինակ լուռ մտիկ տուր Աստուծուն. Որովհետեւ նորանից է իմ յոյսը։
6Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։
7* Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է։
8Յուսացէք նորան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ, * թափեցէք ձեր սրտերը նորա առաջին. * Աստուած մեր ապաւէնն է։ (Սէլա։)
9* Իրաւի որ * հասարակ մարդիկն ունայն են եւ մեծամեծ մարդիկը՝ սուտ. Երբոր կշռի մէջ դրուին՝ նորանք ամեն ունայնութիւնից աւելի թեթեւ են։
10մի յուսաք հարստահարութեան, եւ զուր յոյս մի դնէք յափշտակութեան վերայ. Եթէ * հարստութիւնը շատանայ՝ սիրտ մի դնէք նորա վերայ։
11* Աստուած մի անգամ խօսեց. Ես երկու անգամ լսեցի այս. Թէ * զօրութիւնն Աստուծուն է։
12Եւ * քոնն է ողորմութիւնը, Տէր, որովհետեւ * դու մարդին հատուցում կþտաս նորա գործերի պէս։
*Սաղ. կբ ա Մն. իե. 1, 3։
*62.1 Սաղ. լգ. 20։
*62.2 Սաղ. լէ. 24։
*62.3 Ես. լ. 13։
*62.4 Սաղ. իը. 3։
*62.7 Երեմ. գ. 23։
*62.8 ա Թագ. ա. 15։ Սաղ. խբ. 4։ Ողբ բ. 19։
*62.8 Սաղ. ժը. 2։
*62.9 Սաղ. լթ. 5։ Հմր. 1։
*62.9 Սաղ. խթ. 2։
*62.10 Յոբ լա. 25։ Սաղ. ծբ. 7։ Ղուկ. ժբ. 15։ Մար. ժ. 24։ ա Տիմ. զ. 17։
*62.11 Յոբ լգ. 14։ խ. 5։
*62.11 Յայտ. ժթ. 1։
*62.12 Սաղ. ձզ. 15։ ճգ. 8։ Դան. թ. 9։
*62.12 Յոբ լդ. 11։ Առակ. իդ. 12։ Երեմ. լբ. 19։ Եզեկ. է. 27։ լգ. 20։ Մատ. ժզ. 27։ Հռովմ. բ. 6։ ա Կոր. գ. 8։ բ Կոր. ե. 10։ Եփես. զ. 8։ Կող. գ. 25։ ա Պետ. ա. 17։ Յայտ. իբ. 12։