Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յուդայի որդիքը։ Օնանի մեղքը։ Յուդայի ազգապղծութիւնը։ 1Եւ եղաւ որ ա…

Յուդայի որդիքը։ Օնանի մեղքը։ Յուդայի ազգապղծութիւնը։

1Եւ եղաւ որ այն ժամանակ Յուդան իր եղբայրների մօտից իջաւ եւ * գնաց մի Ոդողոմացի մարդի մօտ, անունը Իրաս։ 2Եւ Յուդան * Շաւա անունով մի Քանանացու աղջկանը * տեսաւ եւ առաւ նորան եւ մտաւ նորա մօտ։ 3Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ նորա անունը * Էր դրաւ։ 4Եւ դարձեալ յղացաւ եւ որդի ծնեց, եւ նորա անունը * Օնան դրաւ։ 5Եւ դարձեալ մի որդի ծնեց, եւ նորա անունը * Սելօմ դրաւ. Եւ Յուդան Քեզիբումն էր նորան ծնելիս։

6Եւ Յուդան իր առաջինեկ տղայ Էրի համար * կին առաւ, անունը Թամար։ 7Եւ * Յուդայի առաջինեկ Էրը չար էր Եհովայի առաջին. Եւ * Եհովան սպանեց նորան։ 8Եւ Յուդան ասեց Օնանին. Մտիր * քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր։ 9Եւ Օնանը գիտաց, որ սերունդը * իրանը չի լինելու. Նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չþտայ։ 10Եւ այս բանը որ նա արաւ, չար երեւեցաւ Եհովայի առաջաին, եւ նա * նորան էլ սպանեց։ 11Եւ Յուդան իր հարս Թամարին ասեց. * Որբեւայրի նստիր քո հօր տանը մինչեւ որ իմ Սելօմ որդին մեծանայ. Որովհետեւ ասեց. Մի գուցէ նա էլ իր եղբայրների պէս մեռնի. Եւ Թամարը գնաց ու * իր հօր տանը նստեց։

12Եւ շատ օրերից յետոյ մեռաւ Շաւայի աղջիկը՝ Յուդայի կինը. Եւ Յուդան * մխիթարուել էր, եւ գնաց Թամնա իր հօտերը ասրակտուր անողների մօտ ինքը եւ իր բարեկամը Ոդողոմացի Իրասը։ 13Եւ պատմեցին Թամարին ասելով. Ահա քո սկեսրայրը * դէպի Թամնա է դուրս եկել իր ոչխարները ասրակտուր անելու։ 14Նա էլ իր որբեւայրութեան հանդերձները հանեց իր վերայից եւ քօղով ծածկուեցաւ եւ փաթաթուեցաւ, եւ Թամնայի ճանապարհումը եղող Ենայիմի մուտքումը նստեց. Որովհետեւ տեսաւ որ Սելօմը մեծացել էր, բայց իրան նորա համար կին չþտուին։ 15Եւ Յուդան տեսաւ նորան եւ բոզ կարծեց, որովհետեւ երեսը ծածկել էր։ 16Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չþգիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կþտաս ինձ որ ինձ մօտ մտնես։ 17Նա էլ ասեց. * Ես մի այծի ուլ կþուղարկեմ հօտերիցը. Եւ նա ասեց. Արդեօք գրաւ կþտա՞ս մինչեւ ուղարկելդ։ 18Եւ Յուդան ասեց. Ի՞նչ գրաւ տամ քեզ. Եւ նա ասեց. Քո կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը. Նա էլ տուաւ նորան. Եւ մտաւ նորա մօտ, եւ Թամարը յղի մնաց նորանից։ 19Եւ վեր կացաւ գնաց, եւ իր վերայից քօղը հանեց, եւ իր որբեւայրութեան հանդերձները հագաւ. 20Եւ Յուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրաւն առնէ. Բայց նա չþգտաւ նորան։ 21Եւ այն տեղի մարդկանցից հարցրեց ասելով. Ո՞ւր է այն բոզը որ Ենայիմումը ճանապարհի վերայ էր. Եւ նորանք ասեցին. Այստեղ բոզ չþկար։ 22Եւ նա դարձաւ Յուդայի մօտ եւ ասեց. Չþգտայ նորան, եւ այն տեղի մարդիկն էլ ասեցին՝ թէ Այստեղ բոզ չþկար։ 23Եւ Յուդան ասեց. Թող իրան լինի, միայն թէ խայտառակ չþլինինք, ահա ես այս ուլը ուղարկեցի, եւ դու չþգտար նորան։ 24Եւ եղաւ որ երեք ամսից յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ասելով. Քո հարս Թամարը * պոռնկացել է, նաեւ ահա պոռնկութիւնիցը յղի է. Այն ժամանակ Յուդան ասեց. Հանեցէք նորան, եւ * պէտք է այրուի։ 25Երբոր նորան դուրս էին հանում, նա գրաւները իր սկեսրայրին ուղարկեց ասելով. Ես այս բաների տիրոջիցն եմ յղի. Նաեւ ասեց. Խնդրեմ՝ * ճանաչիր թէ որի՞նն է այս կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը։ 26Եւ Յուդան * ճանաչեց եւ ասեց. * Նա ինձանից արդար է. Որովհետեւ նորան իմ որդի * Սելօմին չþտուի. Եւ * այլ եւս չþգիտաց նորան։

27Եւ եղաւ որ նորա ծնելու ժամանակը՝ ահա նորա որգանդումը երկուորեակ էին։ 28Եւ եղաւ որ ծնելիս, մէկը ձեռքը մեկնեց. Եւ մանկաբարձն առաւ եւ նորա ձեռքի վերայ կարմիր դերձան կապեց ասելով. Առաջ այս դուրս եկաւ։ 29Եւ նա հէնց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա նորա եղբայրը դուրս եկաւ. Եւ մանկաբարձն ասեց. Ինչո՞ւ պատառեցիր ցանկը. Պատառումը քեզ վերայ. Նորա համար նորա անունը * Փարէս դրուեցաւ։ 30Եւ յետոյ ձեռքին կարմիր դերձան ունեցող եղբայրը դուրս եկաւ, եւ նորա անունը Զարա դրուեցաւ։

*38.1 Հմր. 16։ Գլ. ժթ. 3։

*38.2 ա Մն. բ. 3-5։

*38.2 Գլ. լդ. 2։

*38.3 Գլ. խզ. 12։ Թու. իզ. 19։

*38.4 Գլ. խզ. 12։ Թու. իզ. 19։

*38.5 Գլ. խզ. 12։ Թու. իզ. 20։

*38.6 Գլ. իա. 21։

*38.7 Գլ. խզ. 12։ Թու. իզ. 19։

*38.7 ա Մն. բ. 3։

*38.8 բ Օր. իե. 5։ Մատ. իբ. 24։

*38.9 բ Օր. իե. 6։

*38.10 Գլ. խզ. 12։ Թու. իզ. 19։

*38.11 Հռութ. ա. 13։

*38.11 Ղև. իբ. 13։

*38.12 բ Թագ. ժգ. 38։

*38.13 Յես. ժե. 10, 57։ Դատ. ժդ. 1։

*38.17 Եզ. ժզ. 33։

*38.24 Դատ. ժթ. 2։

*38.24 Տես Ղև. իա. 9։ բ Օր. իբ. 21։

*38.25 Գլ. լէ. 32։

*38.26 Գլ. լէ. 33։

*38.26 ա Թագ. իդ. 18։

*38.26 Հմր. 14։

*38.26 Յոբ. լդ. 31, 32։

*38.29 Պատառումն։ Գլ. խզ. 12։ Թու. իզ. 20։ ա Մն. բ. 4։ Մատ. ա. 3։