Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մեսիայի շնորհառատ գալուստի աւետիքը։ 1* Տէր Եհովայի հոգին ինձ …

Մեսիայի շնորհառատ գալուստի աւետիքը։

1* Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը * օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, * կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, * գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. 2* Տիրոջ համար հրատարակելու տարին, եւ * վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. * բոլոր սգաւորներին մխիթարելու համար. 3Սիօնի սգաւորների համար որոշելու, որ * նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ * Տէրը տնկել է * իր փառաւորութեան համար։ 4Եւ նորանք պիտի * շինեն այն աւերակները որ ի վաղուց կան, առաջի փլատակները պիտի կանգնեցնեն, եւ պիտի նորոգեն աւերման քաղաքները, դարէ ցդար ամայի մնացած տեղերը։ 5Եւ * օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հօտերը հովուեն. Եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։ 6Եւ * դուք պիտի Տիրոջ քահանաները կոչուիք, «Մեր Աստուծոյ պաշտօնեաներ» են ասելու ձեզ. * ազգերի հարստութիւնը պիտի ուտէք, եւ նորանց փառքովը պանծաք։ 7* Ձեր ամօթի փոխարէն կրկնապատիկ ուրախութիւն, եւ անարգանքի փոխարէն պիտի ցնծան իրանց բաժնի վերայ, սորա համար կրկնապատիկը պիտի ժառանգեն իրանց երկրումը, յաւիտենական ուրախութիւն են ունենալու նորանք։ 8Որովհետեւ * ես Տէրս սիրում եմ իրաւունքը, * ատում եմ անիրաւութիւնն եւ յափշտակութիւնը, եւ պիտի տամ նորանց գործերի վարձքը հաւատարմութիւնով, եւ * նորանց հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ։ 9Եւ պիտի ճանաչուին ազգերի մէջ նորանց սերունդը, եւ նորանց զաւակունքը ժողովուրդների մէջ. Բոլոր նորանց տեսնողները պիտի գիտենան թէ * նորանք Տիրոջ օրհնած սերունդն են։

10* Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա * ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ * մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։ 11Որովհետեւ ինչպէս որ երկիրը բուսցնում է իր տունկը, եւ ինչպէս որ պարտէզը ծլիլ է տալիս իր մէջ սերմուածը, այսպէս էլ Տէր Եհովան բուսցնելու է * արդարութիւնը եւ * օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին։

*61.1 Գլ. ժա. 2։ Ղուկ. դ. 18։ Յովհ. ա. 32։ գ. 34։

*61.1 Սաղ. խե. 7։

*61.1 Սաղ. ճխէ. 3։ Գլ. ծէ. 15։

*61.1 Գլ. խբ. 7։ Տես Երեմ. լդ. 8։

*61.2 Տես Ղև. իե. 9։

*61.2 Գլ. լդ. 8։ կգ. 4։ կզ. 14։ Մաղ. դ. 1, 3։ բ Թես. ա. 7-9։

*61.2 Գլ. ծէ. 18։ Մատ. ե. 4։

*61.3 Սաղ. լ. 11։

*61.3 Գլ. կ. 21։

*61.3 Յովհ. ժե. 8։

*61.4 Գլ. խթ. 8։ ծը. 12։ Եզեկ. լզ. 33-36։

*61.5 Եփես. բ. 12։

*61.6 Ել. ժթ. 6։ Գլ. կզ. 21։ ա Պետ. բ. 5, 9։ Յայտ. ա. 6։ ե. 10։

*61.6 Գլ. կ. 5, 11, 16։

*61.7 Գլ. խ. 2։ Զաք. թ. 12։

*61.8 Սաղ. ժա. 7։

*61.8 Գլ. ա. 11, 13։

*61.8 Գլ. ծե. 3։

*61.9 Գլ. կե. 23։

*61.10 Ամբ. գ. 18։

*61.10 Սաղ. ճլբ. 9, 16։

*61.10 Գլ. խթ. 18։ Յայտ. իա. 2։

*61.11 Սաղ. հբ. 3։ ձե. 11։

*61.11 Գլ. կ. 18։ կբ. 7։