Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աւետարանը կորածների մէջ ծածկուած, բայց հաւատացեալների մէջ փայլում է։ …
Աւետարանը կորածների մէջ ծածկուած, բայց հաւատացեալների մէջ փայլում է։
1* Սորա համար այս պաշտօնն ունենալով, * ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում, 2Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ * Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. * այլ ճշմարտութեան յայտնութիւնովը * մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։ 3Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, * նա կորածների մէջ է ծածկուած։ 4* Որոնցում այս աշխարհքի աստուածը * այն անհաւատների սրտերը կուրացրեց, * որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. * որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։ 5* Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. * եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։ 6* Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, * ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ * Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։ 7Բայց այս գանձն ունինք * հողի անօթներում. * որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։ 8* Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել. 9Հալածուած, բայց երեսից չ’ընկած. * վայր ընկած, բայց չ’կորած։ 10* Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ * որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։ 11Որովհետեւ մենք կենդանիներս միշտ * Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։ 12* Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։ 13* Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. * Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք։ 14Գիտենալով * որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կ’կանգնեցնէ։ 15* Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. * որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար։ 16Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, * բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։ 17* Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, 18* Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։
*4.1 Գլ. գ. 6։
*4.1 ա Կոր. է. 25։ ա Տիմ. ա. 13։
*4.2 Գլ. բ. 17։ ա Թես. բ. 3, 5։
*4.2 Գլ. զ. 4, 7։ է. 14։
*4.2 Գլ. ե. 11։
*4.3 ա Կոր. ա. 18։ Գլ. բ. 15։ բ Թես. բ. 10։
*4.4 Յովհ. ժբ. 31։ ժդ. 30։ ժզ. 11։ Եփես. զ. 12։
*4.4 Ես. զ. 10։ Յովհ. ժբ. 40։ Գլ. գ. 14։
*4.4 Գլ. գ. 8, 9, 11, 18։ Հմր. 6։
*4.4 Յովհ. ա. 18։ ժբ. 45։ ժդ. 9։ Փիլ. բ. 6։ Կող. ա. 15։ Եբր. ա. 3։
*4.5 ա Կոր. ա. 13, 23։ ժ. 33։
*4.5 ա Կոր. թ. 19։ Գլ. ա. 24։
*4.6 Ծն. ա. 3։
*4.6 բ Պետ. ա. 19։
*4.6 Հմր. 4։ ա Պետ. բ. 9։
*4.7 Գլ. ե. 1։
*4.7 ա Կոր. բ. 5։ Գլ. ժբ. 9։
*4.8 Գլ. է. 5։
*4.9 Սաղ. լէ. 24։
*4.10 ա Կոր. ժե. 31։ Գլ. ա. 5, 9։ Գաղ. զ. 17։ Փիլ. գ. 10։
*4.10 Հռովմ. ը. 17։ բ Տիմ. բ. 11, 12։ ա Պետ. դ. 13։
*4.11 Սաղ. խդ. 22։ Հռովմ. ը. 36։ ա Կոր. ժե. 31, 49։ Գլ. ա. 8, 9։
*4.12 Գլ. ժգ. 9։
*4.13 Հռովմ. ա. 12։ բ Պետ. ա. 1։
*4.13 Սաղ. ճժզ. 10։
*4.14 Հռովմ. ը. 11։ ա Կոր. զ. 14։
*4.15 ա Կոր. գ. 22։ Գլ. ա. 6։ Կող. ա. 24։ բ Տիմ. բ. 10։
*4.15 Գլ. ա. 11։ ը. 19։ թ. 11, 12։
*4.16 Հռովմ. է. 22։ Եփես. գ. 16։ Կող. գ. 10։ ա Պետ. դ. 4։
*4.17 Մատ. ե. 12։ Հռովմ. ը. 18։ ա Պետ. ա. 6։ ե. 10։
*4.18 Հռովմ. ը. 24։ Գլ. ե. 7։ Եբր. ժա. 1։