Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աւետարանի ազատութեան գործածութիւնը։ Մարմնի գործերը և հոգու գործերը։ …

Աւետարանի ազատութեան գործածութիւնը։ Մարմնի գործերը և հոգու գործերը։

1Արդ * այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ * դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք։ 2Ահա ես Պօղոսս ասում եմ ձեզ, * որ եթէ թլփատուիք, Քրիստոսը ձեզ օգուտ չի անիլ։ 3Եւ դարձեալ վկայում եմ ամեն մարդի համար որ թլփատվում է, թէ * նա պարտական է բոլոր օրէնքը կատարելու։ 4* Խափանուած էք Քրիստոսից դուք, որ օրէնքով էք կամենում արդարանալ. * շնորհքիցն ընկած էք։ 5* Որովհետեւ մենք Հոգով հաւատքիցն ենք սպասում արդարութեան յոյսին։ 6* Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչ անթլփատութիւնը. * այլ հաւատքը որ սիրով գործում է։ 7* Լաւ էիք վազում, * ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չ’հնազանդիք ճշմարտութեանը։ 8Այդ համոզումը նորանից չէ * որ կանչեց ձեզ։ 9* Մի քիչ խմորը բոլոր զանգուածը խմորեցնում է։ 10* Ես ձեզ վերայ յոյս ունիմ Տէրովը՝ որ ուրիշ բան չէք մտածիլ. * եւ ձեզ խռովեցնողը * դատապարտութիւն կ’քաշէ ով որ էլ լինի։ 11* Բայց ես, եղբարք, եթէ տակաւին թլփատութիւն եմ քարոզում, * էլ ի՞նչու համար եմ հալածվում. * ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։ 12* Երանի թէ բոլորովին կտրուէին նորանք * որ ձեզ խռովեցնում են։

13Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. * միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. * այլ սիրով ծառայեցէք իրար։ 14* Որովհետեւ բոլոր օրէնքն այս մէկ խօսքումն է կատարվում. * Քո ընկերին քո անձի պէս սիրիր։ 15Բայց եթէ իրար կծէք եւ ուտէք, զգուշացէք որ իրարից չ’փճանաք։ 16Բայց ասում եմ. * Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։ 17* Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. Եւ սորանք իրար հակառակ են, * որ մի գուցէ այն որ դուք կամենում էք՝ այն անէք։ 18* Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք. 19* Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, 20Կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիններ, բաժանմունքներ, 21Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են. Որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ * այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ 22* Բայց հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, 23* Քաղցրութիւն, * բարութիւն, * հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. * այնպիսիների դէմ օրէնք չ’կայ։ 24Բայց նորանք որ Քրիստոսինն են, * իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։ 25* Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։ 26* Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով։

*5.1 Յովհ. ը. 32։ Հռովմ. զ. 18։ ա Պետ. բ. 16։

*5.1 Գոր. ժե. 10։ Գլ. բ. 4։ դ. 9։

*5.2 Գոր. ժե. 1։ Տես Գոր. ժզ. 3։

*5.3 Գլ. գ. 10։

*5.4 Հռովմ. թ. 31, 32։ Գլ. բ. 21։

*5.4 Եբր. ժբ. 15։

*5.5 Հռովմ. ը. 24, 25։ բ Տիմ. դ. 8։

*5.6 ա Կոր. է. 19։ Գլ. գ. 28։ զ. 15։ Կող. գ. 11։

*5.6 ա Թես. ա. 3։ Յակ. բ. 18, 20, 22։

*5.7 ա Կոր. թ. 24։

*5.7 Գլ. գ. 1։

*5.8 Գլ. ա. 6։

*5.9 ա Կոր. ե. 6։ ժե. 33։

*5.10 բ Կոր. բ. 3։ ը. 22։

*5.10 Գլ. ա. 7։

*5.10 բ Կոր. ժ. 6։

*5.11 Գլ. զ. 12։

*5.11 ա Կոր. ժե. 30։ Գլ. դ. 29։ զ. 17։

*5.11 ա Կոր. ա. 23։

*5.12 Յես. է. 25։ ա Կոր. ե. 13։ Գլ. ա. 8, 9։

*5.12 Գոր. ժե. 1, 2, 24։

*5.13 ա Կոր. ը. 9։ ա Պետ. բ. 16։ բ Պետ. բ. 19։ Յուդ. 4։

*5.13 ա Կոր. թ. 19։ Գլ. զ. 2։

*5.14 Մատ. է. 12։ իբ. 40։ Յակ. բ. 8։

*5.14 Ղև. ժթ. 18։ Մատ. իբ. 39։ Հռովմ. ժգ. 8, 9։

*5.16 Հռովմ. զ. 12։ ը. 1, 4, 12։ ժգ. 14։ Հմր. 25։ ա Պետ. բ. 11։

*5.17 Հռովմ. է. 23։ ը. 6, 7։

*5.17 Հռովմ. է. 15, 19։

*5.18 Հռովմ. զ. 14։ ը. 2։

*5.19 ա Կոր. գ. 3։ Եփես. ե. 3։ Կող. գ. 5։ Յակ. գ. 14, 15։

*5.21 ա Կոր. զ. 9։ Եփես. ե. 5։ Կող. գ. 6։ Յայտ. իբ. 15։

*5.22 Յովհ. ժե. 2։ Եփես. ե. 9։

*5.23 Կող. գ. 12։ Յակ. գ. 17։

*5.23 Հռովմ. ժե. 14։

*5.23 ա Կոր. ժգ. 7։

*5.23 ա Տիմ. ա. 9։

*5.24 Հռովմ. զ. 6։ ժգ. 14։ Գլ. բ. 19։ ա Պետ. բ. 11։

*5.25 Հռովմ. ը. 4, 5։ Հմր. 16։

*5.26 Փիլ. բ. 3։