Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աղօթք հալածանքում մխիթարութիւն գտնելու համար։ Երգողների գլխաւորին.…

Աղօթք հալածանքում մխիթարութիւն գտնելու համար։

Երգողների գլխաւորին. Համր աղաւնիի հեռաւորութեանց եղանակովը. Դաւիէի Երգ։ * Երբոր Փղշտացիք բռնեցին նորան Գէթումը։

1Ով Աստուած, * ողորմիր ինձ. Որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։

2Թշնամիքս ամեն օր կամենում են * կուլ տալ ինձ. Որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։

3Ինչ օր որ վախենամ՝ քեզ կþյուսամ։

4Աստուծով կþգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ * չեմ վախենալ. Ի՞նչ կþանէ ինձ մարմինը։

5Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։

6Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ * սպասում են * իմ անձին։

7Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կþլինի նորանց. Բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։

8Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. * ահա նորանք քո գրքումն են։

9Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կþդառնան քեզ կանչած օրս. Այս ես գիտեմ որ * Աստուած ինձ հետ է։

10Աստուծով կþգովեմ նորա խօսքը. Տէրով կþգովեմ նորա խօսքը։

11Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կþանէ ինձ մարդը։

12Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կþմատուցանեմ քեզ։

13Որովհետեւ դու * իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ * կենդանեաց լոյսի մէջ։

*Սաղ. ծզ ա Թագ. իա. 10, 11։

*56.1 Սաղ. դ. 1։ ծա. 1։ ծէ. 1։

*56.2 Սաղ. ծէ. 3։

*56.4 Սաղ. ճժը. 6։ ճխզ. 3, 5։ Ես. լա. 3։ ծա. 12։ Եբր. ժգ. 6։

*56.6 Այսինքն՝ կամենում են իմ անձը սպանել։

*56.6 Սաղ. հա. 10։

*56.8 Մաղ. գ. 16։

*56.9 Հռովմ. ը. 31։

*56.13 Սաղ. ճժզ. 8։

*56.13 Յոբ լգ. 30։