Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԺԳ Աբրահամը բաժանվում է Ղովտիցը։ Աւետիքի կրկնումը։ 1Եւ Աբրա…

ԳԼ. ԺԳ

Աբրահամը բաժանվում է Ղովտիցը։ Աւետիքի կրկնումը։

1Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը։ 2Եւ * Աբրամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով։ 3Եւ իր իջեւաններովը գնաց * հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը. 4* Այն սեղանի տեղը, ուր որ առաջ շինել էր. եւ Աբրամն այնտեղ * Եհովայի անունը կանչեց։

5Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։ 6Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել։ 7Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ * այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ։ 8Եւ Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չþլինի, ըստ որում մենք եղբարք ենք։ 9Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. * եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կþգնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կþգնամ։ 10Եւ Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան * Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ * Սեգովր * Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր։ 11Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։ 12Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ * դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ * իր վրանը Սոդոմի մօտ բացաւ։ 13Եւ Սոդոմի մարդիկը * շատ չար ու * մեղաւոր էին Եհովային առաջին։

14Եւ Եհովան ասեց Աբրամին * Ղովտը նորանից բաժանուելուց յետոյ. Աչքերդ բարձրացրու, եւ մտիկ տուր քո եղած տեղիցը * դէպի հիւսիս եւ հարաւ, եւ դէպի արեւելք եւ արեւմուտք. 15Որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, * քեզ եմ տալու եւ * քո սերունդին յաւիտեան։ 16Եւ * քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կþհամարուի։ 17Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն։ 18Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց * Մամբրէի կաղնիների մէջ, որ * Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար։

*13.2 Գլ. իդ. 35։

*13.3 Գլ. ժբ. 8, 9։

*13.4 Գլ. ժբ. 7, 8։

*13.4 Սաղ. ճժզ. 17։

*13.7 Գլ. ժբ. 6։

*13.9 բ Օր. լդ. 3։ Սաղ. ճէ. 34։

*13.10 Գլ. ժթ. 24, 25։

*13.10 Գլ. ժդ. 2։

*13.10 Գլ. բ. 10։ Ես. ծա. 3։

*13.12 Գլ. ժթ. 29։

*13.12 Գլ. ժդ. 12։ ժթ. 1։ բ Պետ. բ. 7, 8։

*13.13 Գլ. ժը. 20։ բ Պետ. բ. 7, 8։

*13.13 Գլ. զ. 11։

*13.14 Հմր. 11։

*13.14 Գլ. իը. 14։

*13.15 Տես Գլ. ժբ. 7։ ժե. 18։

*13.15 բ Մն. ի. 7։ Սաղ. լէ. 22, 29։ ճժբ. 2։

*13.16 Գլ. ժե. 5։ իբ. 17։ իզ. 4։ իը. 14։ լբ. 12։ Ել. լբ. 13։ Թու. իգ. 10։ բ Օր. ա. 10։ գ Թագ. գ. 20։ ա Մն. իէ. 23։ Ես խը. 19։ Եր. լգ. 22։ Հռ. դ. 16-18։ Եբր. ժա. 12։

*13.18 Գլ. ժդ. 13, 24։

*13.18 Գլ. լե. 27։ լէ. 14։