Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փղշտացիք Դաւիթին ետ են ուղարկում պատերազմից։ 1Եւ * Փղշտա…

Փղշտացիք Դաւիթին ետ են ուղարկում պատերազմից։

1Եւ * Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին * Ափեկ. Եւ Իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի * աղբիւրի մօտ։ 2Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. Եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում * Անքուսի հետ։

3Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառա Դաւիթը չէ՞, որ * այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. Եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը * նորա վերայ ոչ մի բան չþգտայ։ 4Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ փղշտացիների իշխանները նորան ասեցին. * Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չþիջնէ պատերազմի, մի գուցէ * պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. Որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։ 5Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին.

* Սաւուղն իր հազարաւորներին զարկեց,

Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։

6Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ * մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. Որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չþգտայ. Բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում. 7Եւ հիմա ետ դարձիր եւ * խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւացածը մի անիր։ 8Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չþգնամ եւ իմ տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չþանեմ։ 9Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ * հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չþգայ պատերազմի։ 10Եւ հիմա առաւօտը կանուխ վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուխ վեր կացած լուսածագին գնացէք։ 11Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուխ վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան * իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։

*29.1 Գլ. իը. 1։

*29.1 Յես. ժբ. 18։ Գլ. դ. 1։

*29.1 Դատ. է. 1։

*29.2 Գլ. իը. 1, 2։

*29.3 Գլ. իէ. 7։

*29.3 Դան. զ. 5։

*29.4 ա Մն. ժբ. 19։

*29.4 Գլ. ժդ. 21։

*29.5 Գլ. ժը. 7։ իա. 11։

*29.6 բ Թագ. գ. 25։ գ Թագ. ժթ. 27։

*29.7 Գլ. ա. 17։

*29.9 բ Թագ. ժդ. 17, 20։ ժթ. 27։

*29.11 բ Թագ. դ. 4։