Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը խնդրում է Աստուծոյ պաշտպանութիւնը բամբասողների դէմ։ Երգողնե…
Դաւիթը խնդրում է Աստուծոյ պաշտպանութիւնը բամբասողների դէմ։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։
1Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. Պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը։
2Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.
3* Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ * պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառն խօսքը.
4Որ թագուն գցեն անմեղի վերայ. Յանկարծակի գցում են եւ չեն վախենում։
5* Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. Խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ * ասում են. Ո՞վ կþտեսնէ նորանց։
6Նորանք անօրէնութիւններ են խորհում և ասում՝ Կատարեցինք. Հնարը հնարուած է. Մարդիս ներսը եւ սիրտը խոր է։
7* Բայց Աստուած նետ կþգցէ նորանց վերայ յանկարծ, խոց կþլինի նորանց։
8Եւ * նորանց լեզուն վեր կþգցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. * ամենքը՝ որ կþտեսնեն նորանց՝ կþփախչեն։
9Եւ * ամեն մարդիկ կþվախենան եւ * Աստուծոյ գործքերը կþպատմեն, եւ նորա արածը միտք կþառնեն։
10* Արդարն ուրախ կþլինի Տէրով եւ նորան կþյուսայ, եւ կþպարծենան ամեն սրտով ուղիղները։
*64.3 Սաղ. ժա. 2։ ծէ. 4։
*64.3 Սաղ. ծը. 7։ Երեմ. թ. 3։ Տես հմր. 7։
*64.5 Տես Երեմ. իգ. 14։ Եզեկ. ժգ. 22։
*64.5 Տես Յոբ իբ. 13։ Սաղ. ժ. 11։ ծթ. 7։
*64.7 Սաղ. է. 12, 13։
*64.8 Առակ. ժը. 7։
*64.8 Սաղ. լա. 11։ ծբ. 6։
*64.9 Սաղ. խ. 3։
*64.9 Երեմ. ծ. 28։ ծա. 10։
*64.10 Յոբ իբ. 19։ Սաղ. լբ. 11։