Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ոսկի աշտանակը և երկու ձիթենիները։ 1Եւ * ետ դառաւ ինձ հետ…
Ոսկի աշտանակը և երկու ձիթենիները։
1Եւ * ետ դառաւ ինձ հետ խօսող հրեշտակը եւ * ինձ զարթեցրեց ինչպէս որ մի մարդ կþզարթեցնեն իր քնիցը։ 2Եւ ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Տեսնում եմ որ ահա մի * բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նորա գագաթին, եւ * եօթը ճրագ նորա վերայ, եւ եօթը խողովակներ այն եօթը ճրագների համար, որ նորա գագաթին են։ 3* Եւ երկու ձիթենի նորա կշտին՝ մէկը բաժակի աջ կողմիցը եւ մէկը նորա ձախ կողմիցը։ 4Եւ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին թէ Սորանք ի՞նչ են, տէր իմ։ 5Եւ ինձ հետ խօսող հրեշտակը պատասխանեց ինձ եւ ասեց. Մի՞թէ չþգիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։ 6Եւ նա պատասխանեց եւ ասեց ինձ թէ Սա Տիրոջ խօսքն է առ Զօրաբաբէլ՝ ասելով. * Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը, ասում է Զօրաց Տէրը։ 7Դու ո՞վ ես, * ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես. Եւ * նա դուրս պիտի հանէ գլխի քարը * աղաղակներով Շնո՜րհք, շնո՜րհք նորան։
8Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 9* Զօրաբաբէլի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նորա ձեռքերն էլ * պիտի աւարտեն. Եւ * կþգիտենաս, * որ Զօրաց Տէրն է ինձ ձեզ մօտ ուղարկել։ 10Որովհետեւ * ո՞վ է փոքր բաների օրը անարգում. Եւ ուրախանում ու նայում են Զօրաբաբէլի ձեռքի կապարագնտակին, սորանք եօթնեանք * Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։
11Եւ ես պատասխան տուի ու ասեցի նորան. Ի՞նչ են այս x երկու ձիթենիքը աշտանակի աջ կողմին եւ նորա ձախ կողմին։ 12Եւ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նորան. Ի՞նչ են x այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի իւղը թափում են իրանցից։ 13Եւ նա ինձ ասեց թէ Մի՞թէ չþգիտես թէ սորանք ինչ են. Եւ ես ասեցի. Ոչ, տէր իմ։ 14Եւ նա ասեց. Սորանք են * երկու օծեալները, որոնք * կանգնում են * բոլոր երկրի Տիրոջ առաջին։
*4.1 Գլ. բ. 3։
*4.1 Դան. ը. 18։
*4.2 Ել. իե. 31։ Յայտ. ա. 12։
*4.2 Ել. իե. 37։ Տես Յայտ. դ. 5։
*4.3 Հմր. 11, 12։ Յայտ. ժա. 4։
*4.6 Ովս. ա. 7։
*4.7 Երեմ. ծա. 25։ Մատ. իա. 21։
*4.7 Սաղ. ճժը. 22։
*4.7 Տես Եզր. գ. 11, 13։
*4.9 Եզր. գ. 10։
*4.9 Եզր. զ. 15։
*4.9 Գլ. բ. 9, 11։ զ. 15։
*4.9 Ես. խը. 16։ Գլ. բ. 8։
*4.10 Անգ. բ. 3։
*4.10 բ Մն. ժզ. 9։ Առակ. ժե. 3։ Տես Գլ. գ. 9։
x4.11, 4.12 Հմր. 3։
*4.14 Յայտ. ժա. 4։
*4.14 Գլ. գ. 7։ Ղուկ. ա. 19։
*4.14 Տես Յես. գ. 13։ Գլ. զ. 5։