Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յարութինը և յարուցեալ մարմինների փառքը։ 1Իմացնում եմ ձեզ, եղբարք, …

Յարութինը և յարուցեալ մարմինների փառքը։

1Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը՝ * որ աւետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, * որի մէջ էլ կանգնած էք. 2* Որով փրկվում էլ էք, այն բանով՝ որ ձեզ աւետարանեցի, եթէ ամուր բռնէք նորան. * եթէ զուր տեղը չէք հաւատացել։ 3* Որովհետեւ ես առաջուց այն * տուի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՝ * գրքերի համեմատ։ 4Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ՝ * գրքերի համեմատ։ 5* Եւ թէ երեւեցաւ Կեփասին, * յետոյ այն տասնեւերկուսին։ 6Յետոյ երեւեցաւ հինգ հարիւրից աւելի եղբայրներին մէկ անգամ, որոնցից շատերը մինչեւ հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին։ 7Եւ յետոյ երեւեցաւ Յակոբին, * յետոյ բոլոր առաքեալներին։ 8* Ամենից յետոյ՝ իբր թէ մի վիժածի՝ ինձ էլ երեւեցաւ։ 9* Որովհետեւ ես առաքեալների յետինն եմ. Որ արժանի չեմ առաքեալ կոչուելու. * որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեցի։ 10* Բայց Աստուծոյ շնորհքովն եմ ինչ որ եմ. Եւ նորա շնորհքն որ ինձանում է ունայն չ’եղաւ. * այլ նորանց ամենիցն աւելի աշխատեցի. * սակայն ոչ թէ ես, այլ Աստուծոյ շնորհքը որ ինձ հետ է։ 11Արդ թէ ես՝ թէ նորանք, այսպէս ենք քարոզում, եւ դուք այսպէս հաւատացիք։

12Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ի՞նչպէս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չ’կայ։ 13Եթէ մեռելների յարութիւն չ’կայ, * ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։ 14Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։ 15Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում, * որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չ’յարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։ 16Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել. 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. * եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։ 18Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։ 19* Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։ 20* Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, * ինքը ննջածների առաջինեկ եղաւ։ 21* Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, * եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. 22Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։ 23* Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։ 24Եւ յետոյ վախճանը, * երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ 25Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։ 26* Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի * ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։ 27Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։ 28* Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, * այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։ 29Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. * էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։ 30Եւ մենք ի՞նչու ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։ 31Երդնում եմ * ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես * ամեն օր մեռնում եմ։ 32* Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում. * ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։ 33Մի խաբուիք. * չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ 34* Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. * որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. * այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

35Բայց մէկը կ’ասէ. * Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան։ 36Անմիտ, * այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։ 37Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։ 38Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։ 39Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։ 40Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. Բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։ 41Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. Որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։ 42* Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։ 43* Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։ 44Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։ 45Այսպէս էլ գրուած է, թէ * Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, * երկրորդ Ադամը * կենդանարար հոգի։ 46Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։ 47* Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը * երկնքից։ 48Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները. * եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։ 49* Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, * երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։ 50Միայն թէ սա եմ ասում, եղբարք, * որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։ 51Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. * Ոչ թէ ամենքս կ’ննջենք, * այլ ամենքս կ’փոխուինք։ 52Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. * որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։ 53Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ * այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։ 54Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ * Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ 55* Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. *գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ 56Մահի խայթոցը մեղքն է, * եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ 57* Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, * որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 58* Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, * գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։

*15.1 Գաղ. ա. 11։

*15.1 Հռովմ. ե. 2։

*15.2 Հռովմ. ա. 16։ Գլ. ա. 21։

*15.2 Գաղ. գ. 4։

*15.3 Գլ. ժա. 2, 23։

*15.3 Գաղ. ա. 12։

*15.3 Սաղ. իբ. 15 ևլն։ Ես. ծգ. 5, 6 ևլն։ Դան. թ. 26։ Զաք. ժգ. 7։ Ղուկ. իդ. 26, 46։ Գոր. գ. 18։ իզ. 23։ ա Պետ. ա. 11։ բ. 24։

*15.4 Սաղ. բ. 7։ ժզ. 10։ Ես. ծգ. 10։ Ղուկ. իդ. 26, 46։ Գոր. բ. 25-31։ ժգ. 33-35։ իզ. 22, 23։ ա Պետ. ա. 11։

*15.5 Ղուկ. իդ. 34։

*15.5 Մատ. իը. 17։ Մար. ժզ. 14։ Ղուկ. իդ. 36։ Յովհ. ի. 19, 26։ Գոր. ժ. 41։

*15.7 Ղուկ. իդ. 50։ Գոր. ա. 3, 4։

*15.8 Գոր. թ. 4, 17։ իբ. 14, 18։ Գլ. թ. 1։

*15.9 Եփես. գ. 8։

*15.9 Գոր. ը. 3։ թ. 1։ Գաղ. ա. 13։ Փիլ. գ. 6։ ա Տիմ. ա. 13։

*15.10 Եփես. գ. 7, 8։

*15.10 բ Կոր. ժա. 23։ ժբ. 11։

*15.10 Մատ. ժ. 20։ Հռովմ. ժե. 18, 19։ բ Կոր. գ. 5։ Գաղ. բ. 8։ Եփես. գ. 7։ Փիլ. բ. 13։

*15.13 ա Թես. դ. 13։

*15.15 Գոր. բ. 24, 32։ դ. 10, 33։ ժգ. 30։

*15.17 Հռովմ. դ. 25։

*15.19 բ Տիմ. գ. 12։

*15.20 ա Պետ. ա. 3։

*15.20 Գոր. իզ. 23։ Հմր. 23։ Կող. ա. 18։ Յայտ. ա. 5։

*15.21 Հռովմ. ե. 12, 17։

*15.21 Յովհ. ժա. 25։ Հռովմ. զ. 23։

*15.23 Հմր. 20։ ա Թես. դ. 14-16։

*15.24 Դան. է. 14, 27։ Սաղ. ճժ. 1։ Գոր. բ. 34, 35։ Եփես. ա. 22։ Եբր. ա. 13։ ժ. 13։

*15.26 բ Տիմ. ա. 10։ Յայտ. ի. 14։

*15.26 Սաղ. ը. 6։ Մատ. իը. 18։ Եբր. բ. 8։ ա Պետ. գ. 22։

*15.28 Փիլ. գ. 21։

*15.28 Գլ. գ. 23։ ժա. 3։

*15.29 բ Կոր. ժա. 26։ Գաղ. ե. 11։

*15.31 ա Թես. բ. 19։

*15.31 Հռովմ. ը. 36։ Գլ. դ. 9։ բ Կոր. դ. 10, 11։ ժա. 23։

*15.32 բ Կոր. ա. 8։

*15.32 Ես. իբ. 13։ ծզ. 12։ Ժող. բ. 24։ Ղուկ. ժբ. 19։

*15.33 Գլ. ե. 6։

*15.34 Հռովմ. ժգ. 11։ Եփես. ե. 14։

*15.34 ա Թես. դ. 5։

*15.34 Գլ. զ. 5։

*15.35 Եզեկ. լէ. 3։

*15.36 Յովհ. ժբ. 24։

*15.42 Դան. ժբ. 3։ Մատ. ժգ. 43։

*15.43 Փիլ. գ. 21։

*15.45 Ծն. բ. 7։

*15.45 Հռովմ. ե. 14։

*15.45 Յովհ. ե. 21։ զ. 33, 39, 40, 54, 57։ Փիլ. գ. 21։ Կող. գ. 4։

*15.47 Ծն. բ. 7։ գ. 19։ Յովհ. գ. 31։

*15.47 Յովհ. դ. 13, 31։

*15.48 Փիլ. գ. 20, 21։

*15.49 Ծն. ե. 3։

*15.49 Հռովմ. ը. 29։ բ Կոր. գ. 18։ դ. 11։ Փիլ. գ. 21։ ա Յովհ. դ. 2։

*15.50 Մատ. ժզ. 17։ Յովհ. գ. 3, 5։

*15.51 ա Թես. դ. 14-16։

*15.51 Փիլ. գ. 21։

*15.52 Զաք. թ. 14։ Մատ. իդ. 31։ Յովհ. ե. 25։ ա Թես. դ. 15։

*15.53 բ Կոր. ե. 4։

*15.54 Ես. իե. 8։ Եբր. բ. 14, 15։ Յայտ. ի. 14։

*15.55 Ովս. ժգ. 14։

*15.55 Մեռելների բնակարան։ Ոմանք՝ դժոխք

*15.56 Հռովմ. դ. 15։ ե. 13։ է. 5, 13։

*15.57 Հռովմ. է. 25։

*15.57 ա Յովհ. ե. 4, 5։

*15.58 բ Պետ. գ. 14։

*15.58 Գլ. գ. 8։