Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եդովմի դէմ մարգարէութիւն։ 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի …

Եդովմի դէմ մարգարէութիւն։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, * երեսդ * Սէիր սարին դարձրու եւ * մարգարէացիր նորա մասին, 3Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ * մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի ու ամայացած պիտի անեմ։ 4* Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։

5* Որովհետեւ դու * մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայէլի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, * անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։ 6Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. Ըստ որում * դու արիւնը չþատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։ 7Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ * նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։ 8* Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով պսնաուածներ ընկնեն։ 9* Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չþբնակուին, եւ * դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։

10Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ * մենք պիտի տիրենք նորանց, թէեւ * Տէրը այնտեղ էր. 11Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ * քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կþանեմ քո դատաստանը։ 12Եւ կþգիտենաս, որ ես Տէրս լսել եմ քո հայհոյանքները, որ խօսեցիր Իսրայէլի սարերի դէմ, ասելով. Աւերակ եղան՝ մեզ տրուեցան իբրեւ ուտելիք։ 13Եւ դուք * հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. Ես լսել եմ։

14Այսպէս է ասում Տէր Եհովան. * Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։ 15* Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. * դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. Եւ կþիմանան որ ես եմ Տէրը։

*35.2 Գլ. զ. 2։

*35.2 բ Օր. բ. 5։

*35.2 Երեմ. խթ. 7, 8։ Գլ. իե. 12։ Ամով. ա. 11։ Աբդ. 10 ևլն։

*35.3 Գլ. զ. 14։

*35.4 Հմր. 9։

*35.5 Գլ. իե. 12։ Աբդ. 10։

*35.5 Գլ. իե. 15։

*35.5 Սաղ. ճլէ. 7։ Գլ. իա. 25, 29։ Տես Դան. թ. 24։ Աբդ. 11։

*35.6 Սաղ. ճթ. 17։

*35.7 Դատ. ե. 6։ Գլ. իթ. 11։

*35.8 Գլ. լա. 12։ լբ. 5։

*35.9 Երեմ. խթ. 17, 18։ Հմր. 4։ Գլ. իե. 13։ Մաղ. ա. 3, 4։

*35.9 Գլ. զ. 7։ է. 4, 9։ լզ. 11։

*35.10 Սաղ. ձգ. 4, 12։ Գլ. լզ. 5։ Աբդ. 13։

*35.10 Սաղ. խը. 1, 3։ ճլբ. 13, 14։ Տես Գլ. խը. 35։

*35.11 Մատ. է. 2։ Յակ. բ. 13։

*35.13 ա Թագ. բ. 3։ Յայտ. ժգ. 6։

*35.14 Ես. կե. 13, 14։

*35.15 Աբդ. 12, 15։

*35.15 Հմր. 3, 4։