Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստութիւնը օգուտ՝ յիմարութիւնը վնաս կþբերէ։ 1* Մեղմ պ…
Իմաստութիւնը օգուտ՝ յիմարութիւնը վնաս կþբերէ։
1* Մեղմ պատասխանը կþհանգստացնէ բարկութիւնը, բայց * վիրաւորիչ խօսքը բարկութիւն կþգրգռէ։
2Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց * յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։
3* Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։
4Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։
5* Յիմարը կþանարգէ իր հօր խրատը, բայց * յանդիմանութիւն պահողը խելացի է։
6Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։
7Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը * այսպէս չէ՝՝։
8* Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։
9Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց * արդարութեան հետեւողին սիրում է նա։
10* Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, * յանդիմանութիւն ատողը կþմեռնի։
11* Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ * մարդկանց որդիների սիրտերը։
12* Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։
13* Ուրախ սիրտը կþզուարթացնէ երեսը, բայց * սիրտը վշտանալիս հոգին կþճնշուի։
14Խոհեմ սիրտը գիտութիւն կþորոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։
15Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց * ուրախ սիրտը մշտական խնջոյք է։
16* Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։
17* Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։
18* Բարկացոտ մարդը կռիւ կþգրգռէ, բայց երկայնամիտը վէճ կþհանգստացնէ։
19* Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։
20* Իմաստուն որդին կþուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կþանարգէ իր մօրը։
21* Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց * խոհեմ մարդը կþուղղէ իր ընթացքը։
22* Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չþլինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։
23Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ * խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։
24* Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։
25* Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց * հաստատում է որբեւայրիի սահմանը։
26* Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, * բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։
27* Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կþապրի։
28Արդարի սիրտը * մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։
29* Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց * լսում է արդարների աղօթքը։
30Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։
31* Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։
32Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կþշահէ։
33* Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ * փառքի առաջին խոնարհութիւն է գնում։
*15.1 Դատ. ը. 1-3։ Գլ. իե. 15։
*15.1 ա Թագ. իե. 10 ևլն։ գ Թագ. ժբ. 13, 14, 16։
*15.2 Հմր. 28։ Գլ. ժբ. 23։ ժգ. 16։
*15.3 Յոբ լդ. 21։ Գլ. ե. 21։ Երեմ. ժզ. 17։ լբ. 19։ Եբր. դ. 13։
*15.5 Գլ. ժ. 1։
*15.5 Գլ. ժգ. 18։ Հմր. 31, 32։
*15.7 Կամ՝ հաստատ չէ
*15.8 Ծն. դ. 5։ Գլ. իա. 27։ իը. 9։ Ես. ա. 11։ կա. 8։ կզ. 3։ Երեմ. զ. 20։ է. 22։ Ամով. ե. 22։
*15.9 Գլ. իա. 21։ ա Տիմ. զ. 11։
*15.10 գ Թագ. իբ. 8։
*15.10 Գլ. ե. 12։ ժ. 17։
*15.11 Յոբ իզ. 6։ Սաղ. ճլթ. 8։
*15.11 բ Մն. զ. 30։ Սաղ. է. 9։ խդ. 21։ Յովհ. բ. 24, 25։ իա. 17։ Գոր. ա. 24։
*15.12 Ամով. ե. 10։ բ Տիմ. դ. 3։
*15.13 Գլ. ժէ. 22։
*15.13 Գլ. ժբ. 25։
*15.15 Գլ. ժէ. 22։
*15.16 Սաղ. լէ. 16։ Գլ. ժզ. 8։ ա Տիմ. զ. 6։
*15.17 Գլ. ժէ. 1։
*15.18 Գլ. իզ. 21։ իթ. 22։
*15.19 Գլ. իբ. 5։
*15.20 Գլ. ժ. 1։ իթ. 3։
*15.21 Գլ. ժ. 23։
*15.21 Եփ. ե. 15։
*15.22 Գլ. ժա. 14։ ի. 18։
*15.23 Գլ. իե. 11։
*15.24 Փիլ. գ. 20։ Կող. գ. 1, 2։
*15.25 Գլ. ժբ. 7։ ժդ. 11։
*15.25 Սաղ. կը. 5, 6։ ճխզ. 9։
*15.26 Գլ. զ. 16, 18։
*15.26 Սաղ. լէ. 30։
*15.27 Գլ. ժա. 19։ Ես. ե. 8։ Երեմ. ժէ. 11։
*15.28 ա Պետ. գ. 15։
*15.29 Սաղ. ժ. 1։ ղդ. 16։
*15.29 Սաղ. ճխե. 18, 19։
*15.31 Հմր. 5։
*15.33 Գլ. ա. 7։
*15.33 Գլ. ժը. 12։