Հին Կտակարան
Նոր Կտակարան
Չարախնդաց Եդովմը պիտի պատժուի, իսկ Իսրայէլը կþազատուի։ 1Աբդի…
Չարախնդաց Եդովմը պիտի պատժուի, իսկ Իսրայէլը կþազատուի։
1Աբդիայի տեսիլքը։
Այսպէս է ասում Տէր Եհովան * Եդովմի մասին. * Լուր լսեցինք Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերի մէջ թէ վեր կացէք, որ նորա վերայ պատերազմի վեր կենանք։ 2Ահա քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, դու շատ անարգուած ես։ 3Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, * ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, * որ սրտումդ ասում ես. Ո՞վ կþիջեցնէ ինձ երկիրը։ 4* Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ * թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։ 5Եթէ * գողեր գային քեզ մօտ կամ գիշերային աւազակներ, (ի՜նչպէս կործանուեցար.) մի՞թէ չէին գողանալ որքան իրանց բաւական է. եթէ կþթողներ գային քեզ մօտ, * մի՞թէ չէին թողել ճիռեր։ 6Ի՜նչպէս քննուեցաւ Եսաւը. որոնուեցան նորա ծածուկ տեղերը։ 7Մինչեւ սահմանն ուղարկեցին քեզ քո բոլոր դաշնակիցները, * քեզ խաբեցին՝ քեզ յաղթեցին քեզ հետ խաղաղութիւն ունեցողները, քո հացը որոգայթ դրին քո տակին. * հասկացողութիւն չþկայ նորանում։
8* Ահա այն օրը, ասում է Տէրը, պիտի փչացնեմ իմաստուններին Եդովմիցը, եւ հանճարը՝ Եսաւի սարիցը։ 9Եւ * քո զօրաւորները պիտի զարհուրեն, ով * Թեման, որպէս զի մարդ բնաջինջ լինի Եսաւի սարիցը սպանուելով։ 10* Եղբօրդ Յակոբի անիրաւութեան համար քեզ ամօթը պիտի ծածկէ, եւ * դու բնաջինջ պիտի լինես յաւիտեան։ 11Դու հանդէպ կանգնած օրը, այն օրը որ օտարները գերի արին նորա զօրքը, եւ օտարազգիները մտան նորա դռները, եւ * Երուսաղէմի վերայ վիճակ գցեցին, դու էլ նորանց մէկի նման էիր։ 12Եւ * պիտի մտիկ չþանէիր * քո եղբօր օրը՝ նորա օտարի օրը, եւ * պիտի չþուրախանայիր Յուդայի որդկանց վերայ նորանց կորստեան օրը, եւ պիտի չþմեծացնէիր բերանդ նորանց նեղութեան օրը։ 13Դու պիտի չþմտնէիր իմ ժողովրդի դռնովը նորանց թշուառութեան օրը, դու էլ պիտի մտիկ չþանէիր նորա ձախորդութեանը՝ նորա թշուառութեանը օրը, եւ պիտի ձեռք չþերկարացնէիր նորա ապրանքին նորա թշուառութեան օրը։ 14Եւ պիտի չþկանգնէիր ճանապարհի գլխին նորա ազատուածներին բնաջինջ անելու համար, եւ պիտի չþմատնէիր նորա մնացածները նեղութեան օրը։ 15* Որովհետեւ մօտիկ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վերայ, * ինչպէս որ դու արիր, քեզ էլ այնպէս պիտի անեն. քո հատուցումը ետ պիտի դառնայ քո գլխին։ 16* Որովհետեւ ինչպէս որ դուք խմեցիք իմ սուրբ սարի վերայ, բոլոր ազգերն էլ պիտի խմեն միշտ, նորանք պիտի խմեն ու կլանեն, եւ չեղածի պէս դառնան։
17* Բայց Սիօն սարի վերայ * փրկուածներ կþլինեն, եւ նա սրբութիւն է լինելու. եւ Յակոբի տունը պիտի ստանայ իր ստացուածքները։ 18Եւ Յակոբի տունը * կրակ պիտի լինի եւ Յովսէփի տունը՝ բոց, եւ Եսաւի տունը՝ յարդ, եւ պիտի վառուին նորանց մէջ եւ ուտեն նորանց, եւ Եսաւի տունը մնացորդ չի ունենալ. որ Տէրն է խօսել։ 19Եւ հարաւացիք պիտի տիրեն * Եսաւի սարին, եւ * դաշտայինք՝ Փղշտացիների երկրին, եւ պիտի տիրեն Եփրեմի դաշտին եւ Սամարիայի դաշտին, եւ Բենիամինը՝ Գաղաադին. 20Եւ Իսրայէլի որդկանց այս զօրքի գերիները՝ Քանանացիների երկրին մինչեւ Սարեփթա, եւ Երուսաղէմի գերիները՝ որ Սեփարաթումն են, նորանք պիտի տիրեն * հարաւային քաղաքներին։ 21Եւ ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը, Եսաւի սարը դատելու համար. եւ * Տիրոջը պիտի լինի թագաւորութիւնը։
*1.1 ես. իա. 11։ լդ. 5։ Եզեկ. իե. 12-14։ Յովել գ. 19։ Մաղ. ա. 3։
*1.1 Երեմ. խթ. 14 ևլն։
*1.3 դ Թագ. ժդ. 7։
*1.3 Ես. ժդ. 13-15։ Յայտ. ժը. 7։
*1.4 Յոբ ի. 6։ Երեմ. խթ. 16։ ծա. 53։ Ամովս թ. 2։
*1.4 Ամբ. բ. 9։
*1.5 Երեմ. խթ. 9։
*1.5 բ Օր. իդ. 21։ Ես. ժէ. 6։ իդ. 13։
*1.7 Երեմ. լը. 22։
*1.7 Ես. ժթ. 11, 12։
*1.8 Յոբ ե. 12, 13։ Ես. իթ. 14։ Երեմ. խթ. 7։
*1.9 Սաղ. հզ. 5։ Ամովս բ. 16։
*1.9 Երեմ. խթ. 7։
*1.10 Սաղ. ճլէ. 7։ Եզեկ. իե. 12։ լե. 5։ Ամովս ա. 11։
*1.10 Եզեկ. լե. 9։ Մաղ. ա. 4։
*1.11 Յովել. գ. 3։ Նաւ. գ. 10։
*1.12 Սաղ. իբ. 17։ ծդ. 7։ ծթ. 10։ Միք. գ. 11։ է. 10։
*1.12 Սաղ. լէ. 13։ ճլէ. 7։
*1.12 Յոբ լա. 29։ Առակ. ժէ. 5։ իդ. 17, 18։ Միք. է. 8։
*1.15 Եզեկ. լ. 3։ Յովել գ. 14։
*1.15 Եզեկ. լե. 15։ Ամբ. բ. 8։
*1.16 Երեմ. իե. 28, 29։ խթ. 12։ ա Պետ. դ. 17։
*1.17 Յովել. բ. 32։
*1.17 Ամովս. թ. 8։
*1.18 Զաք. ժբ. 6։ Տես ես. ժ. 17։
*1.19 Ամովս թ. 12։
*1.19 Սոփ. բ. 7։
*1.20 Երեմ. լբ. 44։
*1.21 Սաղ. իբ. 28։ Դան. բ. 44։ է. 14, 27։ Զաք. ժդ. 9։ Ղուկ. ա. 33։ Յայտ. ժա. 15։ ժթ. 6։