Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հրէաստանի աւերումը։ Տիրոջ փառքը պիտի յայտնուի Սիօնումը։ 1Ահա Տէրը …

Հրէաստանի աւերումը։ Տիրոջ փառքը պիտի յայտնուի Սիօնումը։

1Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։ 2Եւ կþլինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ * քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, * ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին. Ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին։ 3Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։ 4Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։ 5* Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։ 6Դորա համար * անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։ 7Նոր գինին * սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։ 8* Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնաիր զուարճութիւնը։ 9Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։ 10Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չþկայ։ 11Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։ 12Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։ 13Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն * ինչպէս թափած ձիթենի, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ։ 14Եւ նորանք կþբարձրացնեն իրանց ձայնը, կþցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կþաղաղակեն ծովի կողմիցը։ 15Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ * Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։ 16Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են. 17* Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։ 18Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ * վերեւից բաց են պատուհանները, եւ * երկրի հիմունքը պիտի սարսեն։ 19* Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը. 20Երերվում տրորվում է երկիրը * արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։ 21Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կþայցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ * երկրի վերայ երկրի թագաւորներին։ 22Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։ 23Եւ * պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր * թագաւորէ Զօրաց Տէրը * Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կþլինի իր ծերերի առաջը։

*24.2 Ովս. դ. 9։

*24.2 Եզեկ. է. 12, 13։

*24.5 Ծն. գ. 17։ Թու. լե. 33։

*24.6 Մաղ. դ. 6։

*24.7 Գլ. ժզ. 8, 9։ Յովել. ա. 10, 12։

*24.8 Երեմ. է. 34։ ժզ. 9։ իե. 10։ Եզեկ. իզ. 13։ Ովս. բ. 11։ Յայտ. ժը. 22։

*24.13 Գլ. ժէ. 5, 6։

*24.15 Մաղ. ա. 11։

*24.17 Տես գ Թագ. ժթ. 17։ Երեմ. խը. 43, 44։ Ամով. ե. 19։

*24.18 Ծն. է. 11։

*24.18 Սաղ. ժը. 7։

*24.19 Երեմ. դ. 23։

*24.20 Գլ. ժթ. 14։

*24.21 Սաղ. հզ. 12։

*24.23 Գլ. ժգ. 10։ կ. 19։ Եզեկ. լբ. 7։ Յովել. բ. 31։ գ. 15։

*24.23 Յայտ. ժթ. 4, 6։

*24.23 Եբր. ժբ. 22։