Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գուշակութիւն բարքերի ապականութեան։ Սուրբ Գրքերի գովասանքը։ 1Սա գիտ…

Գուշակութիւն բարքերի ապականութեան։ Սուրբ Գրքերի գովասանքը։

1Սա գիտացիր, * որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ 2* Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, * արծաթասէր, * ամբարտաւան, * հպարտ, * հայհոյիչ, * ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, 3* Անգութ, * անհաշտ, բանսարկու, * անժուժկալ, դաժան, անբարեսէր, 4* Մատնիչ, յանդուգն, գոռոզ, * աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ 5Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, * բայց նորա զօրութիւնն ուրացած են. * նորանցից էլ ետ քաշուիր։ 6* Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են. 7Որ ամեն ժամանակ սովորում են, * եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ, 8* Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ * մտքով ապականուած, * անպիտան՝ հաւատքի համար։ 9Բայց աւելի չեն յառաջանալ. Որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. * ինչպէս նորանցն էլ եղաւ։ 10* Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը, 11Հալածմունքներին, չարչարանքներին. Ինչպէս որ եղան ինձ * Անտիոքումը եւ * Իկոնիոնումը եւ * Լիւստրայումը. Ինչպիսի հալածանքների համբերեցի. * եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։ 12* Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն. 13* Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։ 14* Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր. 15Եւ որ մանկութիւնիցդ * սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։ 16* * Ամեն Գիրք աստուածաշունչ են * եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. 17* Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի * ամեն բարի գործերի համար պատրաստուած։

*3.1 ա Տիմ. դ. 1։ Գլ. դ. 3։ բ Պետ. գ. 3։ ա Յովհ. բ. 18։ Յուդ. 18։

*3.2 Փիլ. բ. 21։

*3.2 բ Պետ. բ. 3։

*3.2 ա Տիմ. զ. 4։

*3.2 Յուդ. 16։

*3.2 ա Տիմ. ա. 20։ բ Պետ. բ. 12։ Յուդ. 10։

*3.2 Հռովմ. ա. 30։

*3.3 Հռովմ. ա. 31։

*3.3 Հռովմ. ա. 31։

*3.3 բ Պետ. գ. 3։

*3.4 բ Պետ. բ. 10։

*3.4 Փիլ. գ. 19։ բ Պետ. բ. 13 ևլն։ Յուդ. 4, 19։

*3.5 ա Տիմ. ե. 8։ Տիտ. ա. 16։

*3.5 բ Թես. գ. 6։ ա Տիմ. զ. 5։

*3.6 Մատ. իգ. 14։ Տիտ. ա. 11։

*3.7 ա Տիմ. բ. 4։

*3.8 Ել. է. 11։

*3.8 ա Տիմ. զ. 5։

*3.8 Հռովմ. ա. 28։ բ Կոր. ժգ. 5։ Տիտ. ա. 16։

*3.9 Ել. է. 12։ ը. 18։ թ. 11։

*3.10 Փիլ. բ. 22։ ա Տիմ. դ. 6։

*3.11 Գոր. ժգ. 45, 50։

*3.11 Գոր. ժդ. 2, 5։

*3.11 Գոր. ժդ. 18 ևլն։

*3.11 Սաղ. լդ. 19։ բ Կոր. ա. 10։ Գլ. դ. 17։

*3.12 Սաղ. լդ. 19։ Գոր. ժդ. 21։ Մատ. ժզ. 24։ Յովհ. ժէ. 14։ ա կոր. ժե. 19։ ա Թես. գ. 3։

*3.13 բ Թես. բ. 11։ ա Տիմ. դ. 1։ Գլ. բ. 16։

*3.14 Գլ. ա. 13։ բ. 2։

*3.15 Յովհ. ե. 39։

*3.16 Կամ՝ Ամեն աստուածաշունչ Գիրք օգտակար են

*3.16 բ Պետ. ա. 20, 21։

*3.16 Հռովմ. ժե. 4։

*3.17 ա Տիմ. զ. 11։

*3.17 Գլ. բ. 21։